Արդարությանը փոխարինում է խնամի, ծանոթ, բարեկամ երեւույթը. Ալ Անանյան
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ հետ:
— Այս օրերին ստեղծագործո՞ւմ եք:
— Քանի որ աշխատանք չունեմ, ապրում ու շնչում եմ կերպարվեստով։
— Ինտրիգային իրավիճակների մեջ հայտնվո՞ւմ եք։
— Աշխատում եմ հեռու մնալ նման իրավիճակներից։
— Երկրում կատարվող սուր քաղաքական թեմաների մասին երբեք չեք խոսում…
— Քանի որ նկարիչ եմ, իմ բոլոր ասելիքները կտավի միջոցով եմ արտահայտում։
— Ըստ Ձեզ, այսօր արվեստի, նկարչության նկատմամբ կա՞ հետաքրքրություն։
— Եթե մշակույթն իր բոլոր դրսեւորումներով լիներ առաջնային, կարծում եմ` աշխարհում պատերազմներ չէին լինի։ Արդարությանը փոխարինում է խնամի, ծանոթ, բարեկամ երեւույթը։
— Բնորդին նկարելիս` նրա հոգեվիճակը հեշտությա՞մբ եք զգում, երբ փոխանցում եք այն կտավին:
— Եթե նկարիչը բնորդին նախապես չզգա, ջանքերն ապարդյուն կլինեն։