Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»

Երկու օր առաջ Փաշինյան Նիկոլը իմացել է պատերազմի մասին, ինչու՞ է Դավիթ Տոնոյանին գործուղել զորավարժությունների. Նահապետյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

«ԿԱ՛Մ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ Է ՍՏՈՒՄ, ԿԱ՛Մ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը ինչպե՞ս կգնահատեք, ո՞ւմ էր նա պաշտպանում:

— Ինքն իրեն էր պաշտպանում, ձեռքի հետ էլ` Փաշինյան Նիկոլին: Դուք նշեցիք 44-օրյա պատերազմ, իրենց` եւս չէ՞, որ հարցեր էին հղում, պատերազմ էին ասում, իսկ նիստը, որ սկսում է, դուք տեսե՞լ եք` ինչ է գրված, ուշադրություն դարձրեք, գրված է՝ ռազմական գործողություններ, դրանք տարբեր բաներ են: Կեղծիքը սկսում է այստեղից, ուրեմն՝ պատերազմի մասին քննություն է գնում, բայց պարզվում է, որ պատերազմը կարող է նաեւ ռազմական գործողություն լինել, մինչդեռ ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է: Ես հիմա մեջբերեմ մի հատված՝ այն, ինչ որ Փաշինյան Նիկոլն ասել է 2021թ. հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում: «Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, եւ մեկ նախադասություն կար, որն այդ առումով վստահելի էր: Սակայն դրանից առաջ էլ պարբերաբար տեղեկություններ են եղել, որ պատերազմ է լինելու»: Այսինքն՝ Փաշինյան Նիկոլը փաստում է, որ իրենք երկու օր առաջ տեղեկություն ունեին ռադիոկլանումով, որ պատերազմ է լինելու: Միեւնույն ժամանակ, Դավիթ Տոնոյանը ասում է, որ ինքը սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել ՌԴ՝ զորավարժությունների, հետո 25-ից 26-ի երեկոյան գտնվել է Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ երկրում՝ գործուղման շրջանակներում սպառազինությունների եւ ռազմական  տեխնիկայի մատակարարումների շրջանակներում, 26-ի երեկոյան՝ մինչեւ պատերազմի սկիզբը, գտնվել է օդանավում, հետո Ղազախստան է գնացել: Փաշինյան Նիկոլն ասում է, որ ինքը երկու օր առաջ իմացել է, որ 27-ին պատերազմ է լինելու, եւ իր պաշտպանության նախարարին գործուղում է սպառազինությունների հարց լուծի: Իսկ Դավիթ Տոնոյանը պատերազմի մասին ասում է՝ ռազմական գործողություն, պատերազմ չի ասում, թե՝ «ռազմական գործողությունների սկսման օրը որեւէ մեկին հայտնի չի եղել», ինքը որտեղի՞ց գիտի՝ որեւէ մեկին հայտնի՞ է, թե՞ հայտնի չէ: Ընդ որում՝ ռադիոկլանումը Քաղպայմանագրի անդամները չեն տալիս Փաշինյանին, տալիս է բանակը, որովհետեւ մասնագետները ու սարքերը բանակին են պատկանում, այսինքն՝ Դավիթ Տոնոյանը երկու օր առաջ պատերազմի մասին իմացել է, հիմա հարց՝ ինչո՞ւ է այդ գործուղումը ընդունել եւ գնացել, Հայաստանից բացակայել, երբ երկու օր հետո պատերազմ էր լինելու:

— Դավիթ Տոնոյանը նշել է, թե տեղյակ էր, որ ինչ-ինչ լարվածություն կա, բայց պատերազմի օրը որեւէ մեկին հայտնի չի եղել, ինչո՞ւ է այսչափ հակասություն նրանց խոսքերում:

— Պատերազմից երկու օր առաջ Փաշինյան Նիկոլը իմացել է պատերազմի մասին, կրկնում եմ՝ ինչո՞ւ է Դավիթ Տոնոյանին գործուղել, երբ երկիրը երկու օրից  մտնում էր պատերազմի մեջ: Այսինքն՝ կա՛մ Դավիթ Տոնոյանն է ստում, կա՛մ` Փաշինյան Նիկոլը, կարծում եմ՝ Դավիթ Տոնոյանն է ստում, Փաշինյան Նիկոլը ճիշտ է ասել, բայց երկու օր առաջ չէ, ինքը շատ ավելի վաղուց է իմացել, ուղղակի, հիմք ընդունենք իր ասածը: Բա երկու օր առաջ պատերազմի մասին իմացող վարչապետը, երկրի ղեկավարն իր պաշտպանության նախարարին գործուղմա՞ն է ուղարկում, որ ինչ-որ սպառազինությունների հարցեր լուծի՞: Ընդ որում՝ ինքը գնում է ՌԴ զորավարժությունների, հոգնակի է ասում, բայց այդտեղ մնում է մի քանի ժամ, հետո թռնում է Բուլղարիա, ի՞նչ զորավարժություն, չի երեւո՞ւմ , որ  կեղծիք է, չի երեւո՞ւմ, որ իր գնալու նպատակն այլ է: Այ, այսպես է լինում, որ երկիրը պարտվում է, այսպես է լինում, որ ստի, կեղծիքի վրա ստեղծված կամ կառուցվող պետական ինստիտուտները մրցակցային բախման ժամանակ՝ այն է պատերազմի, շատ արագ պարտվում են, ահավասիկ, այդ պարտությունը այդ ստի ու կեղծիքի լավագույն արտացոլումն ու հետեւանքն է:

«ՔՆՆԻՉ ՀԱՆՁԱՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՇՈՈՒՆ»

— 44-օրյա պատերազմի հանգամանքերը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այս նիստերը, այդուհանդերձ , լույս կսփռե՞ն հանգամանքների բացահայտման հարցում, թե՞ ինչ-որ թատերաբեմ է, որտեղ Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանից կարող է ստանալ ազատություն:

— Կարծում եմ՝ այդ քննիչ հանձանաժողովի նպատակը չպետք է լինի շոուն, իսկ հիմա իրենք շոու են անում, իրականում պետք  է քննվեն այն բացթողումները, որոնք տեղի են ունեցել մինչեւ պատերազմը, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո, այն պետական ինստիտուտների ղեկավարներին նվազագույնը պետք է ուղեցույց դառնա, որ սպասվելիք մյուս պատերազմում այդ սխալները չկատարեն, այդ հանձնաժողովի իմաստը դա պետք է լիներ, բայց հիմա դա չէ, շոու է: Հարց են տալիս, ու Դավիթ Տոնոյանը ստում է, բա այնտեղ նստածներից որեւէ մեկը չասա՞ց, որ Փաշինյան Նիկոլը 2021թ.-ի հոկտեմբերի 27-ին հակառակ բանն է ասել, երկու օր առաջ իմացել են պատերազմի մասին, ինչո՞ւ մեկը չբարձրաձայնեց, ես գիտեմ, իրենք չգիտե՞ն, ես լսում եմ Փաշինյանին, իրենք չե՞ն լսում: Այսինքն՝ մեկը ստում է, իսկ տվյալ պարագայում՝ ստում է Դավիթ Տոնոյանը, կամ ինքը ասում է` Փաշինյան Նիկոլը կեղծում է, հիմա թող իրենք իրար մեջ ճշտեն, ով է կեղծում:

— Իսկ հիմա լայնամասշտաբ պատերազմի հավանականություն կա՞, թե՞ եթե Հայաստանը զիջողական քաղաքականություն է վարում, էլ Ադրբեջանին՝ Թուրքիայի հովանու ներքո, պետք չէ պատերազմ:

— Պետք է իմանալ պատմություն, պետք է իմանալ այդ պետության մոտեցումները, թուրքական կայսրությունը եւ թուրք էթնոսը, որը մի պաշտամունք ունի՝ ուժը, եւ իր համար որեւէ պայմանավորվածություն հիմք չէ: Օրինակ` ամենաբարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ Ուկրաինայում «Ազով» նացիստական խմբավորման ղեկավարները մինչեւ պատերազմի ավարտը պետք է մնան Թուրքիայում, Էրդողանն էլ, որպես երկրի ղեկավար, խոսք է տվել, այդ խոսքը ինչքանո՞վ պահեց, բա էլ ինչպե՞ս եք Թուրքիայի կամ Ադրբեջանի տված որեւէ խոստման հավատում:

«Ի՞ՆՉ Է, ՄԵՆՔ ՄԵՐ ՏՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՆՔ ՈՒ ՆՎԵՐ ՏԱ՞ՆՔ ԱԼԻԵՎԻՆ»

— Փաշինյանը հաճախ խոսում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղությունից եւ նշում, որ դա հատկապես երիտասարդների համար  օրակարգային պետք է լինի , մի՞թե այդ վտանգը չեն զգում կամ չեն գիտակցում:

— Մարդկանց բթացնում են, Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են բթացնել զգոնությունը, երբ մարդը վտանգ է զգում՝ մի գործողություն անում է, երբ վտանգը չի զգում ապրում է իր խաղաղ կյանքով, եւ այդ վտանգի զգացողության բթացմանը նպաստում է նաեւ Հայաստանի օրվա իշխանությունը:

— Եթե մեր իշխանությունը բացեիբաց ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս է, այդ դեպքում ՝ լայնամասշտաբ պատերազմի վտանգը կարո՞ղ է Սյունիքի շուրջ ստեղծվի:

— Երբ Ալիեւը ասում է՝ Երեւանը, Հայաստանը իրենց պատմական հայրենիքի մասն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ասում: Ինքը ասում է՝ ես Հայաստանն եմ վերցնելու, ձեռքի հետ էլ հայ ժողովրդին փորձում է հիմարացնել Փաշինյան Նիկոլի ձեռամբ: Մարդը ասում է՝ Հայաստանը իրենցն է, ի՞նչ է, մենք մեր տները փաթեթավորելու ենք ու նվեր տա՞նք Ալիեւին:

— Իսկ Բերձորի միջանցքի շուրջ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ փակվեց «կյանքի ճանապարհը»:

— Բերձորի միջանցքը փակվել է Փաշինյան-Ալիեւ փոխհամաձայնության արդյունքում, տասնյակ փաստեր կան դրա մասին խոսող, բուն նպատակը ամբողջովին Արցախի բնակչությանը շրջափակել, հոգեբանորեն կոտրելն է, որպեսզի վերջիններս կա՛մ դուրս գան այդ տարածքից կա՛մ ինտեգրվեն Ադրբեջանին, այդ գործընթացին լծվել է նաեւ Փաշինյան Նիկոլը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top