Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am

Սորոսը ոչ մի կերպ մեր երկրից ձեռք չի քաշում. ով ինչի համար է գրանտ ստացել 2022-ին

Ներքաղաքական

Մի շարք հայտնի ու անհայտ սորոսականներ, որոնք իրենց ոչ պակաս մեղքի բաժինն ունեն մեր երկրի առջեւ ծառացած փորձանքների համար, հիմա հանկարծ ռազմահայրենասիրական դիմակներ հագած՝ ընկել են մեջտեղ ու կրկին փորձում են պղտորել մթնոլորտը: Ընդ որում՝ ակնհայտ է, որ Սորոսը ոչ մի կերպ մեր երկրից ձեռք չի քաշում, ավելին՝ անգամ հետպատերազմյան Հայաստանում շարունակում է դոլարներ «շաբաշ» տալ եւ պատվիրել, թե ով ինչ «երաժշտության տակ պետք է պարի»: Այսպիսով՝ հայտնի է դարձել նախորդ տարվա «գրանտակերների» ամբողջական պաշտոնական ցուցակը. 2022 թվականին Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմադրամից մեր երկրին հատկացվել է մոտ 1 միլիոն 261 հազար դոլար: Ովքե՞ր են 2022-ին Սորոսի հիմնադրամից սնված հայտնի ու անհայտ դեմքերը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Սորոսի հիմնադրամն անհատական անձերի գրանտներ չի բաժանում, այլ հայտնի գրանտակերները թաքցնում են իրենց անուններն արդեն ճանաչված ու ոչ այնքան ճանաչված կազմակերպությունների անունների հետեւում:

ՈՐՈՆՔ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ԶԼՄ-ՆԵՐԸ

Ինչպես միշտ, Սորոսի հիմնադրամը մի կլորիկ գումար հատկացրել է լրատվամիջոցներին: «Եվրոպական մեդիա հիմնադրամը Հայաստանում. կառուցել կայուն եւ պրոֆեսիոնալ մեդիա» ծրագրի անվան տակ Գեղարքունիքի մարզում գործող «Քյավառ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Արմեն Գալստյան) դրամաշնորհ է ստացել 10.700.000 դրամ: Նույնքան գումար՝ 10.700.000 դրամ,  ստացել է կրկին Գեղարքունիքի մարզում գործող STV1 հեռուստաընկերությունը (տնօրեն՝ Գագիկ Ղազարյան): Տավուշի մարզում գործող լրատվամիջոցին եւս դրամաշնորհ է տրամադրվել Սորոսի հիմադրամից.  «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ին եւ «Տավուշ Մեդիային» հատկացվել է 10.700.000 դրամ: Հիշեցնենք, որ «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ի եւ «Տավուշ Մեդիայի» խորհրդի նախագահը Տավուշի մարզպետի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն է: Լոռու մարզից դրամաշնորհ է ստացել «Լոռի TV» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Նարինե Ավետիսյան)՝ կրկին 10.700.000 դրամ: Նույն ծրագրի շրջանակում լուսաբանում իրականացնելու համար դրամաշնորհ է տրամադրվել նաեւ Շիրակի մարզում գործող «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ին  (տնօրեն՝ Հասմիկ Մխիթարյան)՝ 10.700.000 դրամ:

52.500 դոլար դրամաշնորհ է ստացել Սեդա Մուրադյանի «Հանրային լրագրության ակումբը»: Ստացած դրամաշնորհի շրջանակում ակումբը պարտավորվում է աջակցել «Մեդիա կենտրոն» հարթակին: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն էլ ստացել է 25.000 դոլար՝  ժամկետային զինծառայողներին, հայրենադարձ ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու համար՝ լրատվական կայքերից մեկում մարդու իրավունքների խախտումների մասին պատմություններ հրապարակելով լրատվական կայքերից մեկում:

Էդիկ Բաղդասարյանի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հատկացվել է 80.000 դոլար դրամաշնորհ՝ լրագրողական հետաքննությունները ընդլայնելու համար: Իսկ «Դեմոլաբ» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն ստացել է 160 հազար դոլար դրամաշնորհ՝ իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի Factor.am լրատվամիջոցին աջակցելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որի նախագահն է Դանիել Իոաննիսյանը, այս անգամ ստացել է 25 հազար դոլարի, ապա եւս 50 հազար դոլարի դրամաշնորհ՝ պարտավորվելով նպաստել կարեւոր ոլորտներում ապատեղեկատվության դեմ պայքարին, պատրաստել հետաքննական նյութեր՝ անաչառ մոտեցմամբ գնահատելով տարբեր տեղեկատվական նյութերի իրական լինելը, ինչն իրականացնում է իր «Փաստերի ստուգման հարթակի» միջոցով:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անվան հետ ասոցացվող «Ալիք Մեդիա Արմենիա» ՀԿ-ն, որի մեդիահարթակի ակտիվ հեղինակներից մեկն էլ Կարպիս Փաշոյանն է, Սորոսի հիմնադրամից ստացել է 50.000 դոլար դրամաշնորհ: Նպատակն է ընդլայնել իր լսարանը՝ ներգրավելով ռուսալեզու լրատվամիջոցների սպառողներին: Իսկ «Բուն» մշակութային-գիտական ​​հիմնադրամին հատկացվել է 15.000 դոլար, որպեսզի քննարկումներ անցկացնի փորձագետների եւ հանրաճանաչ ակտիվիստների հետ: Այդ նպատակով 10 հաղորդումներ կպատրաստվեն եւ կտարածվեն կազմակերպության հեռուստաալիքներով եւ սոցիալական մեդիա հարթակներում:

ՈՐՈՆՔ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ՀԿ-ՆԵՐԸ

Կառավարության կողմից առաջարկվող գնումների բողոքարկման վերանայման համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելու եւ իրենց առաջարկները ներկայացնելու համար՝ 40.000 դոլար դրամաշնորհ է ստացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, որի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանն է:

27.090 դոլար Սորոսի հիմնադրամը հատկացրել է Կարինե Մխիթարյանի ղեկավարությամբ գործող «Կաթիլ» բարեգործական հիմնադրամին՝ շաքարային դիաբետով երեխաների կյանքի որակը բարելավելու համար: Իսկ Ժենյա Մայիլյանի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն ստացել է 15.320 դոլար, որպեսզի ապահովի Հայաստանում կյանքի սահմանափակող հիվանդություններով մարդկանց արդար հասանելիությունը պալիատիվ խնամքին եւ վերջում էլ զեկույց պատրաստի:

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ստացել է 40.000 դոլար՝  իր «Հոդված 3» ակումբի գործունեության համար: Ծրագրի շրջանակներում ակումբը կնախաձեռնի հանրային քննարկումներ արդի մարտահրավերների վերաբերյալ եւ կնպաստի հիմնական խնդիրների վերաբերյալ քաղաքական բանավեճերին:

Արդեն երկրորդ տարին է, ինչ պաշտոնապես սորոսականների շարքը համալրել է նաեւ «Դովեղ ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն, որը ստացել է 10.000 դոլար՝ Տավուշի եւ Լոռու մարզերի մոտ 80 երեխաների (տղաների եւ աղջիկների) սոցիալական ներառման, առողջ ֆիզիկական ապրելակերպի եւ թիմային հմտությունների զարգացման համար՝ ներգրավելով նրանց պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային դասընթացներում:

ՈՐՈՆՔ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ

«Անի» հայագիտական ​​հիմնադրամը (hոգաբարձուների խորհրդի նախագահ` Անգին Հակոբյան) ստացել է 25 հազար դոլար, որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը Հայաստանի անցյալի կարեւոր իրադարձությունների մասին՝ դրանց վերաբերյալ երանգավորված հեռանկար տրամադրելով: Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն այս անգամ ստացել է 39.760 դոլար, որպեսզի ապահովիի վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ ԵՄ-Հայաստան համաձայնագրերի հաշվետվողական իրականացումը (ուժի մեջ են 2014թ. հունվարից) եւ բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիան», որի նախագահն է Լուսինե Քարամյանը, ստացել է 50.000 դոլար: Նպատակն է նպաստել արդյունավետ հակախտրական օրենսդրության ընդունմանը, բարձրացնել հանրային իրազեկությունն ու զգայունությունը խնդրի վերաբերյալ եւ ուժեղացնել խոցելի խմբերին:

2500 դոլար էլ հատկացվել է Ազգային ստեղծագործական ասոցիացիային, որի նպատակն է աջակցել պատերազմից տուժած երեխաների սոցիալական ինտեգրմանը: Այդ նպատակով Ազգային ստեղծագործական ասոցիացիան կազմակերպել է Սուրբծննդյան ներկայացում, խաղեր եւ գրքեր են նվիրել շուրջ 150 երեխայի:

Լուսինե Վասիլյանի «Մանդատ» ՀԿ-ն ստացել է 35 000 դոլարի դրամաշնորհ, որպեսզի իրականացնի Ազգային ժողովի աշխատանքի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ օրենսդրական օրակարգի, վերահսկողական գործառույթների ամբողջականության, պատգամավորների եւ խմբակցությունների էթիկական չափանիշների պահպանման մոնիթորինգ, փաստաթղթավորում եւ հաշվետվություն: Իսկ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ ՀԿ-ն, որի ղեկավարը Լեւոն Բարսեղյանն է, ստացել է 45.000 դոլարի դրամաշնորհ, որպեսզի խթանի երիտասարդական ակտիվությանը եւ աջակցի Ալավերդի, Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ, Վարդենիս ու այլ համայնքների երիտասարդական կենտրոններին՝ ցանցային կապեր հաստատելու եւ ինչ-ինչ հմտություններ ձեռք բերելու համար:

ՈՎՔԵՐ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատկանող Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան» ստացել է 144.731 դոլար, որպեսզի նպաստի արդարադատության ոլորտում թափանցիկ եւ հաշվետու բարեփոխումներին: Դրամաշնորհի շրջանակում պարտավորվել է իրականացնել դատական ​​նիստերի եւ գործընթացների լայնածավալ մոնիթորինգ: Նաեւ վերահսկելու է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները եւ Ներքին գործերի նախարարության վերափոխվելու գործընթացները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որի նախագահը Արաքս Մելքոնյանն է, ստացել է 76.900 դոլարի դրամաշնորհ, որպեսզի իրականացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում: Մասնավորապես, ՀԿ-ն վերահսկելու է Բարձրագույն դատական ​​խորհրդի (ԲԴԽ) աշխատանքը՝ կապված դատավորների վեթինգի եւ թեկնածուների ընտրության հետ, հետեւելու է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքին:

2022-ԻՆ ՍՈՐՈՍԸ ՀԻՇԵԼ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻՆ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ն ստացել է 25.000 դոլար դրամաշնորհ, որպեսզի պաշտպանի Հադրութի շրջանի այն քաղաքացիների իրավունքները, ովքեր տեղահանվել են արցախյան պատերազմի պատճառով: Այդ նպատակով «Վերադարձ Դիզակ» ՀԿ-ն կազմակերպության արխիվի հիման վրա 10 կարճամետրաժ վավերագրական ֆիլմ կպատրաստի ռազմական հանցագործությունների մասին, որոնք կօգտագործվեն շահերի պաշտպանության նպատակով:

90.034 դոլար ստացել է Սեդա Մուրադյանի «Հանրային լրագրության ակումբ»-ը, որպեսզի բարձրացնի հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում՝ ներկայումս իրականացվող, այսպես ասած, ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top