ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս

ԱՍՔ ԹՈՒՐՔ­ՆԻ­ԿՈ­ԼԻ ԵՎ «ՇՊԻ­ՈՆ» ԱԽՔ-Ի ՄԱ­ՍԻՆ

Վերլուծություն

«Իմ կեն­սագ­րու­թյան ըն­թաց­քում շատ քիչ եմ հան­դի­պել ան­նա­մուս ու ան­թա­սիբ ար­ցախ­ցու: Ցա­վով պի­տի խոս­տո­վա­նեմ, որ այս լու­սան­կա­րում պատ­կեր­վա­ծը դրան­ցից մեկն է, ով ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ հո­խոր­տում էր Ար­ցա­խը Մայր Հա­յաս­տա­նին կա­պող եր­րորդ ճա­նա­պար­հի կա­ռուց­ման մա­սին, բայց ըն­դա­մե­նը ե­րեկ՝ բա­ռա­ցի­ո­րեն ա­սաց, որ «Նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ Ադր­բե­ջա­նի ստո­րագ­րու­թյամբ Լա­չի­նի մի­ջանց­քը ամ­բող­ջո­վին հանձն­վել է ՌԴ-ին եւ այս պա­հին Լա­չի­նի մի­ջանց­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է ՌԴ-ն»: Հո­տի հա­մար, հա­մոզ­ված եմ, սրա ա­սա­ծը, բնա­կան ու օ­րի­նա­չափ է, բայց ՄՏԱ­ԾՈՂ հա­յի հա­մար, ցա­վոք՝ տա­ռա­պանք...»,- ար­ձա­նագ­րում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ, ար­ցախ­ցի գնդա­պետ Սե­նոր Հաս­րա­թյա­նը:

ОН РАБ, ОН ТРУС, ОН... «АРМЯНИН»

Պուշ­կի­նի թև­ա­վոր խոս­քի վե­րա­շա­րադ­րան­քում «ар­мя­нин»-ը չա­կերտ­ված ենք դրել, զի մի քա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի «շպի­ո­նի» համ­բավ ու­նե­ցող ԱԽՔ-ի մոտ մի­այն ազ­գա­նունն է հայ­կա­կան, իսկ գոր­ծու­նե­ու­թյու­նը հա­կա­հայ է: Ամ­բողջ Ար­ցա­խը ժա­մա­նա­կին շշու­կով խո­սում էր, թե այդ կեր­պա­րան­քի հայ­րը որ­դու որ ա­ռանձ­նա­հատ­կու­թյան պատ­ճա­ռով ինք­նաս­պան ե­ղավ... Այն ա­ռանձ­նա­հատ­կու­թյան, ո­րը շատ է սի­րում բրի­տա­նա­կան MI-6 հա­տուկ ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար, Էր­դո­ղա­նի մտե­րիմ ըն­կեր Ռի­չարդ Մու­րը: Ի դեպ, մեր ԱԽՔ-ը ար­տաք­նա­պես նման է Էր­դո­ղա­նին, և Ֆեյս­բու­քում մեր հայ­րե­նա­կից­նե­րը կա­տա­կում է­ին, որ ե­թե Էր­դո­ղա­նը մեռ­նի, ա­պա ԱԽՔ-ին կա­րե­լի է գոր­ծու­ղել Թուր­քի­ա, Էր­դո­ղա­նի տե­ղը կանց­նի...

Սա­կայն ա­վե­լի կա­րև­որ է, թե ին­չու Պու­տի­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո Նի­կոլն ԱԽՔ-ին ու­ղար­կել Հ1, կամ դրդել վա­զե­լու Պետ­րո­սի­կի մոտ: «Նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ և Ադր­բե­ջա­նի ստո­րագ­րու­թյամբ, Լա­չի­նի մի­ջանց­քը պատ­կա­նում է ՌԴ-ին, այն ամ­բող­ջո­ւթյամբ հանձն­վել է Ռու­սաս­տա­նին և այս պա­հին այն­տեղ տե­ղի ու­նե­ցո­ղի ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է ՌԴ-ն»,- «Հար­ցազ­րույց» հա­ղորդ­ման ժա­մա­նակ հայ­տա­րա­րեց ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյանը: «Եթե հնա­րա­վոր է բա­նակ­ցու­թյուն­նե­րով հար­ցը լուծ­վի, ա­պա բո­լորս էլ եր­ջա­նիկ կլի­նենք, որ հնա­րա­վոր է ե­ղել դի­վա­նա­գի­տու­թյան շնոր­հիվ լուծ­ել, իսկ ե­թե այդ ճա­նա­պար­հով հար­ցե­րը չեն լուծ­վում, ա­պա պետք է գոր­ծո­ղու­թյուն­ներ հե­տև­են: Նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րությա­մբ Լա­չի­նի մի­ջանցքն ամ­բող­ջո­վին պատ­կա­նում է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը, և այս­տեղ ոչ մե­կը մյու­սին չի կա­րող մե­ղա­վոր նշա­նա­կի, կա պա­տաս­խա­նատ­վու­թյուն և այն թղթով նույ­նիսկ հստակ է, սա հայ­տա­րա­րու­թյուն չէ»,- ա­սաց Ար­մեն Գրի­գո­րյա­նը: «Լա­չի­նի մի­ջանց­քում ՌԴ ռազ­մա­բա­զա­յի մոտ տե­ղի է ու­նե­նում ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տի տե­ղադ­րում և բո­լո­րի մոտ հարց է ա­ռա­ջա­նում, թե ինչ­պե՞ս է այն տե­ղի ու­նե­նում՝ Ադր­բե­ջանն այդ­քա՞նի է հա­սել, որ կա­րո­ղա­նում է նման քայ­լե՞ր կա­տա­րել, թե՞ սա այլ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է, այլ խնդիր կա այս­տեղ: Այդ հար­ցե­րի պա­տաս­խա­նը դե­ռևս չկա»,- պնդեց ԱԽՔ-ը:

Հի­մա ինչ, կա­պի­տու­լյան­տը հանձ­նա­րա­րել էր «ատա՞մ ցույց տալ» ռուս­նե­րին, և այդ դե­րի հա­մար ընտ­րել այդ ա­նա­տամ ստրկա­միտ սո­րո­սա­կա­նին:  Սա­կայն ԱԽՔ-ը նա­և «տա­կառ գլո­րեց» ընդ­դի­մու­թյան վրա: «Եթե ո­րև­է պե­տու­թյուն իր ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րը ստո­րա­դա­սե­լու է ո­րև­է երկ­րում գտնվող ան­ձին, կամ ան­ձանց, ա­պա այն պե­տու­թյուն չէ»,- հայ­տա­րա­րեց Ար­մեն Գրի­գո­րյա­նը՝ մեկ­նա­բա­նե­լով ընդ­դի­մու­թյան ա­ռաջ քա­շած այն վար­կա­ծը, որ Ար­ցա­խում կա­տար­վա­ծի մե­ղա­վո­րը ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն են, ո­րոնք ՌԴ թի­կուն­քում Ա­րև­մուտ­քի հետ խա­ղեր են տա­լիս:

Սե­լի փո­խա­րեն սել­վորն է ճռռում:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ ԳԱՐ­ՇԵ­ԼԻ ԳԵՐԽՆ­ԴԻ­ՐԸ

Njdeh

Իսկ թե ԱԽՔ-ը ին­չու էր գնա­ցել Հ1 «ախք» ու­տե­լու, պարզ մեկ­նա­բա­նում է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Կա­րող ենք են­թադ­րել, որ հե­ռա­խո­սազ­րույ­ցը (Նի­կոլ-Պու­տին-խմբ.) հարթ չի ան­ցել, մեղմ ա­սած, և Ե­րև­ա­նի իշ­խա­նա­վոր­նե­րը փոր­ձում են Հ1-ի ե­թե­րում «ատամ ցույց տալ», ինչն ակն­հայ­տո­րեն ձա­խող­ված դի­վա­նա­գի­տու­թյան մա­սին է վկա­յում,

5 տա­րի Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ա­րյունն ու մի­ջոց­նե­րը ծծող մա­կա­բույծ­ներն այդ­պես էլ չեն հաս­կա­ցել, թե ինչ է նշա­նա­կում պե­տու­թյուն և պե­տա­կա­նու­թյուն ու, շա­րու­նա­կա­բար դրսև­ո­րե­լով պրի­մի­տիվ աճ­պա­րա­րու­թյուն­ներ, մա­նի­պու­լյա­ցի­ոն գոր­ծի­քա­կազ­մը դարձ­րել են սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ճղճիմ գոր­ծիք:

Չհաս­կա­նա­լով գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, սրանք չեն կա­րո­ղա­նում կա­տա­րել նա­և տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի կան­խա­տե­սում­ներ:

«Ռու­սաս­տանն է մե­ղա­վոր» թե­զի­սը դարձ­նե­լով սե­փա­կան ձա­խո­ղում­նե­րի ար­դա­րաց­ման, բա­ցատ­րու­թյան պատ­ճառ` մի­այն ա­վե­լի են սրում ու խո­րաց­նում են ի­րա­վի­ճա­կը:

...Նրանք չեն հաս­կա­ցել, որ ոչ մի պե­տու­թյուն պար­տա­վոր չէ քո փո­խա­րեն կան­խել պա­տե­րազ­մը, իսկ ոչ քո մեղ­քով պա­տե­րազմ սկսվե­լու դեպ­քում՝ պայ­քա­րել այդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, կռիվ տալ և ջան­քեր գոր­ծադ­րել թե՛ ռազ­մա­ճա­կա­տում, թե՛ դի­վա­նա­գի­տու­թյան մեջ»:

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի խոս­քով` ԱԽՔ-ի մի­ջո­ցով հեր­թա­կան ան­գամ հնչեց այն թե­զը, որ այս խուն­տա­յի հա­մար կա­րև­որ է ըն­դա­մե­նը հա­յե­րի բնա­կու­թյունն Ար­ցա­խում, ընդ ո­րում ՝ մի­ֆա­կան ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան քո­ղի ներ­քո: Այ­սինքն՝ կրկին բաց տեքս­տով ակ­նարկ­վեց, որ Ար­ցա­խը լի­նե­լու է Ադր­բե­ջա­նի կազ­մում, և ըն­դա­մենն այն­տեղ հա­յե­րի բնա­կու­թյան խնդիրն է դրվում. «Արմե­նին, Նի­կո­լին և մնա­ցյա­լին պատ­կա­նում են մի­այն նրանց՝ դե­ռևս մինչ այ­սօր զբա­ղեց­րած գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ա­թոռ­նե­րը: Ի դեպ, սրանք այն­քան են խճճվել սե­փա­կան տե­ղե­կատ­վա­կան ար­տա­թո­րան­քի մեջ, որ հի­մա էլ պնդում են, թե՝ գնում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի, թե­պետ օ­րեր ա­ռաջ հայ­տա­րա­րում է­ին, թե բա­նակ­ցու­թյուն­ներ չկան: Ար­ցա­խում էթ­նիկ զտման վտան­գի մա­սին խո­սում է մի իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րի ղե­կա­վարն ապ­րի­լի 24-ի Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան ու­ղերձն ակն­հայ­տո­րեն թուր­քա­կան ե­լև­էջ­նե­րով էր գրել, մի ղե­կա­վա­րի, որ ան­գամ ե­ղած ցե­ղաս­պա­նու­թյունն է ու­րա­նում»:

Մա­հա­ցու վտան­գը կախ­վել է Ար­ցա­խի և Սյու­նի­քի վրա` ճիշտ այն­պես, ինչ­պես 1920-21 թվա­կան­նե­րին: Իսկ խուն­տա­յի քա­րո­զիչ­նե­րը Կա­պա­նի օ­դա­նա­վա­կա­յա­նի թռիչք­նե­րի փոր­ձարկ­ման կադ­րեր են շրջա­նա­ռում` փոր­ձե­լով ցույց տալ, թե կա­րև­ո­րում է Սյու­նի­քի զար­գա­ցու­մը: Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը հի­շեց­նում է, որ օ­դա­նա­վա­կա­յա­նի հիմ­նա­նո­րո­գու­մից մին­չև տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը մին­չև 2018 թվա­կանն է ար­վել, բայց մի կա­րև­որ հան­գա­ման­քի մա­սին իշ­խա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը եր­բեք չի խո­սի: Երբ Կա­պա­նի օ­դա­նա­վա­կա­յա­նի գոր­ծարկ­ման մա­սին դեռ նոր է­ին քննար­կում­ներ ըն­թա­նում, այն թշնա­մուց ու­ղիղ գծով հե­ռու էր շուրջ 100 կի­լո­մետ­րով, իսկ հի­մա նույն օ­դա­նա­վա­կա­յա­նը, նրա թռիչ­քու­ղին, հա­րա­կից հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պար­հը սո­վո­րա­կան ավ­տո­մա­տի նշա­նա­ռու­թյան դաշ­տում են` 100-200 մետ­րի վրա:

Ա­հա այդ­պի­սի վի­ճակ: Իսկ խուն­տան ի­րեն պատ­ռում է, որ Սյու­նի­քի կա­մա­վոր­նե­րի ձեռ­քը զենք չհայտն­վի, զի կա­պի­տու­լյանտ­նե­րը եր­կյու­ղում են, որ կա­մա­վոր­նե­րը պար­տի­զա­նա­կան կռվի մե­թոդ­նե­րով ա­զե­րի զավ­թիչ­նե­րին կվռնդեն դաշ­տե­րից ու ա­րո­տա­վայ­րե­րից, ո­րոնք Նի­կո­լը բա­նա­վոր «փո­խըմբռն­մամբ» նվեր է տվել Ա­լի­և­ին: Նույ­նիսկ ԱԺԲ-ն է ար­դեն դա­տա­խա­զու­թյուն դի­մել` մե­ղադ­րե­լով խուն­տա­յին ՀՀ տա­րածք­նե­րը այլ պե­տու­թյան փո­խան­ցե­լու և ա­պօ­րի­նի սահ­մա­նա­զա­տում և սահ­մա­նագ­ծում ի­րա­գոր­ծե­լու մեջ:

Բայց մի­ա­ժա­մա­նակ ԱԺԲ-ն տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյու­նից «գո­ղա­ցել» է «դի­մադ­րու­թյան շար­ժում» եզ­րույ­թը: Ե­րև­ի հա­տուկ փոր­ձում են հան­րա­յին ցաս­ման և զայ­րույ­թի գո­լոր­շին բաց թող­նել: Իսկ զայ­րույ­թը լուռ կու­տակ­վում է, դա ե­րև­ում է հա­սա­րակ ան­կու­սակ­ցա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի ցա­սում­նա­լից ինք­նա­բուխ քայ­լե­րից: Օ­դում հա­մա­ժո­ղովր­դա­կան պայ­թյու­նի հոտ է զգաց­վում` այն­պես, ինչ­պես 1921-ի փետր­վա­րին: Դրա շա­րու­նա­կու­թյու­նը ե­ղավ Նժդե­հի հիմ­նադ­րած Լեռ­նա­հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րը հա­ջո­ղու­թյամբ դի­մադ­րեց բո­լոր տե­սա­կի թուր­քե­րին և թրքա­բոլ­շև­իկ­նե­րին, դրանց ջար­դե­լով տաս­նյակ հա­զար­նե­րով` ըն­դա­մե­նը 28 զո­հի և 150 վի­րա­վո­րի գնով:

Իսկ Նի­կո­լը, բնա­կա­նա­բար, ձգտում է թույլ չտալ 102 տար­վա վա­ղե­մու­թյան տար­բե­րա­կի կրկնու­թյու­նը, նա շտա­պում է մին­չև վերջ կա­տա­րել թու­րքե­րին և օ­տա­րերկ­րյա այլ տե­րե­րին տված խոս­տում­նե­րը, ստա­նալ ե­րաշ­խիք­ներ և ճո­ղոպ­րել: ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կար Էդ­գար Ղա­զա­րյա­նը մեծ մտա­վա­խու­թյուն­ներ ու­նի. «2023 թվա­կա­նի մա­յի­սի 10-ին լրա­նում է Ադր­բե­ջա­նում ժո­ղովր­դի հայր հա­մար­վող Հեյ­դար Ա­լի­և­ի ծննդյան 100-ամյա­կը: Ե­թե ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ հայ­րե­նի­քի գո­ղը 2022 թվա­կա­նին Մեհ­րի­բան Ա­լի­և­ա­յի ծննդյան 58-ամյա­կին նվի­րեց Բեր­ձոր քա­ղա­քը, ա­պա սար­սա­փով է հնա­րա­վոր պատ­կե­րաց­նել, թե ինչ նվեր է պատ­րաս­տել մա­յի­սի 10-ին` հայր Ա­լի­և­ի ծննդյան օր­վա ա­ռի­թով: Այդ սար­սա­փը չտես­նե­լու հա­մար պետք է մտա­ծել մի­այն մեկ բա­նի` մին­չև այդ օ­րը, մեկ օր շուտ դրան իշ­խա­նու­թյու­նից վռնդվե­լու և պատ­ժե­լու մա­սին»:

Հա, ի­զուր չէր, որ Նե­մե­սի­սի հու­շար­ձա­նի բաց­մա­նը ե­կած Տիգ­րան Ա­վի­նյա­նին քա­ղա­քա­ցի­նե­րը դա­վա­ճան է­ին ան­վա­նել և պարզ ա­սել, որ ինքն էլ Նե­մե­սի­սի «ապրանք» է: Բա­վա­կա­նին ա­րագ ա­ճում են նի­կո­լիզ­մի հան­դեպ զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը: Լռու­թյուն է` փո­թոր­կից ա­ռաջ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 






ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top