Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Կենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում «Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ Ջրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետ Մարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18) MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուր Վարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ Դանիելյան Հինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտում

Նախ հայերն իրենք պետք է կատարվածին տան քաղաքական գնահատական. Հվ. Օսեթիայի ԱԳ էքս նախարար

Միջազգային

«Իրավունքը» նախորդ համարում նշել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում բացառիկ զրույց է ունեցել Հարավային Օսեթիայի արտաքին գործերի էքս նախարար ԴՄԻՏՐԻ ՄԵԴՈԵՎԻ հետ: Զուգահեռներ տանելով արցախյան հիմնախնդրի հետ՝ նա անդրադարձել է տարածաշրջանային սպառնալիքներին:

«ՇԱՏ ԾԱՆՐ ԷՐ ՀԵՏԵՎԵԼ, ԹԵ ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ 2020-ԻՆ ԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ»

— Ամբողջ տարածաշրջանում այսօր օդում կախված լարվածություն կա, որ կողմ նայում ես, իրավիճակը պայթյունավտանգ է: Ի՞նչ է կատարվում Ձեր երկրում այս օրերին:

— Այո, ինչ կատարվում է տարածաշրջանում, մեզ վրա էլ է անդրադարձ ունենում, որովհետև Կովկասը, կարելի է ասել, մեկ ընդհանուր օրգանիզմ է, որի արյունատար անոթներն իրար փոխկապակցված են: Ապակայունացումը մի հատվածում, չի կարող չազդել Կովկասի մյուս հատվածի, տարածքների ու հանրապետությունների վրա: Մենք ուշիուշով հետևում ենք վերջին իրադարձություններին, որոնք կատարվում են ինչպես Արցախում, այնպես էլ Վրաստանում, քանի որ վերջինիս հետ սահման ենք կիսում: Այս առումով մեր ուժերի ներածին չափով աշխատում ենք, անում ենք ինչ մեզնից է կախված, որպեսզի մեզ մոտ անցանկալի իրադարձություններ կամ հետևանքներ չլինեն: Փառք Աստծո, մեզ մոտ այսօր ամեն ինչ կայուն է, որևէ բարդություններ, որպես այդպիսին չկան: Իհարկե, հարցեր, խնդիրներ միշտ լինում են՝ միջսահմանային, հումանիտար բնույթի, բայց դրանք լուծվում են: Վրաստանի հետ որևէ հարաբերություն չունենք, սահմանը փակ է, կա մուտք ու ելք միայն մի համայնքում, որտեղ ապրողների կեսը վրացախոս են և այնտեղ կան որոշակի հումանիտար կապեր: Ի դեպ, նրանց մենք համարում ենք մեր քաղաքացիներ:

— Թերևս, մեզ համար օրինակելի իրավիճակ է, որովհետև մեր պարագայում՝ Արցախն ամբողջովին հայաթափվեց ու հայտնվեց Ադրբեջանի տիրապետության տակ: Ի՞նչ եք կարծում՝ տեղի ունեցածի մասին:

— Ինչ կատարվեց Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան պատերազմում և ինչ հետևանքներ ունեցավ, առաջին հերթին պետք է գնահատական տա հայ հասարակությունը և իր համար եզրահանգումներ անի: Մեզ՝ կողքից հետևողներին, տալ ինչ-որ գնահատականներ, այնքան էլ տեղին չէ: Միայն կարող եմ ասել, որ մեր երկիրը Լեռնային Ղարաբաղի հետ ունեցել է վաղեմի բարեկամական հարաբերություններ, միջհանրապետական կապեր: Մի շարք փաստաթղթեր կան ստորագրված մեր հանրապետությունների միջև, մեզ մոտ մշտապես այցելում էր ԼՂ խորհրդարանի պատվիրակությունը, Արցախի արտաքին գործերի նախարարությունից ներկայացուցիչներ, մենք էլ փոխադարձ այցեր էինք կատարում այնտեղ, մասնակցում տարբեր միջոցառումների և բարիդրացիական հարաբերություններ էինք պաշտպանում՝ ինչպես պետական մակարդակի վրա, այնպես էլ անձնական: Իսկապես, կային լավ եղբայրական հարաբերություններ, և իհարկե, մեզ շատ ծանր էր հետևել այն ամենին, ինչ կատարվում էր այնտեղ 2020 թվականին և նաև այս տարի: Մենք կարեկցում ենք մեր եղբայրներին՝ ԼՂ բնակիչներին և ամբողջ հայ ժողովրդին: Գնահատականներ տալուց կխուսափեմ նաև այն պատճառով, որովհետև, ըստ իս, դեռ չի եկել ժամանակը: Շատ բան ենք լսում կողքից, եթերներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից գնահատականներ են հնչում, որոնք, կարծում եմ, սխալ են: Նախ հայերն իրենք պետք է կատարվածին տան քաղաքական գնահատական: Ինչևիցե, ասեմ, որ այսօր էլ մշտապես կապի մեջ եմ ղարաբաղյան իմ ընկերների հետ, գիտեմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ԱԳ էքս նախարար Դավիթ Բաբայանը կալանավորվել է՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Իսկ մյուս ընկերներս, որոնց հաջողվել է դուրս գալ շրջափակումից, մենք կապը պահպանում ենք:

«Ի՞ՆՉԸ ՄՈՌԱՆԱՆՔ, ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԶՈՀՎԵՑԻՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐ, ԾԵՐԵՐ, ԿԱՆԱՅՔ»

— Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին սոցցանցում բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին: Խորհուրդներ է տալիս նրան, որ վերջինս հետ չկանգնի հակառուսական քայլերից: Դուք քաջածանոթ եք Սահակաշվիլու վարած քաղաքականությանը, որքանո՞վ նրա խորհուրդները կարող են լինել արժեքավոր:

(Ծիծաղում է, - հեղինակ) Կարճ կասեմ՝ դրանք խելագարի գրառումներ են: Սա ասում եմ ամենայն անկեղծությամբ՝ առանց հեգնանքի: Այդ մարդը ծանր հիվանդ է: Այդ հիվանդությունն իր մոտ վաղուց էր առաջացել, հետո սրվեց, իսկ այսօր այն արդեն պիկի է հասել: Միայն խելագարը կարող է նման խորհուրդներ տալ: Անշուշտ, այդ ամենը մենք տեսնում ենք, կարդում, սակայն այս թեմայի վերաբերյալ նույնիսկ որևէ էմոցիա չունենք, քանի որ նրա հետ ամեն ինչ պարզ է: Ինչ վերաբերում է հայկական կողմին, թող իմանան խորհուրդներ տվող Սահակաշվիլին առ այսօր այդպես էլ չի գիտակցում, թե ինքն ինչ է արել: Ի դեպ, գնահատական տալու մասին. վրացական հանրությունը, ցավոք սրտի, ևս չտվեց որևէ գնահատական այն ամենին, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին: Էլ չեմ ասում անգամ 1989-92 թթ.-երի մասին: Սա խանգարում է խաղաղ գործընթացի հետագա զարգացմանը: Անվստահությունը, որն այսօր գոյություն ունի, միայն ամրապնդվում է, որովհետև իրենք գնահատական չեն տալիս իրենց գործողություններին: Դա շատ կարևոր է: Վրացական կողմից տարփողվում է, թե մենք բոլորս եղբայրներ ենք, մոռանանք ինչ-որ բաներ, բայց ի՞նչը մոռանանք: Այսինքն՝ ընդունում են, որ եղել է ինչ-որ բան, որն ուզում են մոռացվի կամ չմոռացվի: Դրան պետք է գնահատական տալ, իսկ գնահատականներ՝ չկան: Էլ չեմ ասում՝ ներողությունների մասին: Հազարավոր մարդիկ զոհվեցին՝ երեխաներ, ծերեր, կանայք, և դա այն դեպքում, երբ Հարավային Օսեթիան երբեք սահման չի հատել: Միշտ ագրեսիա է եղել ոչ թե մեր կողմից, այլ դրսից մեզ վրա, մեզ են եկել սպանելու: Եթե մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ապա հատկապես պետք է իմանանք ապաշխարել, դա հենց այնպես բառ չէ, այդտեղ համամարդկային քրիստոնեական մեծ փիլիսոփայություն կա, որը չենք տեսնում:

— Երբ Հարավային Օսեթիայում և Արցախում են զոհվում խաղաղ բնակչություն, Արևմուտքն ու Միացյալ Նահանգները ո՛չ տեսնում են, ո՛չ լսում: Սակայն ողջ աշխարհն այսօր աղմկում է՝ ի աջակցություն Իսրայելի ու Ուկրաինայի: Ինչպե՞ս սա հասկանալ:

Վաղուց հոգնել ենք այդ ամենի մասին խոսելուց, այն, որ նրանք առաջնորդվում են երկակի ստանդարտներով, դարձել է կլիշե: Դա այդպես է և պետք է հենց այդպես էլ ընդունել, որովհետև այդպես լինելու է միշտ: Դրա համար պետք է սեփական մարտավարությունն ունենալ: Ժամանակին ասում էի, որ գուցե համատեղ մարտավարություն մշակենք՝ Աբխազիայի, Մերձդնեստրի, այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի հետ միասին՝ ստեղծելով համատեղ տեղեկատվական վահան: Ի՞նչ է տեղի ունենում տեղեկատվական դաշտում: Յուրաքանչյուրս պայքարում ենք առանձին- առանձին, ինչ-որ բանի հասնում ենք, ինչ-որ բանի՝ ոչ, բայց ոչ մի արդյունք չենք ունենում: Իսկ նրանք, ովքեր մեր դեմ են հակամարտում, մեր դեպքում` Վրաստանը, ձեր դեպքում՝ Ադրբեջանը չէ միայն, նրանց հետևում հզոր ուժեր են կանգնած: Իհարկե, մեր թիկունքում էլ կա հզոր ուժ, բայց մենք էլ պետք է ինչ-որ բան անենք: Երբ մարդը խորտակվում է, ասում է՝ Աստված իմ, օգնիր ինձ, Աստված գալիս է ու ասում՝ ես այստեղ եմ, բայց դու էլ ձեռքերով աշխատի:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՐԿԻՐ Է, ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ»

— Որպես դիվանագետ՝ հնարավոր համարո՞ւմ եք տարածաշրջանային խնդիրները լուծել հենց տարածաշրջանում: Օրինակ, վերջերս Թեհրանում տեղի ունեցավ 3+3 ձևաչափով հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, իսկ Վրաստանը չցանկացավ մասնակցել:

— Այն, որ Կովկասը բարդ տարածաշրջան է, հասկանալի է, և որ նման ակտիվացում կա, շատ լավ ճանապարհ է: Այսինքն՝ հիմք դնել խաղաղ ճանապարհով բանակցությունների՝ համալիր մոտեցմամբ: Ինչու ոչ: Բայց ես ուզում եմ նշել մեր երկրի փորձը, թե ինչպես է խնդիրները լուծում: Մեր երկրի անկախության 15-րդ տարին ենք արդեն նշել: 15-ամյակը, որ Ռուսաստանի հետ ենք և պատերազմն ավարտվել է: 15 տարին շատ մեծ շրջան է, քիչ չէ: 15 տարի առաջ կայացվել է դժվարին որոշում, որպեսզի Հարավային Օսեթիան մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Սա մեծ գործընթաց էր, բանակի կոնտիգենտի վերակազմակերպում և այլն: Բայց ի՞նչ անեինք, վրացիները հարձակվեցին ռուս խաղաղապահների վրա և սպանեցին տեղի բնակչությանը, այդ թվում՝ զոհվեցին ռուս զինվորներ: Իսկ հետո ավելի դժվար որոշումներ կայացնելու առաջ կանգնեցինք՝ արդեն քաղաքական մակարդակով ճանաչել հանրապետության անկախությունը՝ ՌԴ նախագահի առանձին որոշմամբ: Այդ որոշումից հետո տարածաշրջանի համար հետևեցին ավելի գլոբալ իրադարձություններ, ինչպիսիք են դեսպանատան բացում, երկկողմ պայմանագրերի ստորագրում, մեծ պայմանագիր՝ դաշնակցային հարաբերությունների մասին: Այսօրվա դրությամբ՝ մոտ 120 փաստաթուղթ է ստորագրվել: Շատ երկրներ այդքան ստորագրած փաստաթուղթ չունեն Ռուսաստանի հետ, որքան մենք, իսկ այդ ամենը իրավական բազա է: Մենք պաշտպանված ենք ոչ միայն այն առումով, որ ռուս խաղաղապահները մեզ հետ միասին պաշտպանում են մեր պետական սահմանները և ոչ միայն շնորհիվ նրա, որ ռուսական 4-րդ ռազմաբազան կանգնած է այստեղ, այլ նաև նրա համար, որ ունենք իրավական հզոր բազա:

— Ի՞նչ տրամադրություններ կան այսօր Վրաստանի կառավարությունում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այո, չունեք հարաբերություններ, բայց, կարծես թե, ագրեսիա էլ չկա հիմա նրանց կողմից:

— Մենք շատ լավ գիտենք, թե ով է ղեկավարել Վրաստանի կառավարությունը, և ով է հիմա կառավարում, ինչ միտումներ կան այնտեղ, ինչ որոշումներ են կայացվում: Մենք շատ ուշադիր ենք հետևում այդ ամենին: Այսօրվա դրությամբ՝ ստացվում է, որ ավելի շատ պրագմատիզմ կա վրաց իշխանության որոշումների մեջ, քան կար նախկինում, նույնիսկ համեմատելու չէ: Եթե չելնենք նրանից, թե ինչ ռեալ իրադրություն կա հիմա, աչք փակենք կամ երևակայենք, խոսենք ռևանշիզմի մասին, դա լուրջ չէ: Պետք է ամեն ինչ սկսել նրանից, ինչն իրատեսական ես համարում, հասկանալ այն, ինչ իրականում եղել է: Ի վերջո, Վրաստանը հողեր չի հանձնել, այլ նա, ով ինչպես Դուք ասացիք, նամակներ է գրում, նա ամեն ինչ բաժանել է: Վրաստանը շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, դրանք և՛ կոմունիկացիոն ճանապարհներն են, և՛ երկաթուղիներն են, և՛ ելքը դեպի ծովեր: Վրաստանը պետք է գումար աշխատի միջազգային շուկայում, ինչ-որ բան առնի, ինչ-որ բան վաճառի, ինչ-որ մեկի հետ կոնտակտի մեջ մտնի: Ո՞ւմ հետ, եթե ԱՄՆ-ն շատ հեռու է, Ավստրալիայի՞, բայց ախր Ավստրալիան էլ է շատ հեռու:

— Ուզում եք ասել, որ թե՛ մեր, թե՛ Հարավային Օսեթիայի դեպքում ուզենք, թե չուզենք միայն Ռուսաստա՞նն է մոտ:

— Ռուսաստանը մեծ երկիր է, ինչո՞ւ հրաժարվել այդ գործընկերոջից, ինչո՞ւ թիկունքով շրջվել, եթե նա պատրաստ է համագործակցության: Կարծում եմ՝ պրագմատիզմը Վրաստանում կհաղթի, թեև վրացական կողմի վրա մեծ ճնշում է գործադրվում իր «ընկերների» կողմից: Նրանց շարունակ ինչ-որ հակառուսական պատժամիջոցների ու գործողությունների են դրդում, որը կերակրվում է ընդդիմության կողմից, որին ղեկավարում է նամակներ գրողը՝ «համար 6 պալատից»: Երկակի ստանդարտներն այստեղ էլ են դրսևորվում. մի կողմից Վրաստանը դաշնակից է Միացյալ Նահանգների հետ, անցկացնում է սենատորական զորավարժություններ տարին մի քանի անգամ, հակառուսական գործողություններ է իրականցնում ԱՄՆ-ի դրդմամբ, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները Վրաստանի ընդդիմությանն է սատարում, որ գործող իշխանությանը հեռացնի և գա այլ իշխանություն, որը պետք է ամերիկացիներին: Այս առումով հեշտ չէ վրացական իշխանության դրությունը: Նրանց գործողությունների հնարավությունների դաշտն այդքան էլ լայն չէ: Ուղղակի, թույլ չեն տալիս: Տպավորություն կա, որ նրանք չեն ուզում մեզ հետ պատերազմել, բայց, օրինակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկ-երկու անգամ դիմել է Վրաստանին և ուղիղ ասում է՝ սկսեք կռիվ, սկսեք գործողություններ Ռուսաստանի դեմ: Իսկ ՌԴ-ի դեմ գործողություններ սկսելը նշանակում է, որ եթե նույնիսկ նրան հաջողվի վրացիներին դրդել ռուսների դեմ պատերազմի, ապա ոչ մի վրացական բանակ չի գնալու Ռուսաստանի դեմ կռվելու, քանի որ այնտեղ կա Հարավային Օսեթիա և Աբխազիա և նրանք կռվելու են առաջին հերթին մեր դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերիՍուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կամփոփի անցնող շաբաթըԳյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականությունՉինական զոնդը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով մեղադրողը միջնորդություն է ներկայացրել 3 ամսով կալանավորման պահանջով. փաստաբանՍքոթ Ռիտերը բացատրել է, թե ինչպես են Մակրոնը և եվրոպական այլ առաջնորդներ փորձում ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ (Տեսանյութ)Վոլչանսկում ուկրաինական հրամանատարությունը մարտի է նետել ամենա մարտունակ և մոտիվացված ստորաբաժանումներըՀազարավոր իսրայելցիներ կրկին փողոց են դուրս եկել` պահանջելով Նեթանյահույի հրաժարականըԵրախտապարտ թուրքերի ճոխ շնորհավորանքը Նիկոլ ՓաշինյանինՈվ է ֆուրոր առաջացրած հրեշտակը եւ որտեղ աշխատում. (ֆոտո)«Օ» բանակախումբը սկսեց Սոկոլի ուժեղ ամրացված գոտու գրոհը (MAP)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода