ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Վերլուծություն
105 տարի առաջ մեկնարկել էր Սարդարապատի ճակատամարտը: Իսկ հիմա, 105 տարի անց, եզրափակիչ փուլ է մտնում Հայոց պետականությունը գերեզմանելու գործընթացը: Ամենայն ցինիզմով, բացեիբաց, ի ցույց բոլորի: Եվ զարմանալիորեն Երևանի փողոցները դեռ ողողված չեն ցասումնալից զանգվածներով: Կարծես լեթարգիկ քնի մեջ լինի հանրությունը... Մինչդեռ, ինչպես իրավացիորեն նկատել է Արմեն Աշոտյանը. «Հայաստանի ու Արցախի համար փորվող գերեզմանում պետք է թաղել հե՛նց գերեզմանափորին»: Ավաղ, այսօր հայոց մայրաքաղաքում հայերով կարծես փոքրամասնություն ենք: Բայց չէ՞ որ 105 առաջ, երբեք Արամ Մանուկյանի զորաշարժի ենթարկեց Երևանը, զուտ ազգայի պատկանելության ցուցանիշով էլի փոքրամասնություն էինք: Եվ ինչպես 105 տարի առաջ, լինել-չլինելու խնդիրը պետք է լուծվի փոքրամասնության ուժերով:
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 105 ՏԱՐԻ ԱՆՑ
105 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին գրում էր կնոջը. «Մի բան միայն գիտեմ հաստատապես և ուզում եմ, որ դու ևս գիտենաս, որովհետև դրա մեջ մեծ մխիթարություն կա.
եթե Աշոտը սպանված է, ուրեմն սպանված է Ղարաքիլիսայում, պատերազմի դաշտում, կռվի ժամանակ, իր զինվորական, քաղաքացիական ու հայրենասիրական բարձր պարտքը կատարելիս, սպանված է հերոսաբար, զենքը ձեռքին, մի այնպիսի փառավոր կռվի մեջ, որի մասին իրենք« տաճիկները, խոսում են հիացմունքով ու պատկառանքով:
Մեր փոքրաթիվ զորքերը չորս օր անընդհատ կռվել են առյուծների պես՝ իրենցից շատ գերազանց ուժերի դեմ և նահանջել են միայն վերջին փամփուշտը այրելուց հետո:
Ո՞ղջ է դուրս եկել Աշոտը այդ կռվից, թե՞ սպանվել է, - երկու դեպքում էլ նա վաստակել է Հայրենիքի սերը, հարգանքը ու երախտագիտությունը: Նա կռվել է մինչև վերջ և գուցե իր մատաղ կյանքի գնով բարձր է պահել զինվորական պատիվը»:
Քաջազնունու չորս որդիներից երկուսն ընկել էին հերոսի մահով, այդ թվում` նամակում հիշատակված Աշոտը: Իսկ այսօր մեկ այլ Աշոտ` Փաշինյան, իր վարչԱՂԵՏ հոր թեթև ձեռքով դարձել է մատնության, ստորության, տղամարդուն անվայել պահվածքի խորհրդանիշ: Դավաճան հայրիկն էլ հազարավոր ոստիկաններով շրջապատված «խաղաղությունից» էր բարբաջում. «Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ եւ ստորագրել այն: Միջազգային հանրության ընկալումը ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29.800 քառակուսի կմ եւ 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը եւ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն:
Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարեւոր են: Միաժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենեւին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում եւ ակնկալում է մեր ժողովուրդը:
Տնտեսական եւ բյուջետային ցուցանիշները, կարծում եմ՝ հանրության եւ տնտեսության արձագանքն են մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»:
Ընդ որում` կապիտուլյանտ վիժվածքն ուղիղ տեքստով ասաց, որ Ադրբեջանի 86.600-ի մեջ մտնում են և՛ Արցախը, և՛ ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավները: Այսինքն` որ բոլորիս գերության է հանձնում թուրքին: Ընդ որում` վկայակոչում է «աշխարհաքաղաքական իրողություններ»: Եթե այսպես շարունակվի, մի ուրիշ ասուլիսի էլ արդեն կասի, որ «աշխարհաքաղաքական իրողությունների» բերումով դեռ տհաս ենք պետություն ունենալու համար, և մի 50 տարի պիտի ապրենք Թուրքիայի կազմում: Ինչպես փաստում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան:
Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան:
Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք:
16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ:
Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչո՞ւ է այսքան բարձր»:
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾԱԳՈՒՅՆ ՈՃԻՐ
Նիկոլը հայտարարում է ի լուր աշխարհի, որ որդեկորույս մայրը ցանկացել է ավարտին հասցնել այն, ինչը ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը: Փաստորեն սա բացահայտ հայտարարում է, որ որդեկորույս մայրը ցանկացել է սպանել Աշոտիկին: Հիմա թող իրավաբաններն ասեն, սա ի՞նչ է, կեղծ մատնություն, զրպարտությու՞ն, թե ինչ: Հա, ստախոսության չեմպիոն պետք է լինել նաև երևակայելու համար, որ «բեկոր» կար Աննա Հակոբյանի փեշի տակ:
Աննա Հակոբյանին էլ «հերոսածին մոր» դերում հանրությանը ներկայացնելն էլ մի առանձնահատուկ պղծություն է` բունկերներում «բարոյական աջակցություն» ցուցաբերող հերոսասպան Էրատոյին նույն հարթության վրա ներկայացնել զոհված հերոսի մոր հետ: Դժոխային խորհրդանիշներ ստեղծելու հարցում էլ Նիկոլը եզակի է` հերոս Ժորայի մայրիկին կալանավորելը հանձնարարել նրա հասակակից, բանակում չծառայած դատավոր Ժորային: «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ տեղին հարցադրում է անում. «Մի բան մութ մնաց. հիմա Աշոտիկի ջոկատը ո՞րն էր՝ Էռատո՞ն, թե՞ ԱԱԾի ախռանան, որ իրեն ուղեկցել է պատերազմի ընթացքում Արցախում եղած ողջ ժամանակ: Իսկ էն ինկասացիոն մեքենայի վարորդը, որով Աշոտիկին փախցրին Հարավում ճեղքման ժամանակ, ինքնե՞լ ա էդ ջոկատից: Իսկ Իջևանի գնդի մի ամբողջ գումարտակ, որ կեղծ գրոհի ուղարկեցին ու ամբողջ կազմով մատաղ արեցին, որ հրետանին իրենց վրա աշխատի, ինկասացիայի մեքենան էդ արանքում Աշոտիկին փախցնի, իրենք ո՞ր ջոկատից էին»:
Իր հրավիրած ասուլիսին Նիկոլն անբարոյականության նոր ռեկորդ է սահմանել: Մասնավորապես՝ կառավարութան շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից մեկի հարցին՝ եթե Արցախն Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում, Նիկոլը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի որոշում՝ այլ որոշում չեմ կայացրել. բոլոր որոշումները կայացված են եղել շա՛տ ավելի վաղուց: Իմ որդին որպես կամավոր ծառայել է նաև Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես իրավացիորեն հարցադրում է Armenian info բլոգը` «Հասկանանք մի հատ, էլի, ի՞նչ է նշանակում բոլոր որոշումները կայացված են եղել շա՛տ ավելի վաղուց: Ե՞րբ կոնկրետ, մ.թ.ա. 6-րդ հազարամյակո՞ւմ, թե՞ ասենք ՀՀՇ-ի օրում: Հիմա նույն տրամաբանությամբ ցանկացած իշխանություն կամայական երկրում կարող է հայտարարել, թե ոչ մի վատի համար ինքը պատասխանատվություն չի կրում. այդ իրենից առաջ են որոշումներ ընդունել: Օրինակ՝ Զելենսկին կարո՞ղ է հայտարարել, որ պատերազմի մեղավորն ասենք Կուչման է կամ Յանուկովիչը, կամ՝ Հիտլերը, եթե կենդանի լիներ, որ Հոլոքոստի մասին որոշումն ինքը չի կայացրել, այլ՝ասենք Վիլհելմ 2-րդը: Պատկերացնում եք, չէ՞, այսպես մինչև ուր կարելի է հասնել: Իսկ ե՞րբ հատկապես գլխի ընկավ Նիկոլը, որ ամեն ինչ որոշել են նախկիններն ու իրեն գցել կրակը: 2020-ի նոյեմբերի 10-ի՞ն,երբ հանձնեց Արցախը»:
Իսկ հերոսածին մորը ցուցադրաբար կալանավորելը ոչնչով չի տարբերվում Մայր Հայրենիքի կալանավորումից: Ամեն ինչ ակնհայտից ակնհայտ է: «Կամ հայկական Արցախի, կամ Արցախը հանձնող Նիկոլի հետ ես: Երրորդ ուղի չկա: Ռուբիկոնի ջրբաժանը դրված է հստակ: Վաղը Աստծո առաջ դրախտ ու դժոխք գնալու ջրբաժանն Արցախով է անցնելու: Արցախը հայկական համարողներն օրհնվելու են սերունդներով, իսկ Նիկոլի նման Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողները՝ դժոխքի ճամփան են բռնելու: Ամեն ինչ մեր ձեռքերում է ու մեր ընտրությունից է կախված: Ես ընտրել ու ընտրում եմ հայկական Արցախը, Նիկոլը՝ Ադրբեջանը: Ընտրությունը մերն է, հայ ժողովուրդ: Հետո ուրիշներին չմեղադրեք»,- արձանագրում է Էդուարդ Շարմազանովը:
Այո՛, ջրբաժանը կա: Կա հայը և գենապիղծ տականքը: Եվ օրհնվի էն սհաթը, երբ կկատարվի մեծն Ավետիք Իսահակյանի մարգարեությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ