Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն

Հայոց ցեղասպանության թեման քաղաքական առեւտրի առարկա են դարձրել ԱՄՆ նախագահները ու թեկնածուները. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:

«ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ»

— Հայաստանը տարիներ շարունակ սպասում էր, որպեսզի ԱՄՆ նախագահներն արտաբերեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաբերեց արդեն երկրորդ անգամ, ի՞նչ կտա այն մեզ, եթե հաշվի առնենք, որ ցեղասպանությունը հայերի նկատմամբ շարունակվում է, արցախահայությանը էթնիկ զտում է սպառնում, ինչը ԱՄՆ նախագահը, կարծես, չի էլ նկատում:

— Տարիներ շարունակ ամերիկահայ համայնքը եւ Հայ Դատը պայքարել են, որ Միացյալ Նահանգների նախագահները արտաբերեն այդ բառը, եւ նույնիսկ այն բանից հետո, երբ Կոնգրեսը արտաբերել էր, նախագահը դա չէր ընդունում, եւ, ի վերջո, Բայդենը ընդունեց այն: Նախորդ տարիների փորձը մեզ ի՞նչ է հուշում, որ այդքան էներգիա մենք ծախսում էինք, որպեսզի այդ բառն արտաբերվի (չնայած ճիշտ են արել, պայքարել են, դա հասարակական կարծիքի համար կարեւոր է), սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ թեման քաղաքական առեւտրի առարկա են դարձրել ԱՄՆ նախագահները ու թեկնածուները` խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե իրենք ընտրվեն: Նախագահ Ռեյգանից սկսած` բոլոր նախագահները այդ խոստումը տվել են, բայց հետեւողական չեն եղել: Հայտնի է Ռեյգանի խոսքն այն մասին, որ «Սպիտակ տնից այդ խնդիրը այլ կերպ է երեւում»: Ի վերջո, Բայդենն այդ բառը արտաբերել է, բայց ասենք ասաց, ի՞նչ է այն մեզ տալիս: Իհարկե, հայկական համայնքի համապատասխան շրջանակներն աշխատում են այն ուղղությամբ, որ դա դասագրքերում տեղ գրավի, սակայն պետական մեծ քաղաքականության դեպքում, ենթադրվում է, որ պետք է օրենք լինի, որը պատժելի համարի ցեղասպանության հերքումը: Նույնիսկ այդ դեպքում էլ, մենք չպետք է մեր հույսը դնենք այդպիսի հայտարարությունների վրա, որովհետեւ քաղաքական իրական դաշտում հարցերը լուծում են ոչ թե հայտարարությունները, այլ, ցավոք, ուժն է իշխում:Այսինքն՝ այդ ճակատում այսքան ներդրումներ անելը պետք է կապվի ռեալ արդյունքների հետ, հասցվի այն աստիճանի, որպեսզի դրանք ստանան օրենքի ուժ, ռեալ քաղաքականության մեջ ներգրավվի եւ ոչ թե հայտարարեն ու գնան: Շատ պետություններ են հայտարարել, Ռուսաստանն էլ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Անգլիան 1915թ.-ին է ասել, որ դա ցեղասպանություն է` հանցագործություն մարդկության դեմ, սակայն դրանից հետո ոչ մի բան չի եղել, հենց Մեծ Բրիտանիան է շարունակաբար արգելափակել հայկական հարցի քննարկումը կամ ղարաբաղյան հարցի քննարկումը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այնպես որ, ռեալ պոլիտիկի դաշտում մենք պետք է գնահատենք այդ հայտարարությունները, եւ ոչ թե քաղաքական ռոմանտիզմի տեսակետից:

— Ի վերջո, քանի՞ կոպեկի արժեք ունի այս հայտարարությունը, եթե 21-րդ դարում արցախահայությունը էթնիկ զտման է ենթարկվում, մարդկանց սպանում են սեփական հողում, ու ԱՄՆ նախագահը լռում է:

— Նույնիսկ պատերազմի օրերին Արեւմուտքը լռում էր, եւ ոչ մի իրական բան չարեց` բացի ափսոսանքի հայտարարություններից, որովհետեւ նրանց գլոբալ քաղաքականության դաշտում  ձեռնտու չէ այս պահին Ադրբեջանին նեղացնել, որտեղից ինքը գազ է ստանում: Մենք այստեղ էլ դա պետք է հաշվի առնենք: Ահա թե ինչու մեզնից պահանջվում է սթափ քաղաքական մտածելակերպ, ոչ թե քաղաքական ռոմանտիզմով տառապենք, այլ չոր հաշվարկ է պետք:

«ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԷԼ, ԱՐՑԱԽՆ ԷԼ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ, ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՉԵՆ ԿԱԶՄԵԼ»

— ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Որքանո՞վ է հավանական, որ այս բանաձեւն իրականություն կդառնա:

— Գլոբալ քաղաքականության համատեքստում է այն դիտվելու: Ադամ Շիֆը անձ է, իսկ դեպարտամենտը, նախագահը, սենատը կարող են այլ դիրքորոշում ունենալ: Ինչպես գիտենք, ցեղասպանության թեմայով մոտիկ է եղել պահը, որպեսզի կոնգրեսը դա ընդունի, եւ չի ընդունվել, վերջին պահին կասեցվել է: Այնպես չէ, որ մենք հիմա կարող ենք մեծ հույսեր կապել դրա հետ, չնայած` ես դեմ չեմ, որ այդ թեման անընդհատ արծարծվի, որովհետեւ եթե մենք դա չենք անում, ընդհանուր մեր ձախողումների փաթեթում ավելացնում ենք նաեւ տեղեկատվական ճակատի պարտությունը:Մենք նույնիսկ ցեղասպանության մասին ճիշտ չենք խոսում: Ընդունված է 1915թ.-ը անվանել ցեղասպանության տարի, բայց այն ընդամենը խորհրդանշական թիվ է: Ասում են` 1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրությունում… բոլոր բառերը սխալ են, որովհետեւ՝ ո՛չ 1915-ին է սկսել, ո՛չ 1923-ին է վերջացել: Թուրքիան շարունակել է ցեղասպանությունը, 1915թ.-ից առաջ համիդյան օսմանյան կայսրությունն է դա արել, եւ այն չի եղել միայն Օսմանյան կայսրությունում: Օսմանյան զորքերը հասել են Բաքու, ամբողջ ճանապարհին հրկիզել են, կոտորել են հայկական գյուղերը, բայց մենք մեխանիկորեն արեւմտահայության հետ ենք կապում, դա եղել է Հայոց ցեղասպանություն, ոչ թե արեւմտահայոց: Մենք Բաքվի ջարդերը` 30 հազար հայերի կոտորածի մասին գրում ենք, բայց չենք ասում, որ դա գլխավոր ապացույցն է այն բանի, որ Օսմանյան կայսրությունը տարել է պետական քաղաքականություն հայերի ցեղասպանության: Իրենք էլ ասում են` մենք մեր սահմանամերձ գոտուց հեռացրել ենք հայերին, քարավաններով ապահով տարել ենք, բայց ավազակներ, քրդեր հարձակվել, կոտորել են այդ հայերին, մենք մեղք չունենք, բայց երբ ասում ես` բա Բաքվի՞ կոտորածը, ոչ թե ավազակախմբերի, այլ կանոնավոր բանակի կողմից: Սա ամենահզոր ապացույցն է, որ մենք մինչ օրս չենք ասում, մենք տարանջատել ենք Հայոց ցեղասպանությունը երկու մասի. մեկի մասին խոսում ենք, մյուսի մասին` լռում: Մեր քաղաքական գիտակցությունը խոցելի է այդ հարցերում, երբ մենք բանաձեւերը չենք ձեւակերպում այնպես, որ դրանք ադեկվատ, համարժեք ձեւով արտացոլեն իրողությունները:

— Ի՞նչ է սպասվում արցախահայությանը, միջագային հանրությունն այստեղ անելիք ունի՞, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում, որ այս «արդյունքներն» ենք գրանցում:

— Մեր դիվանագիտությունը մոռացել է միջազգային իրավունքի մասին եւ անընդհատ նոր դե ֆակտո իրավիճակներից է խոսում: Բանն այն է, որ այդ անցյալում թողած փաստաթղթերից հզոր փաթեթ ունենք, որը ցույց է տալիս, որ ԼՂՀ-ն հռչակել է ադրբեջանական հանրապետությանը չպատկանող տարածք, միջազգային իրավունքի տեսակետից այդ տարածքները Ադրբեջանին չեն պատկանում: Այս գլխավոր փաստարկը թողած` պայքարել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, երբ այդ իրավունքը ճանաչված է եղել մի երկու-երեք անգամ: Հիմա էլ կոնկրետացել են Ալմա Աթայի հռչակագրի վրա: Մի անգամ հարց չեն տալիս, թե Բաքուն ի՞նչ կարգավիճակով է ներկայացել Ալմա Աթա: Բանն այն է, որ ինքը 1991թ.-ի օգոստոսին հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը եւ վերականգնել էր իր պետականությունը օգոստոսի 30-ից մինչեւ հոկտեմբերի 18-ը, երբ ընդունվել է պետական անկախության սահմանադրական ակտը, թե ես Խորհրդային Ադրբեջանի հետ կապ չունեմ, Ռուսաստանը օկուպացրել է, ես վերականգնում եմ 1918-20թթ.-ի ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը: Հիմա գնացել է Ալմա Աթա, որպես ադրբեջանական դեմոկրատական հանրապետությո՞ւն, որտեղ Ղարաբաղ չի եղել, թե՞ եկել է Սովետական Ադրբեջանի կարգավիճակով, որտեղ նույնպես չի եղել: Նա ո՞ր կարգավիճակով է եկել, մինչեւ հիմա այդ հարցը չենք բարձրացնում, ո՞վ է ինքը որպես իրավասուբյեկտ, միջազգային հարաբերությունների դաշտում ի՞նչ սուբյեկտայնությամբ է օժտված: Եթե դու այն Ադրբեջանն ես, մենք այնտեղ չենք եղել, եթե դու Սովետական Ադրբեջանն ես` Խորհրդային տարիների օրենքներով ես կարող էի անկախություն հռչակել, եւ դու էլ ճանաչել ես այդ իրավունքը: Չենք ասում, բայց ամենածանր պահերին էլ պետք է իրավունքից խոսենք, Ալմա Աթայում ի՞նչ ես ճանաչել: Նախիջեւանն էլ, Արցախն էլ, միջազգային իրավունքի տեսակետից, հետխորհրդային Ադրբեջանի մաս չեն կազմել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top