2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Ինչու է Բլինքենն այսքան շտապում Միրզոյանին առաջ քշել

Վերլուծություն

Այն, որ նի­կո­լյան խուն­տան վերջ­նա­կա­նա­պես դի­մակ­նե­րը նե­տե­լով, ան­ցել է բա­ցա­հայտ ա­րեւմ­տա­մետ խա­ղին, ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ քա­նիցս կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ի­րա­կա­նում դա հաս­կա­նա­լի էր դեռ 5 տա­րի ա­ռաջ, երբ նույն ա­րեւմ­տյան ու­ժե­րը Նի­կո­լին հասց­րին իշ­խա­նու­թյան գա­գաթ­նա­կե­տին: Հի­մա պար­զա­պես ի­րա­կա­նա­նում է այն, ­ինչ պնդում է­ինք դեռ այն ժա­մա­նակ, երբ շատ-շա­տե­րը «Նի­կոլ վար­չա­պետ» է­ին բղա­վում:

ԱՄՆ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՓԱ­ԹԵ­ԹԱ­ՅԻՆ ԼՈՒ­ԾՄԱՆ

Աս­վա­ծի հեր­թա­կան հիմ­նա­վո­րու­մը դար­ձավ նախ՝ ապ­րի­լի 26-ին կա­յա­ցած ՄԱԿ-ի Գլխա­վոր ա­սամբ­լե­ա­յի 77-րդ նստաշր­ջա­նի շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նի «կողմ» ձայ­նը մի բա­նա­ձե­ւի, որ­տեղ խոս­վում է Ուկ­րա­ի­նա­յի դեմ ռու­սա­կան ագ­րե­սի­ա­յից: Ընդ ո­րում, այս­տեղ խնդիրն այն չէ, թե Ռու­սաս­տանն ագ­րե­սի­ա­յի է դի­մել, ինչ­պես պնդում է Ա­րեւ­մուտ­քը, թե ՆԱ­ՏՕ-ական ագ­րե­սի­ա­յից պաշտ­պա­նում է ի­րեն եւ ուկ­րա­ի­նա­կան ռուս ազ­գաբ­նակ­չու­թյա­նը. սա այլ թե­մա է: Ա­վե­լի է­ա­կան հարց է, որ այդ նույն Ուկ­րա­ի­նան բա­ցա­հայտ թշնա­մանք է դրսե­ւո­րել Հա­յաս­տա­նի (Արցա­խի) նկատ­մամբ, երբ, օ­րի­նակ, 44-օրյա պա­տե­րազ­մում ֆոս­ֆո­րա­յին զի­նամ­թերք էր տա­լիս ա­զե­րի­ներին, որ դրա­նով այ­րե­ին մեր տղա­նե­րին: Ու երբ սրա­նից հե­տո Հա­յաս­տա­նը կողմ է քվե­ար­կում նման բա­նա­ձե­ւին, դա մի կող­մից՝ սե­փա­կան ժողովր­դի հան­դեպ ան­բա­րո­յա­կա­նու­թյան գա­գաթ­նա­կետն է, մյուս կող­մից էլ հու­շում է, թե ա­րեւմ­տյան հրա­ման­ներն ինչ մեծ ար­ժեք ու­նեն մեր ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար:

Ա­սենք, ա­րեւմ­տյան հրա­ման­նե­րի այդ է­ֆեկ­տը էլ ա­վե­լի տե­սա­նե­լի է, թե նի­կո­լյան խուն­տան ինչ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ է վա­զում Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շող ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան նա­խագ­ծին» ըն­դա­ռաջ: Դրա ի­մաս­տը դեռ ան­ցած տա­րեսկզ­բից էր հաս­կա­նա­լի: Այն է՝ կնքել հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», ո­րով Ար­ցա­խը կֆիքս­վի որ­պես Ադր­բե­ջա­նի մաս: Ըստ այդմ, կհռչակ­վի, թե ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է, եւ դա հիմք կդառ­նա, որ ե­թե ստաց­վի՝ այս փու­լում, ե­թե չստաց­վի՝ ժամ­կե­տը լրա­նա­լուն պես ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռա­նա­լու պա­հանջ ա­ռա­ջադր­վի: Ձեռ­քի հետ էլ «լուծ­վում» է հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցը, ո­րի հի­ման վրա, հաս­կա­նա­լի է, նա­եւ ՌԴ հա­յաս­տա­նյան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու պա­հանջ կա­ռա­ջադր­վի:

Եվ ա­հա, Վա­շինգ­տո­նում այս օ­րե­րին ըն­թա­ցող Բայ­րա­մով-Միր­զո­յան հան­դի­պու­մով Նի­կո­լը մտավ հի­շա­տակ­ված փաս­տաթղ­թի ստո­րագր­ման եզ­րա­փա­կիչ փուլ, ո­րը, կրկնենք, հեր­թա­կան բա­ցա­հայտ հիմ­նա­վո­րու­մը դար­ձավ, թե ի­րա­կա­նում որ դաշ­տում է խա­ղում Նի­կո­լը:

Այն, որ օ­րա­կար­գում գտնվող «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի ա­րեւմ­տյան նա­խա­գի­ծը ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է ա­մե­նա­կա­րե­ւոր՝ Ար­ցա­խի խնդրի «լուծ­մա­նը», այս հան­դի­պում­նե­րը հա­զիվ սկսված՝ հաս­տա­տեց նա­եւ Կով­կա­սի բա­նակ­ցու­թյուն­նե­րի գծով պետ­քար­տու­ղա­րի ա­վագ խորհր­դա­կան Լո­ւիս Բո­նոն: Այ­սինքն, «Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղաղ, ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ բար­գա­վաճ ա­պա­գա» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ման տակ, ըստ Բո­նո­նի՝ հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նագ­րի շուրջ ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րում կող­մե­րի մի­ջեւ քննարկ­վող հար­ցե­րից մեկն է վե­րա­բեր­մուն­քը էթ­նիկ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ եր­կու երկր­նե­րում, որն անդ­րա­դառ­նում է էթ­նիկ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վուք­նե­րին ու անվ­տան­գու­թյա­նը: Ի­հար­կե, սա նա­եւ պարզ հու­շում է, թե Նի­կո­լը «էթնիկ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­ներ ու անվ­տան­գու­թյուն» տեր­մի­նը որ­տե­ղից է «փոխ ա­ռել»: Բայց, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, երբ այդ տեր­մի­նը ներ­կա­յաց­վում է սպաս­վող պայ­մա­նագ­րի շրջա­նակ­նե­րում, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում, որ դրա­նով ար­ցա­խա­հա­յու­թյու­նը դի­տարկ­վում է՝ որ­պես Ադր­բե­ջա­նի կազ­մում գտնվող «էթնիկ փոք­րա­մաս­նու­թյուն»: Վերջ, սրա­նից հե­տո տաս­նյակ հա­տոր­ներ էլ ա­վե­լաց­նեն, ի­մաս­տը չի փոխ­վի: Այն է՝ «Արցախն Ադր­բե­ջան է, իսկ չհա­մա­ձայն­ող­նե­րը կա­րող են հե­ռա­նալ», ինչ­պես ա­սում է Հեյ­դա­րո­վի­չը:

Ի­հար­կե, այս­տեղ կա նա­եւ այն հար­ցը, թե «արցա­խա­հա­յու­թյան ա­նու­նից բա­նակ­ցել չպատ­րաստ­վող» եր­բեմ­նի Նի­կոլն ի՞նչ ի­րա­վուն­քով է նման թե­մա­նե­րով բա­նակ­ցում: Չնա­յած, նա հե­տո կար­դա­րա­նա, որ ոչ թե Ար­ցա­խի փո­խա­րեն է բա­նակ­ցել, այլ հայտ­նել է Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շումր Ար­ցա­խի հան­դեպ: Չնա­յած, սա այլ հարց է, ո­րին դեռ կհաս­նենք:

Հա­ջորդ է­ա­կան միտ­քը, որ ֆիք­սեց Բո­նոն, այն է, թե՝ ԱՄՆ-ը ձգտում է, որ­պես­զի կող­մե­րը կար­գա­վո­րեն ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, կա­րո­ղա­նան մի­ա­սին ապ­րել, ամ­րապն­դել տնտե­սա­կան կա­պե­րը եւ, նույ­նիսկ, ի­րենց հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում: «Սա բարդ գոր­ծըն­թաց է և հա­մա­պար­փակ, ո­րի շրջա­նա­կում քննարկ­վում են բո­լոր հար­ցերը»: Այ­սինքն, պատ­րաստ­վում է մեկ մեծ փա­թեթ, ո­րի շրջա­նակ­նե­րում կստո­րագ­րեն-«կլու­ծեն» բո­լոր հար­ցե­րը մի­ան­գա­մից, այդ թվում՝ հայ-թուր­քա­կան, հաշ­վի առ­նե­լով, որ Վա­շինգ­տոն են տա­րել նա­եւ Ռու­բեն Ռու­բի­նյա­նին՝ Թուր­քի­ա­յի հետ գլխա­վոր բա­նակ­ցո­ղին: Ընդ ո­րում՝ ակն­հայ­տո­րեն այդ լու­ծում­ներն Ադր­բե­ջա­նի օգ­տին, որ հե­տո Հա­յաս­տա­նին ա­վել-պա­կաս խա­ղե­րի տեղ չմնա: Իսկ այս դեպ­քում, բնա­կան է, նա­եւ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գիրն է վերջ­նա­կա­նա­պես կորց­նում իր ի­մաս­տը, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման եւ դրանց նկատ­մամբ ռու­սա­կան ա­մեն մի վե­րահս­կո­ղու­թյամբ հան­դերձ: Իսկ դա, չմո­ռա­նանք, Հա­յաս­տա­նի հա­մար այն վեր­ջին ե­րաշ­խիքն էր, որ այդ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը չեն վե­րած­վե­լու ողջ Հա­յաս­տա­նով մեկ անց­նող «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի»:

Ի­հար­կե, ձե­ւա­կան կող­մը պա­հե­լու հա­մար Բո­նոն նա­եւ այն միտ­քը փոր­ձեց սղաց­նել, թե՝ ի՞նչ կա­րե­ւոր է՝ որ­տեղ են բա­նակ­ցում, Վա­շինգ­տո­նո՞ւմ, Բրյու­սե­լո՞ւմ, թե՝ Մոսկ­վա­յում, կա­րե­ւոր է, որ հար­ցը լուծ­վի: Սա ար­դեն «էժան շուստ­րի­ու­թյուն» էր. ե­թե կա­րե­ւոր չլի­ներ, նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո Վա­շինգ­տոնն այս ձե­ւա­չա­փե­րը օ­րա­կարգ չէր բե­րի, եւ ողջ ճնշու­մա­յին մե­խա­նիզ­մը գոր­ծադ­րե­լով, կող­մե­րին իր «դաշտ» քարշ չէր տա՝ պար­տադ­րե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» սե­փա­կան տար­բե­րա­կը:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵ­Լ

Թե այս ա­մե­նից ինչ պետք է սպա­սել, նույն ա­ռա­ջին օրն ակ­նար­կեց ԱՄՆ փոխ­պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Է­րի­կա Օլ­սո­նը՝ հույս հայտ­նե­լով, որ կող­մե­րը այս շա­բաթ­վա ըն­թաց­քում «անմի­ջա­կան եւ ան­կեղ­ծ քննար­կում­ներ կու­նե­նան՝ խնդրի կար­գա­վոր­մա­նը հաս­նե­լու հա­մար»: Այ­սինքն, Ա­րո­յին կպա­հեն Վա­շինգ­տո­նում, մին­չեւ բո­լոր հար­ցե­րի շուրջ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի չգան:

Դրան հա­ջոր­դող քայ­լի մա­սին էլ օ­րերս Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի շրջա­նակ­նե­րում ակ­նար­կեց Ֆրան­սի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար Քաթ­րին Կո­լոն­նան՝ խո­սե­լով Քիշ­նե­ւում Ա­լի­եւ-Նի­կոլ նոր հան­դիպ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Հու­նի­սի 1-ին Քիշ­նե­ւում կա­յա­նա­լու է «Եվրո­պա­կան քա­ղա­քա­կան հան­րու­թյան գա­գա­թա­ժո­ղո­վը», եւ կար­ծես թե ծրագ­րել են, որ Վա­շինգ­տո­նում «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» վերջ­նա­կան տես­քի բե­րե­լով, այն ա­ռանց հա­պա­ղե­լու Քիշ­նե­ւում Նի­կո­լին կպար­տադ­րեն ստո­րագ­րել:

ԻՆ­ՉԻՑ Է ԿԱԽ­ՎԱԾ ԱՐ­ՑԱ­ԽԻ Ա­ՊԱ­ԳԱՆ

Ի­հար­կե, այս­տեղ կա մեկ գլխա­վոր խնդիր, ո­րի մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Կստո­րագ­րի Նի­կո­լը նման փաս­տա­թուղթ, թե չի ստո­րագ­րի, ա­մե­նե­ւին էլ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան վերջ­նա­կան լու­ծում չի նշա­նա­կում: Ար­ցա­խը պաշ­տո­նա­պես քա­նիցս հայ­տա­րա­րել է, որ Նի­կո­լի ո­րե­ւէ նման ո­րո­շում չի ըն­դու­նե­լու, նա­եւ, որ ոչ մի պա­րա­գա­յում ի­րեն, որ­պես Ադր­բե­ջա­նի մաս, չի ճա­նա­չի: Ար­դյուն­քում, պետք է կամ Ա­լի­ե­ւի ա­սա­ծի պես ար­ցա­խա­հա­յու­թյա­նը հե­ռաց­նեն, ո­րը ցե­ղաս­պա­նու­թյուն է: Կամ պետք է փոր­ձեն հա­մո­զել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը: Ընդ ո­րում, եր­կու դեպ­քում էլ չեն կա­րող հաշ­վի չառ­նել ռու­սա­կան զի­նու­ժի առ­կա­յու­թյան փաս­տը: Նա­եւ այն, որ Մոսկ­վան պար­զա­պես կա­րող է Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յումը կա­պել ոչ թե նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի, այլ տալ նոր բա­ցատ­րու­թյուն, թե զոր­քերն այդ­տեղ են Ար­ցա­խի բնակ­չու­թյան կյանքն ու անվ­տան­գու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար:

Այս տե­սան­կյու­նից, ե­թե Ա­լի­եւն ընտ­րի ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ու­ժով հե­ռաց­նե­լու տար­բե­րա­կը, ա­պա ռու­սա­կան կոն­տին­գետ­նի հետ բա­խու­մը գործ­նա­կա­նում անհ­նար է: Թե­րեւս, խա­ղա­ղա­պահ­նե­րի հա­մար խնդիր­ներ եւ ան­գամ պրո­վո­կա­ցի­ա­ներ սար­քե­լով, Ա­լի­ե­ւը փոր­ձում է ցույց տալ, թե պատ­րաստ է նա­եւ բախ­ման: Ա­ռա­վել եւս, որ ո­րոշ աղ­բյուր­ներ այն կար­ծիքն են հայտ­նում, որ ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի խոս­տա­ցած հա­կա­հար­ձակ­մա­նը զու­գա­հեռ, Ա­լի­ե­ւը կա­րող է եւ գնալ ու­ժա­յին լուծ­ման փոր­ձի: Ի­հար­կե, այս տար­բե­րա­կը բա­ցա­ռել պետք չէ: Բայց դրան գնա­լով, Ա­լի­ե­ւը մի շարք փաս­տեր պետք է շատ եր­կար ծանր ու թե­թեւ ա­նի: Նախ, ռու­սա­կան ու­ժե­րի սահ­մա­նա­փակ լի­նելն այս­տեղ ե­րաշ­խիք չէ, քա­նի որ Ադր­բե­ջա­նը ՌԴ-ի հետ ըն­դար­ձակ ծո­վա­յին եւ ցա­մա­քա­յին սահ­ման­ներ ու­նի եւ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում մի­այն խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հետ չէ, որ կա­րող է բախ­վել: Հա­ջոր­դը, Ի­րա­նը եւս ներ­կա ի­րա­վի­ճա­կը հա­զիվ թե աչ­քա­թող ա­նի: Թեհ­րա­նում, ի­հար­կե, պարզ հաս­կա­նում են, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում դիր­քերն այդ­քան զի­ջե­լով, ԱՄՆ-ն եւ Իս­րա­յե­լը չեն հա­պա­ղի անց­նել հա­կագ­րո­հի, ե­թե Հա­յաս­տան-Ադրբե­ջան ողջ գի­ծը վերց­նեն վե­րահս­կո­ղու­թյան տակ: Իսկ դա տե­ղի կու­նե­նա, երբ Նի­կո­լը ստո­րագ­րի Վա­շինգ­տո­նի պա­հան­ջած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»: Այ­սինքն, ե­թե այդ ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նը լու­ծի նա­եւ Ար­ցա­խի խնդի­րը՝ այդ­տե­ղից հե­ռաց­նե­լով ռու­սա­կան կոն­տին­գեն­տը, ա­պա դա Ի­րա­նի հա­մար ծան­րա­գույն ի­րա­վի­ճակ է դառ­նա­լու, եւ, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, կփոր­ձեն այն կան­խել ա­մե­նա­կոշտ մի­ջամ­տու­թյամբ:

Հաս­կա­նա­լի է, Ա­լի­ե­ւը կա­րող է փոր­ձել ռիս­կի գնալ, սա­կայն շատ ա­վե­լի ձեռն­տու տար­բե­րակ է երկ­րոր­դը, որ փոր­ձեն հա­մո­զել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը: Այն, որ նե­րար­ցա­խյան սո­րո­սա­ծին կադ­րերն այս օ­րե­րին գե­րակ­տի­վա­ցել են, ինչ խոսք, ազ­դակ է այն մա­սին, որ հենց այս տար­բե­րակն է ըն­թաց­քի մեջ: Ըստ հրա­պա­րա­կավ շրջա­նառ­վող լու­րե­րի, այդ գոր­ծի մեջ է Տիգ­րան Պետ­րո­սյա­նը, Ար­թուր Օ­սի­պյա­նը, ո­րը ե­րեկ Ար­ցա­խում ռուս­նե­րի դեմ բո­ղո­քի ակ­ցի­ա էր կազ­մա­կեր­պել, նա­խա­գա­հի խորհր­դա­կան Մա­սիս Մա­յի­լյա­նը, Սամ­վել Բա­բա­յա­նը եւ այլք, ով­քեր ա­մեն ինչ ա­նում են Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու հա­մար: Ընդ ո­րում, դա­տե­լով նրա­նից, որ այս ուղ­ղու­թյու­նը ներ­կա­յաց­նող­նե­րին նշա­նա­կում են բարձր պաշ­տոն­նե­րի, ակ­նար­կում է, որ Ա­լի­ե­ւի ա­ռաջ ծնկե­լու քա­ղա­քա­կա­նու­թյունն այն­քան էլ ան­հա­վա­նա­կան չէ, որ­քան ա­ռաջ թվում էր: Մյուս կող­մից այն, որ Մոսկ­վան խա­ղա­ղա­պահ­նե­րի նոր, փոր­ձա­ռու հրա­մա­նա­տար նշա­նա­կեց, իր հեր­թին է ակ­նար­կում, որ ռուս­ներն այս բո­լոր նյո­ւանս­նե­րը տես­նում են՝ փոր­ձե­լով հա­կա­քայ­լե­րի դի­մել: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի, թե­րեւս հենց սրա­նից էլ կախ­ված է դար­ձել Ար­ցա­խի ա­պա­գան:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված