Ինչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակում Շրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. Դեմոյան Հանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔ Պուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ) Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներին ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել

«Փաշինյանը և երեք հրացանակիրները». ֆիասկո՝ Գրանադայում. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Վերլուծություն

Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից:

Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից:

Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, Եվրոպական Միության հետ:

Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ և սրտաճմլիկ, իրականում ուշացած և անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք և հետևանք չունեն: ԵՄ պաշտոնյաները, ինչպես նաև առանձին վերցրած երկրների ղեկավարները զերծ մնացին Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կիրառելու հեռանկարից: Մնացածը՝ հումանիտար աջակցություն, անիմաստ դիվանագիտական լոլոներ, վիզուալ համերաշխության բեմադրումներ, այս ամենը լիրիկա է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական երեսը պահելու և Հայաստանի ղեկավարության գեոպոլիտիկ ավանտյուրաները խրախուսելու միջոց:

Փաստացի Ալիևն արևմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝ մինչև Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաև ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն և կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի նկատմամբ:

Բացի դրանից, հարկ կա արձանագրելու ևս մեկ իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիևի հետ բրյուսելյան հարթակում որևէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետև ի թիվս այլ հիմնավորումների՝ Ալիևը և Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝ մինչև Շոլց ու Մակրոն:

Արևելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող և օգտագործող այս դեսպոտների զույգի համար եվրաչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ:

Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, և թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛ Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ ձևական հաջողություններ ցուցադրել՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու համար:

Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից առաջ և ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիևին Արցախի հայաթափման կապակցությամբ:

Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ բախումներից՝ Ռուսաստանը և Արևմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաև քարոզչական հարթակներ ստեղծելով:

Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարևոր «պետքին»՝ նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

06.10.2023թ.






Ինչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակումՇրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. ԴեմոյանՀանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն Վրթանեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top