Աննա Հակոբյանը հերոսածին է, թե ոչ` չգիտեմ, բայց Նիկոլիկի մայրը հերոսածին է, ում որդին միայնակ ողջ հայ ազգին ծնկի բերեց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Հանդիպում
Արցախահայերի կարգավիճակը Գլենդելում ապրող հայության կարգավիճակի հետ է համեմատել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի պետական պաշտոնյաների գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի սպասարկումն է, ոչ թե այն հայերի, որ ապրում են Արցախում, Բեյրութում, Ավստրալիայում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Դադիվանքի նախկին հոգևոր սպասավոր, այսօր Արցախում հոգևոր ծառայության մեջ գտնվող՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, ով նախ նկատեց.
-Այս իշխանությունները պայմանագիր են կնքել սատանայի հետ, որպեսզի քրիստոնյա ժողովրդից հայ ազգը վերածեն թուրքամետ ժողովրդի, սա է այսօրվա ամենամեծ ցավը: Այս իշխանությունները հատուկ նպատակ ունեն ընդհարում մտցնել զոհված տղաների ծնողների եւ այն զինվորիների ծնողների միջեւ, որոնց որդիները հետ են վերադարձել, սրանից վեր ցավ չկա, գույություն չունի: Սատանայի ծրագրի մի մասն է, երբ ասում է Արարատ սարը մոռացեք` Արագածի վրա կենտրոնացեք, փորձելով մոռացության տալ սուրբ լեռը, որտեղ Նոյյան տապանն է իջել: Այսինքն այս մարդիկ եկել են իշխանության հիմքերից քանդելու այն ամենը ինչը հայեցի է ու ինչը քրիստոնյա է:
Հինիգ հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովրդին ուզում է ոտնտատկ տալ մի հատ նիկոլը, ու մենք լռում ենք: Իսկ ինչ վերաբերում է ոմն պատգամավորի` Արցախը այլ հայկական գաղութների հետ համամատելուն, ապա ես չեմ զարմանում, որովհետ այդ անգետի համար հայ ժողովուրդը Երեւանում ու Ազգային ժողովում նստածներն են: Նման հայտարություն անողը հայ չի կարող լինել: Հիմա թողեք մի կողմ Արցախը, Արցախը մենք չենք տա, Նիկլի նման հազարն էլ լինի մենք Արցախը չենք տա, Դուք ՀՀ-ի մասին մտածեք, որ արդեն մաս-մաս տվել են, մի մասն էլ` բրոնյա են արել:
Նիկոլն ասում է Աննա Հակոբյանը հերոսածին մայր է, ու մենք լռում ենք, ինչ ասեմ... Կասեմ միայն հետեևյալը` Աննա Հակոբյանը հերոսածին է, թե ոչ` չգիտեմ, բայց Նիկոլիկի մայրը հերոսածին է, ում որդին միայնակ ողջ հայ ազգին ծնկի բերեց: Ա՛յ Նիկոլիկի մայրը հաստատ հերոսածին է:
Եթե Աստված մի արասցե այդ անձը ստորագրի փաստաթուղթ, որով Արցախը կհանձի Ադրբեջանին, հային կմնա ընդամենը երկու բան անել. առաջինը` կտրել աջ, երկրորդ` լեզու,որ այլեւս չխոսի: Աստված իրենց դատավոր, քիչ է մնացել Աստծո դատասստանին, դատն արդեն մոտեցել, շատ քիչ է մնացել, շատ:
-Տեր Հովհաննես, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ, հերթական անգամ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին, ասաց․ «Հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ»:
-Ես Ձեր հարցին հարցով կպատասխանեմ, թող առաջինը օրենք սահմանեն, որ վարչապետ կամ նախագահ ընտրելուց ստուգեն նրանց ուղեղը, հոգեկան վիճակը, հետո նոր ես կպատասխանեմ մյուս հարցին: