Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ՍՐԱՆՔ ՀՈՒ­ԴԱ ԵՆ ԵՎ ՀՊԱՐՏ ԵՆ ԴՐԱ­ՆՈՎ

Վերլուծություն

Եվ այս­պես, ա­մեն ինչ ար­դեն լրիվ անս­քող է: Կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը Զատ­կին իր է­ջում հրա­պա­րա­կում է «Հի­սուս Քրիս­տոս. գե­րաստղ» հայտ­նի ռոք-օպե­րա­յից «Հու­դա­յի ա­րի­ան»: Այ­սինքն` բա­ցե­ի­բաց ինքն ի­րեն նույ­նաց­նում է Հու­դա­յի հետ: Բայց ար­դյո՞ք, հե­տև­ե­լով բիբ­լի­ա­կան սյու­ժե­ին, նա, ի­ վեր­ջո, Հու­դա­յի պես կկախ­վի: Ի­հար­կե՝ ոչ, այս տե­սա­կը հակ­ված է լի­նել դա­վա­ճան և հպար­տա­նալ դրա­նով: Չնա­յած՝ ին­չի՞ն են դա­վա­ճա­նում, ե­թե դա­տե­լով սրանց ա­մեն ին­չից, չհայ են, և ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նշել էր Ար­տակ Զա­քա­րյա­նը, նի­կո­լիզ­մը հայ տե­սա­կի և հա­յի գե­նի թիվ 1 թշնա­մին է:

ՀԱ­ԿԱ­ՄԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՏԵ­ՂԱ­ՓՈԽ­ՎԵԼ Է ՆԱ­ԵՎ ՀՈ­ԳԵ­ՎՈՐ ԴԱՇՏ

Նի­կո­լը սա­կայն Զատ­կի կա­պակ­ցու­թյամբ նա­և սաղ­մոս է մեջ­բե­րում, ուր նույն­պես շո­շափ­վում է Հու­դա­յի թե­ման: Այ­սինքն` լրիվ նի­կո­լա­վա­րի մի­ա­ժա­մա­նակ տուրք է տա­լիս և՛ Աստ­ծուն, և Սա­տա­նա­յին: Սա­կայն ե­թե զուտ քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում հնա­րա­վոր է մի­ա­ժա­մա­նակ ա­յո ա­սել հա­կա­դիր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հեր ու­նե­ցող­նե­րին, ա­պա հո­գև­որ ո­լոր­տում նման երկ­փեղկ­ված բա­ներ ա­նե­լու հա­մար հարկ է լի­նել կա­տա­րե­լա­պես ան­սուրբ: Մի­ա­ժա­մա­նակ և՛ Աստ­ծուն, և՛ Սա­տա­նա­յին տուրք կա­րող է տա­լ մի­այն հո­գու ան­մա­հու­թյա­նը չհա­վա­տա­ցող մե­կը, ով նա­և իս­պառ զուրկ է բա­րո­յա­կա­նու­թյու­նից: Ո­րև­է սրբու­թյուն դա­վա­նողն այդ­պես վար­վել չի կա­րող: Այդ­պես չի կա­րող վար­վել նա­և աշ­խար­հիկ ձև­ով պե­տա­կան և ազ­գա­յին ար­ժեք­նե­րը կա­րև­ո­րող ա­թե­իս­տը: Այդ­պես վար­վում է կա­տա­րյալ աստ­վա­ծա­մեր­ժը, կար­ծում ենք` Նի­կո­լի այդ վար­քագ­ծից խոր­շում են ան­գամ նրա սա­տա­նիստ տե­րե­րը...

Սրանք Հու­դա են և հպարտ են դրա­նով... Այ­սինքն` մար­տահ­րա­վեր են նե­տում բո­լոր նոր­մալ մարդ­կանց` Զատ­կի տո­նի օ­րով: Ի դեպ, հու­դա­նե­րի թե­ման և Հու­դա ե­րև­ույ­թից ձեր­բա­զատ­վե­լը շո­շափ­վել է Գա­րե­գին Բ կա­թո­ղի­կո­սի Զատ­կի պատ­գա­մում: Հա­կա­մար­տու­թյան` հո­գև­որ դաշտ տե­ղա­փոխ­վե­լու վկա­յու­թյունն է նա­և Ա­րա­րա­տյան Հայ­րա­պե­տա­կան թե­մի նա­խա­ձեռ­նած ակ­ցի­ան: Ա­րա­րա­տյան Հայ­րա­պե­տա­կան թե­մի ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կճո­յա­նի օրհ­նու­թյամբ եւ ա­ջակ­ցու­թյամբ թե­մի ե­րի­տա­սարդ­նե­րը ապ­րի­լի 8-ի ե­րե­կո­յան ի­րա­կա­նաց­րին «Հա­րու­թյան Ա­վե­տիս» խո­րագ­րով կան­թեղ­նե­րով եր­թը եւ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի քա­րե գոր­գի վրա ձե­ւա­վո­րե­ցին Աստ­վա­ծա­մուխ Սբ. Գե­ղար­դը: Ի դեպ, նույն օ­րը հե­ռուս­տա­ե­թե­րում ցու­ցադր­վել էր Գե­ղար­դին նվիր­ված «Զէն կե­նաց» վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը:

Հարկ է նշել, որ ժա­մա­նա­կին աշ­խար­հին տի­րե­լու նպա­տա­կով Գե­ղար­դին փոր­ձում է­ին տի­րա­նալ Նա­պո­լե­ո­նը և Հիտ­լե­րը, Գե­ղար­դի զո­րու­թյան մա­սին պա­տում­նե­րը գա­լիս են դեռ միջ­նա­դա­րից: Ու Գե­ղար­դի հրե պատ­կե­րը Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում ոչ այլ ինչ էր, քան մար­տա­կան ծես` ուղղ­ված ընդ­դեմ մեր եր­կի­րը պա­շա­րած ա­մե­նայն չա­րյաց: Ո­րոնց էլ հաս­նում էր Գե­ղար­դի սիմ­վո­լիկ հար­վա­ծը երկ­րի գլխա­վոր հրա­պա­րա­կից:

Հարկ է նշել, որ կան­թեղ­նե­րով եր­թի ա­վան­գար­դն ընդ­դի­մա­դիր ե­րի­տա­սար­դու­թյունն էր, այդ թվում` ՀՀԿ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը: «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ ղե­կա­վար Նա­րեկ Սամ­սո­նյանն ա­ռանց այ­լև­այ­լու­թյան ար­ձա­նագ­րում է. «Սուրբ Գե­ղարդն ուղղ­ված ընդ­դեմ սա­տա­նա­յի, Հու­դա­յի և հայ ազ­գի դահ­ճի որ­ջի: Աստ­ծո օրհ­նու­թյամբ ա­նա­ռար­կե­լի հա­ջո­ղու­թյան թող հաս­նի պայ­քարն ընդ­դեմ հայ ժո­ղովր­դի հու­դա­նե­րի, այ­լա­սեր­ված, ա­նար­ժեք պիղ­ծե­րի իշ­խա­նու­թյան: Շատ խորհր­դան­շա­կան նկար, շատ խորհր­դան­շա­կան օ­րով»:

Ա­յո՛, ար­դեն լրիվ տե­սա­նե­լի է և հո­գև­որ հա­կա­մար­տու­թյու­նը` բո­լոր հա­յա­դա­վան­ներն ընդ­դեմ հա­կա­հա­յե­րի: Սա ար­դեն քա­ղա­քա­կան պայ­քա­րի դա­սա­կան սխե­մա­յի սահ­ման­նե­րից դուրս է, և պայ­քա­րի ել­քը պայ­մա­նա­վոր­ված է ոչ մի­այն քա­ղա­քա­գի­տու­թյան օ­րենք­նե­րով:

ՉԱ­ՐԻ­ՔԻ ՍՊԱ­ՍԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԻ ՑՈՒ­ՑԱԴ­ՐԱ­ԿԱՆ ԼԿՏԻ­ՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

GexardՍա­կայն ՔՊ-ն դեռ շա­րու­նա­կում է՝ «Մեր դեմ խաղ չկա» ներ­կա­յա­ցու­մը: Այս­պես, ծայ­րա­հեղ ցի­նիկ խու­լի­գա­նա­կան պահ­ված­քով աչ­քի ըն­կած ՔՊ-ական ման­դա­տա­վոր Ար­թուր Հով­հան­նի­սյա­նի վե­րա­բե­րյալ ԱԺ Մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Թա­գու­հի Թով­մա­սյա­նի նա­մա­կը գլխա­վոր դա­տա­խա­զին ԱԺ աշ­խա­տա­կազ­մը հա­մար­ձակ­վել էր չփո­խան­ցել հաս­ցե­ա­տի­րո­ջը: Իսկ «երև­ան­ցի թքող տղա» Ա­լեն Սի­մո­նյանն էլ շա­րու­նա­կում է պար­ծե­նալ իր փուչ դա­տա­կան հաղ­թա­նակ­նե­րով լրագ­րող­նե­րի հան­դեպ: Բայց հատ­կան­շա­կան է, որ ջնջել է ֆեյս­բու­քյան նա­մակ­նե­րի մե­սի­ջնե­րը` հա­վա­նա­բար նա­մակ­նե­րի հոս­քի «անչափ ջեր­մու­թյա­նը» չդի­մա­նա­լով:

Ի դեպ, Նա­րեկ Սամ­սո­նյա­նի հա­մոզ­մամբ. «Այս դա­վա­ճան ստա­հա­կե­րի իշ­խա­նու­թյան՝ հայ ազ­գի հան­դեպ գոր­ծած հրե­շա­վոր մեղ­քե­րից ա­մե­նա ծանրն ու ոչ այդ­քան տե­սա­նե­լին թմրա­նյու­թե­րի՝ չլսված ծա­վալ­նե­րով շրջա­նա­ռու­թյունն է երկ­րում: Ե­րի­տա­սարդ­նե­րի շրջա­նում էն աս­տի­ճա­նի տա­րած­ված են թմրա­նյու­թե­րը, որ ար­դեն աղ­ջիկ ե­րե­խե­քի շրջա­նում է սո­վո­րա­կան դար­ձել:

...Ամեն եր­րորդ ջա­հե­լը կամ պլա­նի «զակ­լադ­չիկ» է, կամ պա­հած տե­ղե­րից պլան վերց­նող օգ­տա­գոր­ծող: Ա­սում են, որ Սա­րյան փո­ղո­ցի վրա կան փա­բեր, որ­տեղ ա­նար­գել վա­ճա­ռում են ու­զածդ թմրա­նյու­թե­րը, իսկ Ա­բո­վյան փո­ղո­ցում հան­րա­յին վա­ճա­ռում են պլան ծխե­լու կոլ­բա­ներ: Էս ա­մեն ինչն ար­վում է «փա­ռա­պանծ» ոս­տի­կա­նու­թյան լուռ հա­յաց­քի ներ­քո...

Ա­ռա­վել քան վստահ եմ, որ էս խայ­տա­ռա­կու­թյու­նը ու­նի պե­տա­կան բարձր հո­վա­նա­վոր­չու­թյուն, այ­լա­պես էս­քան ա­նար­գել ու հրա­պա­րա­կա­յին սա տե­ղի չէր ու­նե­նա: Էս թե­մա­յին ան­պայ­ման փաս­տե­րով ու ա­պա­ցույց­նե­րով կանդ­րա­դառ­նամ մոտ ա­պա­գա­յում, բայց հի­շեք, որ էս հու­դա­նե­րի իշ­խա­նու­թյու­նը նա­և սրա հա­մար է խստո­րեն պատժ­վե­լու ա­պա­գա­յում»:

Թմրա­նյու­թե­րի հո­վա­նա­վոր­նե­րի թե­մա­յին անդ­րա­դար­ձել է և Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը` գլխա­վոր դա­տա­խա­զի` ընդ­դեմ պատ­գա­մա­վոր Մհեր Սա­հա­կյա­նի ներ­կա­յաց­ված միջ­նոր­դու­թյան առ­թիվ. «Առա­ջար­կում եմ՝ գլխա­վոր դա­տա­խա­զը ԱԺ չգա դա­տար­կա­ձեռն, երբ ներ­կա­յաց­նի Մհեր Սա­հա­կյա­նին ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նից զրկե­լու հար­ցը, նույն նիս­տի ժա­մա­նակ կա­րող է մի­ա­ժա­մա­նակ Ա­լեն Սի­մո­նյա­նին պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի պա­տի­վը բարձր պա­հե­լու հա­մար հանձ­նի շքան­շան, կամ կա­րող է Աժ դահ­լի­ճում այդ նույն նիս­տի ժա­մա­նակ ՔՊ ո­րոշ պատ­գա­մա­վոր­նե­րի՝ մեր երկ­րում թմրա­մո­լու­թյու­նը տա­րա­ծե­լու հա­մար պատ­վոգ­րեր ու շքան­շան­ներ բա­ժա­նի կամ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի օգ­նա­կան­նե­րի վրա հար­ձակ­ված պատ­գա­մա­վոր­նե­րին խրա­խու­սի՝ երկ­րում օ­րի­նա­կա­նու­թյան ա­պա­հով­ման ու ամ­րապնդ­ման հա­մար: Զա­վեշ­տա­լի ու ծի­ծա­ղե­լի ի­րա­վի­ճակ է, պետք է իշ­խա­նու­թյա­նը հի­շեց­նել, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը այ­սօր հայտն­վել են Սի­սի­ա­նի հայ­կա­կան ըն­տա­նիք­նե­րից մե­կում, թշնա­մին գտնվում է Սյու­նի­քում, Տեղ գյու­ղում, Ջեր­մու­կում, Վար­դե­նի­սում, իսկ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րը շուրջ 4 ա­միս գտնվում են շրջա­փակ­ման մեջ, և դրա մե­ղա­վորն ու պա­տաս­խա­նա­տուն օր­վա իշ­խա­նու­թյունն է»:

Իսկ թշնա­մին այս պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի անս­քող օ­ժան­դա­կու­թյամբ ա­ռանց մի կրա­կո­ցի զավ­թում է եր­կի­րը: Խուն­տան նա­և «շպի­ո­նա­բու­ծու­թյամբ» է զբաղ­վում` եվ­րո­պա­կան հե­ղի­նա­կա­վոր Politico պար­բե­րա­կա­նը Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող իր հոդ­վա­ծում մեջ­բե­րել է ԵՄ ա­նա­նուն բարձ­րաս­տի­ճան մի պաշ­տո­նյա­յի խոսք, ըստ ո­րի, ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը «պատ­րուլ­նե­րի» գոր­ծու­նե­ու­թյան, ինչ­պես նա­և այլ տե­ղե­կատ­վու­թյամբ կիս­վում է Ադր­բե­ջա­նի հետ: Ինչ­պես դրա առն­չու­թյամբ նկա­տում է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «ՀՀ ԱԳ նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը պա­տաս­խա­նե­լով ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան զե­կույց­նե­րին վե­րա­բե­րող հար­ցին՝ հայ­տա­րա­րեց, որ այդ զե­կույց­ներն ի­րեն հա­սա­նե­լի չեն, այլ՝ պաշ­տո­նա­կան Բրյու­սե­լի ծա­ռա­յո­ղա­կան օգ­տա­գործ­ման հա­մար են:

Այ­նինչ այ­սօր պարզ դար­ձավ, որ այդ զե­կույց­նե­րը փաս­տո­րեն «մի ձեռ­քով գնում են» Բրյու­սել, «մյուս ձեռ­քով»՝ Բա­քու, իսկ Ե­րև­ա­նին հաս­նում է ե­րեքմա­տա­նոց գե­ո­պո­լի­տիկ կոմ­բի­նա­ցի­ա:

Հի­շեց­նեմ նա­և, որ փետր­վա­րի 20-ից ՀՀ տա­րած­քում աշ­խա­տող այս ա­ռա­քե­լու­թյան կող­մից հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին այս ըն­թաց­քում գրանց­ված կամ չգրանց­ված բազ­մա­թիվ մի­ջա­դե­պե­րի հետ կապ­ված առ­կա կամ գո­յու­թյուն չու­նե­ցող զե­կույց­նե­րի հի­ման վրա, մաս­նա­վո­րա­պես ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ-ի կող­մից հրա­դա­դա­րի խախտ­ման, ադր­բե­ջա­նա­կան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­ման, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի սահ­մա­նը հա­տե­լու, կո­րե­լու դեպ­քե­րի և այլ­նի առն­չու­թյամբ ԵՄ կող­մից, քա­ղա­քա­կան խոս­նակ­նե­րի կող­մից բարձ­րա­ձայ­նում տե­ղի չի ու­նե­ցել, ար­դեն 40 օր է: Ո՞վ է Ե­րև­անն այս­քա­նից հե­տո, ե­թե ոչ ման­րադ­րամ Բրյու­սե­լի և Բաք­վի ա­ռա­վել գայ­թակ­ղիչ խա­ղում»:

Մինչ­դեռ «հան­ցա­վոր» և «մերժ­ված» տա­րի­նե­րին եվ­րո­պա­ցի­նե­րի մտքով չէր էլ կա­րող անց­նել այդ­պի­սի «բող­կեր» ու­տե­լը, Ա­րև­մուտ­քը Հա­յաս­տա­նին չէր պար­տադ­րում ԵՄ հետ ա­սո­ցաց­մամբ հա­կադր­վել Ռու­սաս­տա­նին: Սերժ Սարգ­սյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ազ­նիվ ու թա­փան­ցիկ էր, դա տե­սա­նե­լի էր և՛ եվ­րո­պա­ցի­նե­րին, և՛ ռուս­նե­րին: Եվ­րո­պա­ցի­ներն ու ռուս­նե­րը խոս­տո­վա­նում է­ին, որ սա­ռը պա­տե­րազ­մի փու­լում ՀՀ-ի որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­մե­նա­հա­ջո­ղակն է: Իսկ հի­մա ու­նենք եր­կու կող­մե­րի և մի­ա­ժա­մա­նակ թուր­քե­րի հետ Հա­յաս­տա­նով և հա­յի շա­հով ա­ռև­տուր ա­նող պիղծ շա­հա­մոլ­ներ, ո­րոն­ցից րո­պե ա­ռաջ ա­զատ­վե­լը կեն­սա­կան է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ