84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում

Եթե ռուսական զորքը չկանգնի Հայաստան-Թուրքիա սահմանի վրա, կես ժամ հետո թուրքական զորքը կանգնելու է Երեւանի հրապարակում. Լոքմագոզյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԸ:

— Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը, մի՞թե դա հարաբերությունների կարգավորման ֆոնին էր:

— Ո՞ր հարաբերությունների, անձնակա՞ն, թե՞ երկրների: Եթե երկրների հարաբերության մասին ենք խոսում, երկրների հարաբերությունն ինչ-որ անձերի միջեւ չի լինում, այլ լինում է դիվանագիտական հարաբերությունների միջոցով: Քանի դեռ մենք չունենք դիվանագիտական հարաբերություն, եւ նա էլ չի խոսում վերջին հինգ տարիները դիվանագիտական հարաբերություն ստեղծելու մասին, ուրեմն` այստեղ ընդհանրապես երկրների հարաբերության մասին խոսելն անիմաստ է: Այստեղ չկա արդեն հարաբերությունների հետ կապված ինչ-որ գործարք, ինչպես նկարներից տեսա, ես դա ավելի շատ ընդունում եմ տեր ու ծառայի հարաբերություն, այնտեղ նկարներից ամեն ձեւ երեւում էր: Իրեն երբ նստեցրին Ալիեւի հետեւում, ոչ մեկը չասի, որ վարչապետները երկրորդ շարք են նստում, նախագահները՝ առաջին, բայց կարող էր ուրիշ տեղ նստել, ինչո՞ւ հենց Ալիեւի հետեւը նստեց:

— Պարոն Լոքմագոզյան, կարծում եք` այստեղ ինչ-որ միտո՞ւմ կար:

— Դիվանագիտության մեջ այդ ամեն ինչը ճշգրիտ հաշվարկվում է, եւ սիմվոլիզմ կա, դա հենց սիմվոլ էր: Իսկ եթե ինքը չէր ուզում այդ վիճակում ընկներ, նա հանգիստ կարող էր երկրի նախագահին ուղարկել, չէ՞ որ իրականում ինքը պետք է գնար: Ինչքան էլ մեզ մոտ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց այս դեպքում, որպես ֆորմալ երկրի ներկայացուցիչ, հենց նախագահը պետք է գնար: Ինչո՞ւ Փաշինյանը գնաց, ինչո՞ւ նստեց երկրորդ շարք, ինչո՞ւ նստեց Ալիեւի հետնամասում, ինչո՞ւ Հայաստանի անունը չհնչեց, ինչո՞ւ Փաշինյանի անունը չհնչեց շնորհակալությունների ժամանակ: Ամեն ինչ միտումնավոր էր, դիվանագիտությունը ամեն ինչ հաշվարկված է անում: Ինքը գիտեր, որ այդպես պետք է լինի, որովհետեւ մենք էլ ունենք դիվանագիտություն, կարող էր հարցնել, կամ պետք է ասեին, որ քեզ նստեցնելու են երկրորդ շարք: Այդ ամբողջ ստորացումները, որ կատարվեց իր անձի նկատմամբ, իր համար կարեւորություն չունի, բայց դրանով ինքը ստորացրեց Հայաստանի Հանրապետությանը: Ինքը ասում է՝ ինձ որ թուրք են ասում, վատ չեմ զգում, բայց թող մի հատ իր ժողովրդին հարցնի` արդյո՞ք մենք մեզ լավ կամ վատ ենք զգում, երբ մեզ թուրք են ասում: Դու, որպես երկրի ղեկավար, պետք է մտածես քո ազգի մասին, մենք ազգովի նորից ստորացման ենթարկվեցինք Թուրքիայի կողմից:

— Այսքան խոսվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարագավորումից, որքանո՞վ է հնարավոր այդ հարաբերությունների կարգավորում ասվածը: Սա մի՞ֆ է, թե՞ իրականություն:

— Քանի որ չի խոսվում դիվանագիտական հարաբերությունների մասին, չկա հարաբերություններ երկրների միջեւ, ի՞նչ հարաբերություն, եթե երկու հոգի նստում են իրար հետ սուրճ են խմում, ինչ-որ բաներ են պայմանավորվում, հարաբերություն չէ: Հարաբերության անվան տակ ես միայն տեսնում են Թուրքիայի 30 տարվա պահանջների կատարումը: Չէ՞ որ պատերազմից հետ Թուրքիան հայտնեց, որ առաջին պահանջը բավարարվել է, այսինքն՝ Արցախը հանձնվել է, մնացին հիմնական երկու պահանջները, մեկը՝ սահմանների ճանաչումը, մյուսը՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը, իսկ այդ երկու հարցով այսօր մեզ ուզում են համոզել մեր իշխանավորները: Ինչ-որ մի կողմնակի մարդ վերջերս սկսեց խոսել Ցեղասպանության ճանաչման անիմաստ լինելու մասին, կամաց-կամաց մեզ համոզում են ինչ-որ հարցում: Փաշինյանն էլ վերջին ժամանակները, օրը մի տասը անգամ  29.800 քառ. կմ-ի մասին է խոսում, դա ոչ թե ուղղված է Ալիեւին, այլ` Թուրքիային, դրանով ճշտում է նաեւ Թուրքիա-Հայաստան սահմանները` այն, ինչ-որ 30 տարի երազում էին թուրքերը, ուզում էին մեզ համոզեին, որ ընդունենք Կարսի պայմանագիրը եւ ճանաչենք այսօրվա դե ֆակտո սահմանը` որպես դե յուրե, եւ մենք չէինք անում, ընդդիմանում էինք դրան: Այսօր Փաշինյանը 100 անգամ հնչեցնելով 29.800-ը, ինքը մեսիջ է տալիս Արեւմուտքին, Թուրքիային, որ` այո՛, ես ընդունում եմ Թուրքիայի հետ սահմանը եւ դրանից այն կողմ ես պահանաջատիրություն չունեմ:

— Այսինքն, փաստացի կարելի՞ է եզրակացնել, որ կանգ առավ Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

— Ոչ միայն կանգ առավ, իրենք ուզում են ընդհանրապես դա օրակարգից հանել: Դեռ ավելին` մեր վարչապետը հայտարարեց, որ վտանգված է մեր պետականությունը: Պատկերացնո՞ւմ եք, երկրի գլխավոր պատասխանատուն, մեզ ասում է, որ վտանգված է մեր պետականությունը, դու ես ղեկավարը, դու ես վտանգում , իսկ եթե չես կարողանում փրկել այս երկիրը, դու պետք է շտապ թողնես ու հեռանաս, որ քեզնից ավելի կարող ուժեր գան:

— Ի վերջո, Թուրքիայի նպատակը միայն Հայաստանի՞ հետ է կապված, թե՞ Հայաստանով ամբողջ տարածաշրջանում նպատակների իրականացումն է:

— Իհարկե, մի քարով երկու թռչուն է ուզում խփել, եթե Հայաստանի հարցը լուծի, ապա ճանապարհը բացվում է դեպի Չինաստանի սահմանները, դեպի Թուրան, իրենց հարյուր տարվա երազանքը: Չե՞ք տեսնում, որ ոչ թե արդեն իրականացնում են, այլ մեր կառավարությունն է իրենց համար իրականացնում: Երկու զսպող օղակ կա. մեկը հյուսիսից՝ Ռուսաստանը, հարավից՝ Իրանը: Եթե իրենք չզսպեին, արդեն մեկ տարի առաջ ավարտվել էր այս գործընթացը: Իհարկե, այս պահին, դեռ նրանք էլ ուշացնում են այս գործընթացը, սակայն ամեն ինչ անում են մեր իշխանությունները, որպեսզի իրականանա այն:

— Արդեն տեւական ժամանակ Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, ե՞րբ ակնկալել, որ Արցախը շրջափակումից դուրս կգա:

— Եթե այսպես շարունակվի, Արցախը շրջափակումից դուրս չի գալու, եւ ավելի վատն էլ կարող ենք սպասել, կամաց-կամաց առաջ է գնում թուրք-ադրբեջանական տանդեմը: Թուրք-ադրբեջանա-հայկական այս եռոտանին ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը հանձնվի Ադրբեջանին: Ամեն ինչ կատարվում է նաեւ Հայաստանի կողմից, որ ռուսները թե՛ Ղարաբաղից, թե՛ Հայաստանից դուրս գան:

— Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի սահմանների վերահսկողությունը ամբողջությամբ հայկական ծառայությունները պետք է իրականացնեն: Այդ պարագայում ի՞նչ ապագա է սպասվում հայ-թուրքական սահմանին, որքանո՞վ է հնարավոր առանց ռուսական զորքերի ներկայության` իրականացնել սահմանային վերահսկողությունը:

— Ռուսներին այստեղից վտարելու խնդիրը կա, որն Արեւմուտքի երազանքն է, իհարկե, Արեւմուտքի մեջ մտնում է Թուրքիան, եւ այն պահին, երբ ռուսական զորքը չկանգնի այլեւս Հայաստան-Թուրքիա սահմանի վրա, ես 20 տարի նույն բանն եմ ասում, որ կես ժամ հետո թուրքական զորքը կանգնելու է Երեւանի հրապարակում: Այն, որ ասում են, թե ՆԱՏՕ-ի զորքերը կգան, իհարկե, կգան, բայց ամենամոտը ՆԱՏՕ-ի զորքերից հենց թուրքական զորքն է: Այո՛, ՆԱՏՕ-ի թուրքական զորքը կմտնի միանգամից Հայաստան:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top