Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր

Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի ներկա պատերազմական վիճակից. ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ

Մշակութային

Արցախյան հարցը մինչ օրս հուզում է շատ-շատերին: Մեր հայրենակիցներն արդեն ամիսներ շարունակ գտնվում են շրջափակման մեջ, ինչի հետևանքով արցախցիները հայտնվել են ճգնաժամային իրավիճակի առջև: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Ասծատրյան, սովորաբար Ձեր հետ զրուցել ենք գորգերից, բայց այսօր զրուցելու ենք Արցախում տեղի ունեցող իրավիճակից: Ըստ Ձեզ՝ այն ամենը, որ հիմա կատարվում է մեր երկրում, մեր սիրելի Արցախում, դա ինչի՞ հետևանք է:

— Ընդհանրապես, երբ պատերազմում պարտություն ես ունենում, նման իրավիճակ է ստեղծվում: Այսօր Ռուսաստանի խաղաղապահ զորքերն են Արցախում ապահովում եռակողմ պայմանագրի դրույթները: Եվ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի ներկա պատերազմական վիճակից՝ քայլ առ քայլ խախտելով պայմանավորվածությունը և թելադրելով իր «հաղթողի» օրակարգը՝ պարբերաբար ավելացնելով և՛ կինետիկական, և՛ հոգեբանական ճնշումները: Պետք է արձանագրենք, որ շատ պրոֆեսիոնալ ձևով են գործում: Իրենց նպատակն է՝ Արցախի ժողովրդի համար ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ անելանելիությունից ստիպված ինտեգրվեն Ադրբեջանի տնտեսության մեջ կամ լքեն այս տարածքը:

— Ըստ Ձեզ, ո՞րն էր սխալը:

— Ամենաճակատագրական սխալը՝ Արցախը դուրս հանելն էր բանակցային գործընթացից: Հայաստանի իշխանությունները Արցախի տեղը բանակցելով Ադրբեջանի հետ՝ միջազգային հանրության համար օկուպանտի դերում էին հայտնվել: Միջազգային իրավունքն ունի իմպերատիվ իրավական նորմեր, որոնցից երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն է և տարածքային ամբողջականության իրավունքն է: Երկար տարիներ այդ երկու նորմերը ներկայացնում էին որպես իրավաբանական կոլլիզիա, ինչի նպատակն էր մեր հանրությանը մոլորության մեջ մտցնելը: Միջազգային իրավունքի նորմերը (jus cogens) չեն կարող իրար հակասել, պարզապես կիրառվում են ըստ իրավիճակի: Եթե տարածքային ամբողջականությունը խախտվում է ներքին ազգային փոքրամասնության պայքարի հետևանքով՝ կիրառվում է ազգերի ինքնորոշման իրավունքի նորման: Իսկ եթե տարածքային ամբողջականությունն է խախտվում հարևան պետության կողմից, արտաքին ուժերի կողմից՝ կիրառվում է տարածքային ամբողջականության իրավունքի նորման:

Արցախը, 1991 թվականին, համաձայն Խորհրդային Միության սահմանադրության, անկախացել է, ինչպես խորհրդային մնացած պետությունները, դառնալով միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ: Ինչից հետո Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, որում պարտություն է կրել: Այդ պատերազմում Հայաստանը կողմ չէր հանդիսացել, համաձայն համապատասխան ՀՀ Ազգային ժողովի որոշման: Փաստորեն, ըստ միջազգային իրավունքի, գործընթացը ճիշտ էր ընթանում, բայց հետո, 1990-ականների վերջում, ինչ-ինչ պատճառներից ելնելով, Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Պատճառների ուսումնասիրությունը թողնենք պատմաբաններին: Երբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, մենք այդ հարցում դիվանագիտական հիպոտետիկ պարտություն կրեցինք: Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից դարձավ միջազգային իրավունքի օբյեկտ: Հենց դրա հետևանքով այս կոնֆլիկտի հանդեպ կիրառվեց «տարածքային ամբողջականության» նորմը՝ ինչն էլ իր հերթին բերեց 2020թ. պարտությանը:

— Իսկ միջազգային հանրությունը լուռ, խուլ և համր է:

— Միջազգային հանրությունը չխառնվեց այս պատերազմին, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, լինելով բանակցային գործընթացի կողմ, ինքնըստինքյան հանդես է եկել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտողը, այսինքն՝ «օկուպանտ»: Մենք մնացինք մենակ, իսկ մեր դեմ Ադրբեջանին միացան ևս երեք պետություն:

Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցով, ըստ միջազգային իրավունքի, տրամաբանական է. անվտանգությունը Արցախում ապահովում են ռուսական խաղաղապահ ուժերը, Արցախը պահպանում է պետության բնորոշ բոլոր ատրիբուտները, և միջազգային հանրությունն ընդունում է արցախահայության այդ տարածքում լինելու իրողությունը և իրավունքը: Ադրբեջանի գործելաոճից երևում է, որ Արցախը ճանաչված է, ու դրա ակնհայտ փաստն այն է, որ այստեղ գտնվում են խաղաղապահ զորքեր: Ադրբեջանի իշխանությունները հասկանում են այդ ամենը և փորձում են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հայերը ինքնակամ լքեն այս տարածքը: Մեր դիվանագիտության խնդիրը այն է, որպեսզի Արցախի իշխանությունները ինքնուրույն բանակցեն Ադրբեջանի հետ՝ ստանձնելով միջազգային սուբյեկտայնությունն իբրև առանձին կողմ:

— Ներկա պահին Ձեր հարազատներն Արցախում են, ինչպիսի՞ն է իրավիճակը:

— Օրինակ՝ եղբայրս այսօր իր ընկերոջ հետ ավտոտնակում քսան լիտր բենզին էր գտել և այնքան էր ուրախացել, որ զանգել է ինձ և պատմում էր: Ահա այսպիսինն է իրավիճակը Արցախում:

Արցախցիների ոգին անկոտրում է: Մենք նման վիճակներում գտնվել ենք պատմության տարբեր հատվածներում և շարունակել ենք ապրել ու արարել այդ հողում: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է այս դժվար պատմական ժամանակաշրջանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top