Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Նիկոլին Բրյուսել են տանում «լրացուցիչ բարի կամք» պարտադրելու համա՞ր

Միջազգային

Եվ­րո­պա­կան խորհր­դի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը նա­խօ­րե­ին հաս­տա­տեց, որ մա­յի­սի 14-ին նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի միջ­նոր­դու­թյամբ Բրյու­սե­լում տե­ղի կու­նե­նա Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը: Ընդ ո­րում, եւս մեկ հան­դի­պում էլ ծրագր­ված է հու­նի­սի 1-ին՝ Քիշ­նե­ւում, այս ան­գամ ար­դեն Ֆրան­սի­ա­յի եւ Գեր­մա­նի­ա­յի նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ:

ՉԾՐԱԳՐ­ՎԱԾ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ

Մա­յի­սի 14-ին ո­րե­ւէ հան­դիպ­ման մա­սին ի սկզբա­նե խոսք չկար: Դեռ մինչ Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի վա­շինգ­տո­նյան հան­դի­պու­մը հայտ­նի էր մի­այն, որ ա­րեւմ­տյան բլո­կը ծրագ­րել էր մի­այն Քի­շ­նե­ւի հան­դի­պու­մը: Այն ժա­մա­նակ են­թադր­վում էր, որ Վա­շինգ­տո­նում կհստա­կեց­վի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ողջ փա­թե­թը, ո­րը, այ­նու­հե­տեւ, հու­նի­սի 1-ին կներ­կա­յաց­վի Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի ստո­րագր­մա­նը:

Բայց հե­տո, դա­տե­լով պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, այն տպա­վո­րու­թյունն ա­ռա­ջա­ցավ, որ Վա­շինգ­տո­նի հան­դի­պում­նե­րի շարքն ի­րեն մին­չեւ վերջ չի ար­դա­րաց­րել: Այ­սինքն, թե­եւ Պետ­դե­պար­տա­մեն­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մի գլուխ հայ­տա­րա­րում է­ին «մեծ ա­ռա­ջըն­թա­ցի» մա­սին, սա­կայն ինչ­պես Միր­զո­յա­նի, այն­պես էլ Բայ­րա­մո­վի գե­րա­տես­չու­թյու­նը գրե­թե նույ­նան­ման հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կան, թե` «Նա­խա­րար­նե­րը եւ նրանց թի­մերը «Խա­ղա­ղու­թյան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման մա­սի­ն» երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի ո­րոշ հոդ­ված­նե­րի շուրջ ու­նե­ցել են փո­խըմբռն­ման ա­ռա­ջըն­թաց՝ մի­եւ­նույն ժա­մա­նակ ար­ձա­նագ­րե­լով, որ մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ դիր­քո­րո­շում­նե­րը մնում են տա­րա­մետ»:

Թե կոնկ­րետ որ հար­ցե­րի, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք. ե­թե կա «տա­րա­մետ դիր­քո­րո­շում», ա­պա դա ար­դեն իսկ բա­ցա­ռում է ո­րե­ւէ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր», մին­չեւ այդ «տա­րա­մե­տու­թյան» հար­ցը չլուծ­վի: Ա­հա այս ֆո­նին, երբ դեռ պաշ­տո­նա­պես չէր աս­վել մա­յի­սի 14-ի հան­դիպ­ման մա­սին, ԱՄՆ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վե­դանտ Պա­տե­լը նման հայ­տա­րա­րու­թյուն հնչեց­րեց. «Անցյալ շա­բաթ քննար­կում­նե­րը կա­ռու­ցո­ղա­կան է­ին, եւ մենք կար­ծում ենք, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը բարդ խնդիր­նե­րի լուծ­ման գոր­ծում զգա­լի ա­ռա­ջըն­թաց են գրան­ցել...»: Չնա­յած դրան, ըստ Պա­տե­լի՝ «լրա­ցու­ցիչ բա­րի կամ­քը, ճկու­նու­թյու­նը եւ փոխ­զի­ջու­մը­» թույլ կտան մո­տե­նալ խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի կնքմա­նը»:

Թե կոնկ­րետ ու­մի՞ց է Պետ­դե­պար­տա­մեն­տը «լրա­ցու­ցիչ բա­րի կամք», իսկ ա­վե­լի հաս­կա­նա­լի լեզ­վով` լրա­ցու­ցիչ զի­ջում­ներ սպա­սում, ե­րե­ւի ա­նի­մաստ հարց կլի­ներ, քա­նի որ պա­տաս­խանն ակն­հայտ է. Նի­կո­լից: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ նա­խօ­րե­ին նա­եւ Բայ­րա­մո­վը հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ, թե Հա­յաս­տա­նը «պետք է ա­վե­լի շատ ջան­քեր գոր­ծադ­րի եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու հա­մար»: Ման­րա­մաս­նե­լով՝ նա ա­վե­լաց­րեց. «Մենք կար­ծում ենք, որ եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու լա­վա­գույն ճա­նա­պար­հը հիմն­ված է փո­խա­դարձ ճա­նաչ­ման եւ ինք­նիշ­խա­նու­թյան ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հարգ­ման վրա»:

Կար­ծես թե այս պատ­կե­րին ենք հաս­նում. Միր­զո­յան Ա­րոն Վա­շինգ­տո­նում չկա­րո­ղա­ցավ այդ «լրա­ցու­ցիչ բա­րի կամ­քը» դրսե­ւո­րել, թե­րեւս «արդա­րա­նա­լով», որ պա­հանջ­վող հա­վե­լյալ զի­ջում­նե­րի ո­րո­շու­մը կա­րող է Նի­կո­լը կա­յաց­նել: Այ­սինքն, կա­րիք ա­ռա­ջա­ցավ, որ Նի­կո­լին ա­վե­լորդ ան­գամ Ա­լի­ե­ւի դի­մաց նստեց­նեն, որ նա, ա­ռանց այս ու այն կողմ ընկ­նե­լու, այդ ո­րո­շու­մը կա­յաց­նի:

«ԱԼԵՔ­ՍԱՆԴ­ՐՈ­ՊՈ­ԼԻ ՊԱՅՄԱ­ՆԱ­ԳԻՐ-2»-Ն ԸՆ­ԹԱՑ­ՔԻ ՄԵՋ Է

Թե ու­րիշ ինչ պետք է զի­ջի Նի­կո­լը, բա­ցի Ար­ցա­խից, որն ար­դեն իսկ նվի­րել է Բաք­վին, կա­րե­լի է ինչ-որ բան հաս­կա­նալ նա­եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցե­րով ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլա­ա­րի` Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցից, ո­րը, բնա­կա­նա­բար, պա­տա­հա­կան չէ, որ հենց այս պա­հին ի հայտ ե­կավ: Այս­պես, Կլա­ա­րը նախ խո­սեց սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի մա­սին, ո­րի հետ կապ­ված վեր­ջին ժա­մա­նակ­ներս Բաք­վից մի­ան­շա­նակ հայ­տա­րա­րու­թյու­ններ են հնչում: Ըստ Կլա­ա­րի. «Կար­ծում եմ, որ կոնկ­րետ գյու­ղե­րի վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նում նույն­պես պատ­կե­րա­ցում­ներ կան, թե ինչ­պի­սին է դրանց կար­գա­վի­ճա­կը: Սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցում նման հար­ցե­րը պետք է ան­խու­սա­փե­լի­ո­րեն լուծ­վեն: Բայց ինչ վե­րա­բե­րում է տա­րան­ցիկ եր­թու­ղի­նե­րի հար­ցին, եւ, մաս­նա­վո­րա­պես, ձեր նշած՝ Ադր­բե­ջա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի տա­րան­ցիկ կա­պին, այդ­պի­սի եր­թու­ղու կամ նման եր­կա­թու­ղի Հա­յաս­տա­նի տա­րած­քում լի­նե­լու պա­րա­գա­յում այն պետք է գոր­ծի Հա­յաս­տա­նի օ­րենք­նե­րով եւ կա­նո­նա­կար­գե­րով: Այս­պի­սի լու­ծում ու­նե­նա­լը բնա­կան է: Ես վստահ եմ, որ բա­վա­կա­նին հեշտ է, կամ պետք է հեշտ լի­նի կա­րո­ղա­նալ ա­ռաջ շարժ­վել Ադր­բե­ջա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ Հա­յաս­տա­նով անց­նող տա­րան­ցիկ կա­պե­րի հա­մա­ձայ­նեց­ման հար­ցում: Կար­ծում եմ, որ սա շա­հե­կան ի­րա­վի­ճակ է, առ­կա է շա­հե­կան ար­դյունք բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի հա­մար: Եվ ես հու­սով եմ, որ մենք կկա­րո­ղա­նանք բո­լոր կող­մե­րից ո­րո­շա­կի բա­րի կամքի դրսե­ւոր­ման դեպ­քում ի­րա­կան ա­ռա­ջըն­թաց գրան­ցել այս ո­լոր­տում, քա­նի որ ես կար­ծում եմ, որ դա բխում է ոչ մի­այն Ադր­բե­ջա­նի, այլ նա­եւ Հա­յաս­տա­նի շա­հե­րից, ե­թե մենք այդ պա­րա­գա­յում ու­նե­նանք եր­կա­թու­ղի, ո­րը Ադր­բե­ջա­նից անց­նում է Հա­յաս­տա­նով դե­պի Նա­խի­ջե­ւան, իսկ Նա­խի­ջե­ւա­նից շա­րու­նակ­վում է դե­պի Գյում­րի եւ, ի վեր­ջո, դե­պի Կարս: Ե­թե այն լի­նի Հա­յաս­տա­նի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո»:

Այ­սինքն, նախ Նի­կո­լը պետք է տա անկ­լավ­նե­րը: Ընդ ո­րում, թե­եւ Միր­զո­յա­նը մի թե­թեւ ակ­նար­կեց, թե բա Ադր­բե­ջանն էլ հայ­կա­կան գյու­ղեր է գրա­վել, բայց տե­սա­նե­լի չէ այն հե­ռան­կա­րը, ո­րը կհու­շեր, որ Ա­լի­ե­ւը պատ­րաս­տա­կամ է հե­ռա­նալ եր­բեմ­նի հայ­կա­կան գյու­ղե­րից եւ 2020թ.-ից հե­տո գրա­ված սահ­մա­նա­յին հատ­ված­նե­րից: Թե­րեւս, Վա­շինգ­տո­նում Ա­րոն փոր­ձել է այդ մա­սին խո­սել, բայց հե­տո պարզ­վեց, որ պետք է «լրա­ցու­ցիչ բա­րի կամք» դրսե­ւո­րել:

Եր­կրոր­դը, որն ա­ռաջ է տա­նում Կլա­ա­րը, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման է: «Եթե այն լի­նի Հա­յաս­տա­նի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո»: Ակ­նարկն ակն­հայ­տո­րեն վե­րա­բե­րում է նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րին, ըստ ո­րի, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ի­րա­վուն­քը պետք է ստանձ­նի ՌԴ-ն: Ի­րա­կա­նում հենց դա է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան եւ ա­րեւմ­տյան տար­բե­րակ­նե­րի ա­ռանց­քա­յին տար­բե­րու­թյուն­նե­րից մե­կը. եր­կա­թու­ղին կվե­րահս­կեն ռուս­նե­րը, այն կլի­նի պաշտ­պան­ված թուրք-ՆԱ­ՏՕ-ական բո­լոր ծրագ­րե­րից, չեն վե­րահս­կի, կդառ­նա «պրո­խոդ­նոյ դվոր»: Հաշ­վի առ­նե­լով, որ ա­րեւմ­տյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը գործ­նա­կա­նում «Ալեք­սանդ­րոպո­լի պայ­մա­նա­գիր-2» է Հա­յաս­տա­նի հա­մար:

Կա­րո՞ղ է այս կե­տե­րի հետ Նի­կո­լը հա­մա­ձայն­վել: Այս դեպ­քում ա­ռա­ջին հեր­թին պետք է պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վի, որ չե­ղարկ­վում են նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, եւ, ըստ հա­յաս­տա­նյան փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րի, նա­եւ հենց այդ հար­ցը կա­րող է դրվել մա­յի­սի 14-ի հան­դիպ­ման օ­րա­կար­գում:

Սա­կայն այս ուղ­ղու­թյամբ ա­ռաջ գնա­լու դեպ­քում նի­կո­լյան խուն­տան նա­եւ պարզ ցույց կտա, որ ըն­թա­նում է ոչ թե պար­զա­պես Ար­ցախն ա­զե­րի­նե­րին հանձ­նե­լու, այլ Հա­յաս­տա­նի ոչն­չաց­ման գոր­ծըն­թաց` ինչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյան տակ էլ որ փոր­ձի դա հրամց­նել: Իսկ այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նում եւ Ար­ցա­խում, ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան զոր­քերն են, Ի­րա­նը սպառ­նա­ցել է ա­մեն մի նման փո­փո­խու­թյան դեպ­քում մի­ջամ­տել, իսկ ներ­հա­յաս­տա­նյան մթնո­լոր­տը, ինչ­քան էլ պա­սիվ, սա­կայն ա­մեն պահ պայ­թե­լու վտան­գի տակ է, նման քայ­լը խուն­տա­յի հա­մար կա­րող է ծայ­րա­հեղ վտան­գա­վոր դառ­նալ:

Մինչ Մոսկ­վա մեկ­նե­լը՝ Նի­կո­լը վերջ­նա­կան ո­րո­շում ու­նե՞ր: Հան­դի­պում­նե­րի շար­քը, ո­րոնք ԱԳ նա­խա­րա­րի տե­ղա­կալ­ներ Վա­հե Գե­ւոր­գյա­նը եւ Վա­հան Կոս­տա­նյանն ու­նե­ցան մա­յի­սի 8-ին, ո­րոշ մտո­րում­նե­րի տե­ղիք տա­լիս է: Այդ օր­վա ըն­թաց­քում նրանք հան­դի­պե­ցին ինչ­պես Ֆրան­սի­ա­յի դես­պան Անն Լո­ւո­յի եւ ԱՄՆ դես­պան Քրիս­տի­նա Քվի­նի, այն­պես էլ ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նի հետ: Թե ինչ է քննարկ­վել, ե­րեք դեպ­քում էլ գրե­թե նույն պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյունն է. «Մտքեր են փո­խա­նա­կել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման շուրջ վեր­ջին զար­գա­ցում­նե­րի մա­սին…»:

Սա­կայն նկա­տենք, որ սրանք այն հար­ցերն են, որ դես­պան­նե­րի մա­կար­դա­կով չէ, որ լուծ­ման են­թա­կա են: Փո­խա­րե­նը, ե­թե են­թադ­րենք, որ Նի­կոլն ու­ներ ո­րո­շա­կի քայ­լե­րի մա­սին ո­րո­շում­ներ, ա­պա կա­րող էր դես­պան­նե­րի մի­ջո­ցով այդ մա­սին տե­ղե­կու­թյուն փո­խան­ցել: Եվ երբ դրան հա­ջոր­դում է մա­յի­սի 14-ի հան­դիպ­ման մա­սին տե­ղե­կու­թյու­նը, դա ի­րոք ա­մե­նա­լուրջ մտա­վա­խու­թյուն­նե­րի տե­ղիք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տա­լիս է:

ԻՆՉ Է ՀՈՒ­ՇՈՒՄ ՄՈՍ­ԿՈ­ՎՅԱՆ ԱՅ­ՑԸ

Բայց նա­եւ կա այն հար­ցը, թե մա­յի­սի 14-ին ըն­դա­ռաջ՝ Նի­կո­լի Մոսկ­վա այ­ցը կազ­դի՞ սպաս­վող գոր­ծըն­թա­ցի օ­րա­կար­գի վրա:

Այս­տեղ, թե­րեւս, ար­ժե մեջ­բե­րել ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նը: Այս­պես, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե հայ­կա­կան կող­մի հա­մար ա­րեւմ­տյա՞ն, թե ռու­սա­կան հար­թա­կում է ա­վե­լի շա­հա­վետ պայ­ման­ներ եւ ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­վում, ԱԽ քար­տու­ղա­րը նշեց. «Պայ­ման­ներ եւ ա­ռա­ջարկ­ներ ա­րեւմ­տյան կող­մում չեն ներ­կա­յաց­վում: Խա­ղա­ղու­թյան պայ­մանագ­րի վե­րա­բե­րյալ նախ­կի­նում ռու­սա­կան կողմն է ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ու­նե­ցել: Դրանք հրա­պա­րա­կա­յին հայտ­նի են, ո­րից մե­կը վե­րա­բե­րում է ԼՂ հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման հե­տաձգ­մա­նը: Ընդ­հա­նուր առ­մամբ, այս պա­հին բա­նակ­ցու­թյուն­նե­րը ա­վե­լի շատ երկ­կողմ են, միջ­նորդ­նե­րը փոր­ձում են օգ­նել, որ­պես­զի ա­ռա­ջըն­թաց գրանց­վի…»:

Ի­հար­կե, Գրի­գո­րյա­նի կող­մից ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք է, որ ռու­սա­կան տար­բե­րա­կը են­թադ­րում է «ԼՂ հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման հե­տաձ­գում»: Բայց նա կեղ­ծում է. այդ ա­ռա­ջար­կու­թյու­նը «նախ­կի­նում» չէ, այն ե­ղել եւ մնում է օ­րա­կար­գում: Եվ այս դեպ­քում հին հարցն է՝ այդ դեպ­քում Նի­կոլն ին­չո՞ւ է Ա­րեւ­մուտք վա­զում:

Բայց վե­րա­դառ­նանք Նի­կո­լի մոս­կո­վյան այ­ցին: Պու­տի­նի հետ պաշ­տո­նա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ  այն­տեղ չե­ղան: Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ ոչ պաշ­տո­նա­կան քննար­կում­ներ չեն ե­ղել: Ե­թե ռու­սա­կան օ­րա­կար­գում ե­ղել եւ մնում է հե­տաձգ­ված կար­գա­վի­ճա­կի հար­ցը, եւ այս դեպ­քում, երբ մի քա­նի օ­րից Նի­կո­լը, ըստ հայ­տա­րար­վա­ծի, պետք է մեկ­նի Բրյու­սել, քիչ հա­վա­նա­կան է, որ ռու­սա­կան կող­մը ա­րեւմ­տյան սցե­նա­րով փաս­տաթղ­թեր ստո­րագ­րե­լուց բխող հե­տե­ւանք­նե­րի մա­սին եւս մեկ ան­գամ իր տե­սա­կե­տը  չներ­կա­յաց­ներ նրան: Ու ի՞նչ մո­տե­ցում­ներ է նա ձեռք բե­րել մոս­կո­վյան այ­ցից հե­տո, դա է ար­դեն պետք պար­զել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ