Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ԵՎ­ՐԱ­ՆԻ­ԿՈ­ԼԱ­ԹՈՒՐ­ՔԵ­ՐԻ «ՍԱՀ­ՄԱ­ՆԱԳ­ԾՈՒ­ՄԸ» ԵՎ ՄԵՆՔ

Վերլուծություն

Տեղ գյու­ղի մա­տույց­նե­րում ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ա­ռաջ, դրանց ըն­թաց­քում և դրան­ցից հե­տո ցցուն դար­ձավ մի խայ­տա­ռակ ի­րո­ղու­թյուն` որ եվ­րա­դի­տորդ­ներն ի­րենց զե­կույց­ներն ու­ղար­կում են Բրյու­սել և Բա­քու, իսկ Ե­րև­ա­նին ու­ղար­կում են ե­րեք մա­տի կոմ­բի­նա­ցի­ա: Ու այդ տա­րօ­րի­նա­կու­թյու­նը ամ­րագր­ված չէ ո­րև­է փաս­տաթղ­թով: Գու­մա­րած դրան` այդ եվ­րաշ­պի­ոն­նե­րը կտրուկ հրա­ժար­վե­ցին ո­րև­է դի­տար­կում կա­տա­րել Տեղ գյու­ղում: Այ­սինքն` եվ­րա­դի­տորդ­նե­րը սոսկ ար­ձա­նագ­րում են, թե ինչ­պե՞ս է թուր­քը վե­րա­ձև­ում ՀՀ սահ­մա­նը...

«ԲԱ­ՆԱ­ՎՈՐ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ» ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՊՈՌ­ՆՈՆ

Պարզ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է` եվ­րաշ­պի­ոն­նե­րի այդ վար­քա­գի­ծը չի կա­րող լի­նել ինք­նագ­լուխ, չի կա­րող լի­նել ա­ռանց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան: Թե­րևս, Պրա­հա­յում Շարլ Մի­շե­լը, Նի­կո­լը և Նի­կո­լի «կիրթ ըն­կե­րը» լավ էլ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վել են, թե ինչ պետք է տե­ղի ու­նե­նա Սյու­նի­քում: Մաս­նա­վո­րա­պես, ա­նուղ­ղա­կի դա հաս­տա­տում է և ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը. «Ադրբե­ջա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, պատ­րաստ­վում է մեծ էս­կա­լա­ցի­ա­յի... Տեղ գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը նա­խա­պես ծրագր­ված էր և հենց այդ տրա­մա­բա­նու­թյան մեջ էր»: Հե­տաքր­քիր է, ընդ­հան­րա­պես քա­նի­սի՞ հետ կա­պի­տու­լյանտն ու­նի բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ...

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ խա­ղա­ցող­նե­րի` անգ­լո­սաք­սե­րի, եվ­րո­պա­ցի­նե­րի, ռուս­նե­րի հետ հաս­տատ ու­նի, ան­վի­ճե­լի­ո­րեն բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նի Ան­կա­րա­յի և Բաք­վի հետ, բայց հաս­տատ դրա­նով չի սահ­մա­նա­փակ­վում: Ու թե­րևս հենց այդ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի «մեծ ծաղ­կե­փունջն» է ա­պա­հո­վում, որ այդ ճի­վա­ղը մին­չև հի­մա իշ­խա­նու­թյան է: Քան­զի ե­թե նա իշ­խա­նազրկ­վի, կամ կնե­րեք ար­տա­հայ­տու­թյան հա­մար` սատ­կի, ա­պա այդ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մի­ան­գա­մից կհայտն­վեն ար­տաք­նո­ցում: Իսկ յու­րա­քան­չյուր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան թի­կուն­քում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան մյուս կող­մի մեծ կամ ոչ այն­քան մեծ շա­հերն են, այ­լա­պես կա­պի­տու­լյան­տի ա­թո­ռի և/կամ գլխի հա­մար ոչ ոք նույ­նիսկ կոտր­ված լու­մա չէր տա: Ու ար­դյուն­քում ստաց­վում է այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պոռ­նոգ­րա­ֆի­ան, ո­րի մեջ ապ­րում ենք:

Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը ԱԺ–կա­ռա­վա­րու­թյան հար­ցու­պա­տաս­խա­նի վե­րա­բե­րյալ շատ ու­շագ­րավ դի­տար­կում ու­նի. «ԱԺ–ում Աբ­րա­հա­մյան Տիգ­րա­նը, հար­ցե­րը ճիշտ կա­ռու­ցե­լով ու քպ–ական ու­սա­պար­կե­րի սադ­րանք­նե­րին չտրվե­լով, կա­րո­ղա­ցավ մի շատ կա­րև­որ խոս­տո­վա­նու­թյուն քա­շել ՊՆ փոխ­նա­խա­րա­րից:

«Ցուց­մունք­նե­րի մեջ խճճվե­լով» փոխ­նա­խա­րարն ի վեր­ջո հայ­տա­րա­րեց, որ հայ և ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րի «բա­նակ­ցու­թյուն­նե­րը» (երեկ այդ­պի­սի մի «բա­նակ­ցու­թյուն» ա­վարտ­վեց 4 հայ տղեր­քի զոհ­վե­լով և 6 վի­րա­վո­րով մեզ հա­մար) սահ­մա­նա­զատ­մամբ զբաղ­վող հայ–ադրբե­ջա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նե­ու­թյան մի մասն է:

Այ­սինքն` թուրք–նի­կո­լա­կան դա­շինքն ա­ռանց ոչ մի թուղթ ստո­րագ­րե­լու (կամ գու­ցե գաղտ­նի ստո­րագ­րե­լով, չգի­տեմ) ար­դեն սահ­ման է գծում:

Ու հենց այդ պատ­ճա­ռով են ադր­բե­ջան­ցիք էս­պես բա­ցե­ի­բաց, լկտի­ա­բար մեր հո­ղում ամ­րա­նում ու դեռ մի բան էլ պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նում»:

Ա­հա և բա­ցատ­րու­թյու­նը, թե ին­չու և՛ ամ­բողջ ՔՊ–ն, և՛ Նի­կոլն ան­ձամբ ստանձ­նել է­ին ա­զե­րի դի­վեր­սանտ­նե­րի փաս­տա­բա­նու­թյու­նը, ին­չու հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան է­ին մատն­վել Ա­ԱԾ–ն և ոս­տի­կա­նու­թյու­նը... Ինչ­պես նկա­տում է քա­ղա­քա­գետ Էդ­գար Էլ­բա­կյա­նը. «Աճա­նա­նում (Կա­պան) ադր­բե­ջան­ցի մար­դաս­պան ա­հա­բեկ­չի ձեր­բա­կա­լու­մը ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵ­ՐԻ ԿՈՂ­ՄԻՑ ևս մեկ, հա­վե­լյալ ա­պա­ցույց է, որ հա­յու­թյան ազ­գա­յին–հա­սա­րա­կա­կան շա­հերն սպա­սար­կող կա­ռա­վա­րու­թյուն չկա: Կա­ռա­վա­րու­թյան թիվ 1 պար­տա­կա­նու­թյունն է անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը: Ե­թե նա դա չի ա­նում, իսկ նա դա չի ա­նում ու չի ա­նում ար­դեն եր­կար ժա­մա­նակ ու հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ու դիտ­մամբ, և այն­քան դիտ­մամբ, որ նույ­նիսկ ինքն է խոս­տո­վա­նում այդ մա­սին, ու­րեմն կա­ռա­վա­րու­թյուն չկա, ու­րեմն չկա, ինչ­քան էլ այ­սօր այդ բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը ծի­ծա­ղե­լի հնչի, քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր այդ կա­ռա­վա­րու­թյան ու քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ջև, չկա լե­գի­տի­մու­թյուն՝ ան­կախ նրա­նից, թե ԿԸՀ ինչ թիվ է նկա­րել վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րին: Քա­ղա­քա­ցի­նե­րը ի­րենց ընտր­ված լի­ա­զոր­նե­րի մի­ջո­ցով, ցան­կա­ցած պա­հի ի­րա­վա­սու են սա­հուն իշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու՝ չսպա­սե­լով հեր­թա­կան հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի»:

Քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից դի­վեր­սանտ–մար­դաս­պա­նին բռնելն էլ խառ­նեց Նի­կո­լի և ամ­բողջ թրքահ­պա­տակ խուն­տա­յի հա­շիվ­նե­րը, և պա­տա­հա­կան չպետք է հա­մա­րել, թե ին­չու ոս­տի­կան­նե­րը այդ ե­րի­տա­սարդ քա­ղա­քա­ցի­նե­րին օգ­նե­լու փո­խա­րեն մի բան էլ «կպրճկվել» է­ին նրանց: Զի ո­րև­է ձև­ով ա­զե­րի բա­շի­բո­զուկ­նե­րին խան­գա­րե­լու կամ վնա­սե­լու հանձ­նա­րա­րու­թյուն չու­նե­ին, ե­թե չա­սենք հա­կա­ռա­կը:

«ՆԱԽ­ԿԻ­ՆԱ­ՑԱ­ՎԸ»` ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՄԻ­ԱԿ ԵՎ ՎԵՐ­ՋԻՆ Ա­ՊԱ­ՎԵ՞Ն

Monte 

Սա­կայն Նի­կո­լի վար­քագ­ծից լավ էլ ե­րև­ում է, որ նյար­դա­յին է և ան­հան­գիստ: Անձ­րև­ա­նոց նե­տած կի­նը ա­հա­զանգ էր, որ հան­րու­թյունն ան­կան­խա­տե­սե­լի պոռթ­կում­նե­րով է հղի: Նա­և դա բա­րեն­պաստ է թա­րա­խա­պա­լա­րը պայ­թե­լուն` ազ­դե­ցիկ ան­հատ­նե­րի և կա­ռույց­նե­րի կող­մից օգ­նե­լու հա­մար` ներդ­նե­լով հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­ներ: Եվ Նի­կո­լը հաս­կա­նում է` ան­գամ ե­թե կա­րո­ղա­նա ա­պա­հո­վել քա­ղա­քա­կան և լրատ­վա­կան դաշ­տի տո­տալ վե­րահս­կո­ղու­թյուն (իսկ դա ակն­հայ­տո­րեն չի կա­րող), մի­և­նույն է` ա­պա­վո­վագր­ված չէ «սև կա­րապ­նե­րից»: Հի­շում եք, չէ՞, որ դեռ 2022–ին Ար­մեն Ա­շո­տյա­նը կան­խա­տե­սել էր «սև կա­րապ­նե­րի» հայտ­նու­թյան ան­խու­սա­փե­լի­ու­թյու­նը...

Իսկ ԱԺ–ում Նի­կո­լի վեր­ջին «բե­նե­ֆի­սը» իր 55 րո­պե­ա­նոց լայ­վով Ա­շո­տյանն ախ­տո­րո­շեց. «Նի­կոլ. կլի­նի­կա­կան ստա­խո­սը»: Նա­և ար­ձա­նագ­րեց, որ Նի­կո­լի ե­րե­սի կա­շին պի­տա­նի հումք է զրա­հա­պատ ռազ­մա­կան ար­տադ­րանք­նե­րի հա­մար: Իսկ ամ­բողջ է­ու­թյու­նը հե­տև­յալն էր` ԱԺ ամ­բի­ո­նից ի­րեն գժի տեղ դնող կա­պի­տու­լյան­տը ա­մեն ին­չի մեղ­քը բար­դում էր «նախ­կին­նե­րի» վրա:

5 տա­րի իշ­խա­նու­թյան ղե­կին գտնվե­լուց հե­տո «նախ­կի­նա­ցա­վով» տա­ռա­պե­լը նշա­նա­կում է մի բան` չու­նե­նալ փաս­տարկ­ներ ու բա­ցատ­րու­թյուն­ներ, չու­նե­նալ ձեռք­բե­րում­ներ: Ան­գամ ե­թե «նախ­կին­նե­րը» ա­մե­նա­վատն է­ին, դա ար­դա­րա­ցում չէ սրանց ա­ղե­տա­լի կա­ռա­վար­ման: Ե­րև­ի թե, «նախ­կին­նե­րի» դեմ մո­լա­գար ա­տե­լու­թյունն էլ դրդա­պատ­ճառ­նե­րից մեկն է, թե ին­չու ՔՊ–ական ոճ­րախմ­բի «քա­ղա­քա­պե­տա­ցու» Տիգ­րան Ա­վի­նյա­նը ի­րա­կա­նաց­նում է մայ­րա­քա­ղա­քի շա­րու­նա­կա­կան ծա­ռաս­պան­դը: Հի­մա էլ, ե­րև­ի թե, Օ­պե­րա­յի շեն­քի մո­տա­կայ­քի հաս­տա­բուն ծառ­ե­րի բնե­րում սրանց աչ­քին «նախ­կին­նե­րի» ստվերն է ե­րև­ում: Ե­րև­ի Մոն­թե Մել­քո­նյանն էլ սրանց հա­մար «նախ­կին­նե­րի» մարմ­նա­ցում, որ հա­լա­ծե­ցին սկզբում «Ֆեյս­բու­քում», իսկ հի­մա սկսել են ազ­գա­յին հերո­սի պատ­կե­րով պաս­տառ­նե­րը ա­պա­մոն­տա­ժել:

Կլի­նի­կա­կան ստա­խոս հո­ղա­տուն հա­սավ ան­գամ նրան, որ Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը նշա­նա­կում է­ին Ար­ցա­խի հանձ­նում Ադր­բե­ջա­նին, որ Ար­ցա­խը պի­տի լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, այ­լա­պես ու­մի՞ց պետք է ինք­նո­րոշ­վի... Այդ և այլ զա­ռան­ցանք­նե­րին անդ­րա­դար­ձավ դիզ­վա­ռե­լի­քի շին­ծու գոր­ծով հեր­թա­կան դա­տա­կան նիս­տից հե­տո ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը` պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի հար­ցե­րին: «Ամո՛թ ա է­լի, մի­այն ՀՀ կա­ռա­վա­րիչն է ա­սում, թե «Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը» Ար­ցա­խը հանձ­նե­լու մա­սին էր»,– ար­ձա­նագ­րեց նա, նշե­լով, որ նույ­նիսկ Ադր­բե­ջա­նը դա չի ա­սում:

«Ո՞վ է ա­սել, որ ի­րենք գնում են խա­ղա­ղու­թյան, դա Ձեր կար­ծիքն է, ի­րենց կար­ծիքն է, իմ կար­ծիքն այդ­պի­սին չէ: Խա­ղա­ղու­թյան այդ­պես չեն գնում, խա­ղա­ղու­թյան գնում են եր­կի­րը պաշտ­պա­նե­լով, ցույց տա­լով, որ ի­րենք ու­նակ են պաշտ­պա­նե­լու սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, ցույց տա­լով, որ այդ­քան ձա­խո­ղում­նե­րից հե­տո ադր­բե­ջան­ցի զին­վո­րը չի կա­րող մտնել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն և մի քա­նի օր շրջել ՀՀ–ում: Այդ­պի­սի երկ­րի հետ ո՞վ կգնա խա­ղա­ղու­թյան: Ե­թե ինչ–որ փաս­տա­թուղթ ստո­րագր­վի, դա նշա­նա­կում է, որ այդ փաս­տաթղ­թում ևս ան­տես­վե­լու է հայ­կա­կան շա­հը»,– Նի­կո­լի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» վե­րա­բե­րյալ ա­սաց Սերժ Սարգ­սյա­նը:

Եր­րորդ նա­խա­գա­հը չշրջան­ցեց նա­և կա­պի­տու­լյան­տի կող­մից հայ–ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­մա­նը, ո­րը Նի­կո­լը նույն­պես փոր­ձում էր գցել «նախ­կին­նե­րի» գրպա­նը. «Ինչպե՞ս… ի­րենց գժի տեղ դնե­լով, կոպ­տո­րեն խախ­տե­լով ա­րա­րո­ղա­կար­գի մա­սին ՀՀ օ­րեն­քը, բա­ցա­հայտ և ի­րենց կար­ծի­քով՝ ծա­ծուկ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում: Իր «կա­ռու­ցո­ղա­կան» գոր­ծըն­կե­րոջ հետ սե­պա­րատ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լով, մար­տի 1–ի դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ հա­րուց­ված քրե­ա­կան գոր­ծով ան­հիմն մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րե­լով ՀԱՊԿ նախ­կին գլխա­վոր քար­տու­ղար, գե­նե­րալ–գնդա­պետ Յու­րի Խա­չա­տու­րո­վին… Ու­զո՞ւմ եք այս­պես մի 50 հատ շա­րու­նա­կեմ, ա­նի­մաստ է ժա­մա­նակ ծախ­սե­լը, էլ ի՞նչ պետք է ա­ներ…»:

Եվ այդ­պես` բո­լոր ո­լորտ­նե­րում: Ու նա­և բա­րի խոր­հուրդ տվեց զբաղ­վել այն մի­ակ գոր­ծով, ո­րը լավ էր ստաց­վում Նի­կո­լի մոտ. «Թող գնա, նո­րից մի ընդ­դի­մա­դիր թերթ վերց­նի ու սկսի սրա–նրա մա­սին բան­սար­կու­թյուն­ներ գրել»: Թող սկսի գրել, բայց` գրո­ղի ծո­ցում, դժոխքում: Ե­թե ի­հար­կե սա­տա­նա­նե­րը, նրան տես­նե­լով, դժոխ­քից չփախ­չեն:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ