Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

«Հայկական խաչմերուկի» փոխարեն կունենանք «հայկական փակուղի»

Միջազգային

­Հայտ­նի դար­ձավ, որ Ա­լիե­ւը հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել դե­պի Ի­րան տա­նող Հո­րա­դիզ-Ջաբ­րա­յիլ-­Զան­գի­լան-Ագ­բանդ ավ­տո­մայ­րու­ղու շի­նա­րա­րութ­յան աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կե­լու մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին։ Ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րը ման­րա­մաս­նում են, որ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րութ­յունն այս պա­հին ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է, իսկ այս նոր կար­գադ­րութ­յունը վե­րա­բե­րում է Ա­րաքս գե­տի վրա­յով կամր­ջի կա­ռուց­ման հետ։

Ս­տա­նում ենք նման պատ­կեր: Չ­նա­յած Հա­յաս­տա­նում թեր­հա­վա­տո­րեն վե­րա­բեր­վե­ցին, սա­կայն այս պա­հին ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է Մեղ­րին Ի­րա­նով շրջան­ցող ճա­նա­պար­հի կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցը: Գու­մա­րած, ակ­տիվ օ­րա­կար­գում է նաեւ Ադր­բե­ջա­նից Ի­րա­նով դե­պի Նա­խի­ջե­ւան տա­նող եւ է­լի Մեղ­րին շրջան­ցող եր­կա­թու­ղու կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցը:

­Սա, հաս­կա­նա­լի է, Հա­յաս­տա­նի հա­մար մի կող­մից ակ­նարկ է, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» հաս­կա­ցութ­յունն Ադր­բե­ջանն այս պա­հին ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում չի պա­հում: Ա­ռա­վել եւս, որ շա­րու­նակ­վում են Բաք­վից ե­կող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե Հա­յաս­տա­նի հետ պետք է կնքվի խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր: Հեր­թական նման հայ­տա­րա­րութ­յամբ նա­խօ­րեին հան­դես ե­կավ Ադր­բե­ջա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րար Էլ­նուր Մա­մե­դո­վը։ Ըստ նրա. «Մինչ օրս խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կե­տե­րի մեծ մա­սը հա­մա­ձայ­նեց­վել է կող­մե­րի կող­մից։ Մենք կար­ծում ենք, որ այն բա­նից հե­տո, երբ ադր­բե­ջա­նա­կան պե­տութ­յու­նը լիո­վին վե­րա­կանգ­նեց ինք­նիշ­խա­նութ­յու­նը Ղա­րա­բա­ղում իր մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված տա­րածք­նե­րի նկատ­մամբ, խա­ղաղ հա­մա­ձայ­նագ­րի ձեռք­բեր­ման գոր­ծըն­թա­ցը հեշ­տա­ցել է, եւ դրա ստո­րագր­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը պետք է մեծ լի­նի»:

­Նույն լա­վա­տե­սա­կան տո­նայ­նութ­յան մեջ են նաեւ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը: Նի­կո­լը նա­խօ­րեին նույ­նիսկ պնդում էր, թե հա­մա­ձայ­նեց­վել են 3 հիմ­նա­կան սկզբունք­նե­րը, ո­րոնք կա­րող են նպաս­տել խա­ղա­ղութ­յան հաս­տատ­մա­նը եւ Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը։ Ա­վե­լին, ըստ նրա, ե­թե կող­մե­րը հե­տե­ւեն այդ սկզբունք­նե­րին, խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը ի­րա­կան կդառ­նա։ Թե ինչ սկզբունք­նե­րի մա­սին է խոս­քը, հայտ­նի է: Ա­ռա­ջինն այն զա­վեշ­տան­ման միտքն է, ո­րը Նի­կո­լը քա­ղել է խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի հան­րա­գի­տա­րան­նե­րից, թե` «ՀՀ տա­րած­քը կազ­մում է 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետր, իսկ Ադր­բե­ջա­նի­նը՝ 86.600»,- ա­սել է Փա­շին­յա­նը։ Ե­թե նա նկա­տի ու­նի, թե պետք է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րը մե­կը մե­կին հա­մա­պա­տաս­խա­նեն ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի ի­րո­ղութ­յու­ննե­րին, ա­պա դրա հա­մար պետք է ոչ թե 29.800 կամ 86.600 քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րից խո­սել, այլ պար­զա­պես վերց­նել ԽՍՀՄ-ի քար­տեզ­նե­րը, ո­րոնք ՌԴ ԳՇ-ում են եւ դրան­ցով Մեղ­րիից մին­չեւ Նո­յեմ­բեր­յան եւ ա­րեւ­մուտ­քում` Մեղ­րիից մին­չեւ Ե­րասխ սահ­մա­նա­զա­տում անց­կաց­նել` անկ­լավ­նե­րով հան­դերձ: Դ­րա­նից հե­տո ի՞նչ մա­կե­րես կմնա այս կամ այն կող­մին, դա ար­դեն յու­րա­քանչ­յու­րի խնդիրն է:

Եվ քա­նի որ կոնկ­րետ թվե­րից է խո­սում, աբ­սուր­դի է վե­րած­վում նաեւ Նի­կո­լի երկ­րորդ «սկզբուն­քը», թե` Ալ­մա­թիի հռչա­կա­գի­րը, պլա­նի հա­մա­ձայն, պետք է դառ­նա սահ­մա­նա­զատ­ման եւ պե­տա­կան սահ­մա­նի հե­տա­գա սահ­մա­նագծ­ման քա­ղա­քա­կան հիմք։ Հռ­չա­կա­գի­րը ո­րե­ւէ կերպ, լի­նի քա­ղա­քա­կան, թե` ինչ, հիմք չի կա­րող դառ­նալ: Հիմ­քը` ԽՍՀՄ-ի քար­տեզ­ներն են: Ու այս­տեղ շատ հե­տաքր­քիր հարց կա. Նի­կոլն ին­չո՞ւ է «չո­լերն ընկ­նում» իր ալմ­ա­թի­նե­րով եւ քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րե­րով: Ու­զում է ա­վե­լորդ ան­գամ հաս­կաց­նել, թե ՌԴ-ի եւ այն­տե­ղի ԳՇ-ի քար­տեզ­նե­րի կա­րի­քը չու­նի՞: Բայց ան­գամ այդ դեպ­քում, ե­թե սահ­մա­նա­զատ­ման հիմ­քում չդրվեն ՌԴ ԳՇ-ի քար­տեզ­նե­րը, ա­պա չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ սահ­ման­ներ գծե­լու դեպ­քում այդ քար­տեզ­նե­րից տար­բեր­վող ի­րա­վի­ճակ չի ա­ռա­ջա­նա: Ու հաշ­վի առ­նե­լով, որ ու­նենք Նի­կոլ, այդ նոր սահ­ման­նե­րը կլի­նեն ի վնաս Հա­յաս­տա­նի: Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել նաեւ, որ նման «խու­ճու­ճութ­յուն­նե­րով» Նի­կո­լը պար­զա­պես փոր­ձում է աբ­սուր­դի հասց­նել սահ­մա­նա­զատ­ման հե­ռան­կա­րը եւ դրա­նով ձա­խո­ղել: Բայց երբ ա­սում է, թե` «սկզբունք­նե­րը» հա­մա­ձայ­նեց­վել են, ա­պա տես­նենք, թե դա ուր կհասց­նի:

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

­Նի­կո­լի հռչա­կած եր­րորդ «սկզբուն­քին» պետք է ա­ռան­ձին մո­տե­նալ: Ըստ նրա, եր­րորդ սկզբուն­քը տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի բա­ցումն է։ Դա, ըստ նրա, պետք է տե­ղի ու­նե­նա «ինք­նիշ­խա­նութ­յան, ի­րա­վա­դա­տութ­յան եւ օ­րենսդ­րութ­յան փո­խա­դարձ հարգ­ման» հա­մա­ձայն: Այս­պի­սով, սրա­նով Նի­կո­լը շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել այն թե­զը, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը պետք է լի­նի ոչ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հա­մա­ձայն, ո­րը են­թադ­րում է Մե­ղրիի հատ­վա­ծում ռու­սա­կան անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ: Հենց դա է, որ ի սկզբա­նե ԱՄՆ-ն թույլ չէր տա­լիս, եւ հենց այդ պար­տադ­րան­քի ներ­քո էլ ձա­խող­վեց ողջ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը, այդ թվում` Ար­ցա­խի դա­տարկ­ման տես­քով:

Այն, որ Մեղ­րիի հատ­վա­ծի եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան հար­ցը ե­ղել եւ մնում է հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յում ա­ռանց­քա­յին դրվագ­նե­րից մե­կը, նոր բան չէ: Սա այն­քան սուր թե­մա է, ո­րը, խո­շոր հաշ­վով, բե­րեց-հասց­րեց Ս­յու­նիք ադր­բե­ջա­նա­կան ներ­խուժ­ման հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին խնդրին: Եվ ա­հա այս­տեղ վե­րա­դառ­նանք Ի­րա­նի մի­ջո­ցով ճա­նա­պար­հի կա­ռուց­ման ադր­բե­ջա­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին: Դ­րա­նով, ինչ­պես նաեւ զու­գա­հե­ռա­բար Բաք­վից հնչած ու­ղիղ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով Ա­լիեւն ազ­դակ է հղում, որ այ­լեւս գո­նե հրա­պա­րա­կա­յին հա­վակ­նութ­յուն­ներ չի ցու­ցա­բե­րում Ս­յու­նի­քի հան­դեպ: Թե ին­չու միտ­քը փո­խեց, դա էլ է հաս­կա­նա­լի. ճնշում­նե­րը, ո­րոնք ե­կան ՌԴ-ից եւ Ի­րա­նից, Ա­լիե­ւը չի կա­րո­ղա­նում ան­տե­սել: Ա­վե­լին, շրջա­նառ­վող հա­մառ պնդում­նե­րի հա­մա­ձայն, առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, նաեւ Էր­դո­ղանն է Ա­լիե­ւին ա­սել, որ ժա­մա­նա­կը չէ մի­ջանցք­նե­րից խո­սե­լու հա­մար: Այ­սինքն, որ դրա այ­լընտ­րան­քը կա­րող է դառ­նալ մեծ պա­տե­րազ­մը Ռու­սաս­տան-Ի­րան տան­դե­մի հետ, ո­րը մար­սել հնա­րա­վոր չէ: Իսկ այն, որ նման պա­տե­րազ­մի դեպ­քում բա­ռա­ցիո­րեն կա­րող է տրոր­վել ոչ միայն Հայաս­տա­նը, այլ նաեւ՝ Ադր­բե­ջա­նը, դա, ան­շուշտ, Ա­լիե­ւը նույն­պես քաջ գի­տակ­ցում է:

­Բայց Ս­յու­նիք չներ­խու­ժե­լը դեռ չի նշա­նա­կում, որ ճա­նա­պարհ­նե­րի թե­ման օ­րա­կար­գից դուրս է գա­լիս: Վեր­ջին հաշ­վով չմո­ռա­նանք, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հիմ­նա­կան շա­հա­ռուն  ԱՄՆ-ն­ ի­րեն էր հա­մա­րում, եւ այդ ծրագ­րի տակ եւս դրված էր Մեղ­րիի հատ­վա­ծը գոր­ծար­կե­լու հար­ցը: Բ­նա­կա­նա­բար, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, այդ հան­գու­ցա­յին կե­տի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը Վա­շինգ­տո­նը չէր ցան­կա­նում թող­նել Մոսկ­վա­յին, բայց նաեւ ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան հար­ցը Նի­կո­լի մի­ջո­ցով դուրս մղե­լու դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­ներն ակն­հայ­տո­րեն այն չէին կամ չեն պատ­րաստ­վում հանձ­նել նաեւ Ան­կա­րա­յին: Ի­րանն էլ իր հեր­թին է քա­նիցս հայ­տա­րա­րել, որ ոչ մի պա­րա­գա­յում չի հան­դուր­ժի, որ Մեղ­րիի հատ­վա­ծի վե­րահս­կո­ղութ­յունն անց­նի Վա­շինգ­տո­նին, եւ հենց այդ միան­շա­նակ վե­րա­բեր­մուն­քի արդ­յուն­քում է, որ օ­րա­կար­գում մտավ նաեւ Ի­րա­նով ճա­նա­պարհ կա­ռու­ցե­լու թե­ման:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ»

Ա­հա թվարկ­ված բո­լոր հա­կա­դիր շա­հե­րի հա­մա­տեքս­տում էլ ստա­նում ենք նման պատ­կեր:

Ա­լիեւն ու­ժա­յին մե­թո­դով «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցե­լու հար­ցում հա­սավ փակու­ղու: Բայց նաեւ Մեղ­րիի գի­ծը հենց այն­պես բա­ցե­լու հար­ցին է դեմ, հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե դրա­նում չկա ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն, ա­պա կլի­նի ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն, որն ակն­հայ­տո­րեն թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը եւ Ի­րա­նը հա­մա­րում են ա­նըն­դու­նե­լի: Ի­րանն իր հեր­թին հա­մա­ձայն է ռու­սա­կան վեր­ահս­կո­ղութ­յամբ Մեղ­րիի հան­գույ­ցի գոր­ծարկ­մա­նը, բայց քա­նի դեռ Նի­կո­լը դեմ է, գե­րա­դա­սում է իր տա­րած­քով կո­մու­նի­կա­ցիա ստեղ­ծե­լ, թեեւ դրա­նով դեմ է գնում ռուս­նե­րին:

­Վեր­ջա­պես, Նի­կո­լը շա­րու­նա­կում է շարժ­վել ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հան­ջած ուղ­ղութ­յամբ, թեեւ դա ար­դեն տե­սա­նե­լի խնդիր է դառ­նում նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար: Այ­սինքն, որ­քան էլ Նի­կո­լը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման «սկզբունք» հռչա­կի, որ­քան էլ խո­սի «Հայ­կա­կան խաչ­մե­րու­կից» կամ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կից», Ա­լիե­ւը գնում է ի­րա­նա­կան տար­բե­րա­կին: Ա­վե­լին, հայ­տա­րա­րե­լով, որ ոչ թե «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» կա­րող է լի­նել, այլ՝ «Նա­խի­ջե­ւան­յան խաչ­մե­րուկ»: Այ­սինքն, Ադր­բե­ջա­նից՝ Ի­րան եւ ա­պա Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղու առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում այն կա­րող է ու­ղիղ միա­նալ Թուր­քիա­յի ա­ռաջ քա­շած Նա­խի­ջե­ւան-­Կարս նա­խագ­ծին: Իսկ այս դեպ­քում մեծ հարց է՝ Թուր­քիա­յին առ­հա­սա­րակ պե՞տք է Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը, հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ կա­րող է կապ­վել նաեւ Կարս-Թ­բի­լի­սի եր­կա­թու­ղու մի­ջո­ցով, որն էա­պես կբեռ­նա­թափ­վի, ե­թե գոր­ծի Ի­րա­նի մի­ջո­ցով Ադր­բե­ջա­նի հետ կա­պի օ­ղա­կը: Վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նը Ի­րա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կապ է ու­նե­նում Ադր­բե­ջա­նով, եւ այդ դեպ­քում նրանց հա­մար եւս «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» աս­վա­ծը ո­րե­ւէ տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն կա­րող է չներ­կա­յաց­նել:

Այս­պի­սով, կա­րող ենք ֆիք­սել եր­կու պարզ ճշմար­տութ­յուն:

1. Մեղ­րիի հան­գույցն ա­մե­նե­ւին էլ այն հան­գույ­ցը չէ, որն ան­փո­խա­րի­նե­լի է: Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հա­մար, ե­թե փոր­ձում են «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» ստեղ­ծել, այն ի­րոք ան­փո­խա­րի­նե­լի է: Բայց ե­թե չկա այդ մի­ջանց­քի գործ­նա­կան հնա­րա­վո­րութ­յու­նը, ա­պա Ի­րա­նի տա­րած­քով այ­լընտ­րան­քի տար­բե­րակ միշտ էլ կա:

2. Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­մար եւս, ե­թե ու­նեն ա­մե­րի­կա­ցի­նե­րին տա­րա­ծաշր­ջան չթող­նե­լու խնդիր, եւ դրա­նում «թույլ օ­ղա­կը» նի­կոլ­յան Հա­յաս­տանն է, ա­վե­լի գե­րա­դա­սե­լի է դառ­նում օգտ­վել Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի տա­րած­քից, դրա դի­մաց նրանց տա­լով ճա­նա­պարհ: Ռուս­նե­րը, ի դեպ, ար­դեն դա ակ­նար­կել են Օ­վեր­չու­կի մի­ջո­ցով, թե՝ Հա­յաս­տա­նը «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» մաս չէ:

3. Հի­մա հենց այդ փուլն է, ո­րի ըն­թաց­քում ոչ միայն հնա­րա­վոր են նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, այլ դրանք ըն­թաց­քի մեջ են:

Արդ­յուն­քում, քա­նի դեռ Նի­կո­լը շարժ­վում է ա­մե­րիկ­յան տրա­մա­բա­նութ­յամբ եւ դեմ է գնում տա­րա­ծաշր­ջա­նա­յին մի­տում­նե­րին, Հա­յաս­տա­նին ռեալ կանգ­նեց­րել է «Հայ­կա­կան խաչ­մե­րու­կի» փո­խա­րեն «հայ­կա­կան փա­կու­ղի» ու­նե­նա­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Ու այդ­քան քա­րո­զած «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» այս­տեղ բան չի փո­խում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ