Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր "ընդհանուր անբավարար" երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին. Արմեն Աշոտյան

Թեմա
Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։
Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար:
Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi):
Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից։
2019 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii
2021 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii
2023 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ - i-iv, vii-ix, xi և xvi
Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։
2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր "ընդհանուր անբավարար" երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ