Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Հիշեցման նպատակն այս է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա գոնե լսեք. Արմեն Աշոտյան

Թեմա

Հիշողության թարմացումների շարքս ոչ մուննաթ է, ոչ էլ սեփական անձս կարեւորելու առիթ:
Սակայն ոչ հեռավոր անցյալը կեղծելու, մոռանալու, ուրանալու, խմբագրելու, ֆռացնելու, սվաղելու, սղացնելու, նենգափոխելու խղճուկ փորձերը մշտապես հանդիպելու են ճշմարտության նմանատիպ սեանսների։
2018-ի մայիսի մեկին Նիկոլի ընտրության դեմ իմ ելույթը Հանրապետության Հրապարակում ուղիղ եթերով դիտող բազմահազարանոց հավաքին ժողովված մարդիկ կրկին աշխուժացան, էկրանին հեռարձակվող իմ ելույթին միջնամատեր ցույց տվեցին եւ բղավեցին. սիկտիր:
Ինձ հայհոյում էին, սարքում «ազգի դավաճան», թաղում, սիգարետ հանգցնում եւ «շեմուշկա չռթում» նկարներիս վրա։
Կյանքն ավելի դաժան գտնվեց սակայն…
Բայց ես չունեմ մխիթարություն, քանի դեռ երկիրս գլորվում է անդունդը եւ այդ գահավիժման մեղավորը պատժված չէ։
Վերջիվերջո, ինչպես քանիցս խոստովանել եմ, ես էլ եմ մեղավոր, որ այդ ժամանակ ինձ շատերը չէին լսում։
Բայց չմոռանաք, որ այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը, ով ընդամենը 2.5 տարի անց հանգեցրեց մոտ 5 000 նահատակների, Արցախի 80%-ի կորստի եւ ազգային աղետի, որն այլ կերպ, քան զուլում կոչել չի ստացվում։
Չէ, անցյալը երեսով չեմ տալիս։ Թեպետ ասելիք շատ ունեմ, բայց դրա ժամանակն ու սիրտը չունեմ։
Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։
Հիշեցման նպատակն այս է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա գոնե լսեք։ Ու եթե ոչ ինձ, ապա գոնե ձեր խիղճը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ