Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

«ԱՆԱՍ­ՆԱ­ԿԱՆ ՀԱԲՌ­ԳԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ», ԿԱՄ MI6-Ի ՄՈՒ­ՐԸ ՁԵՐ Ե­ՐԵ­ՍԻՆ

Վերլուծություն

Հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը շեղ­ված է մեծ ու փոքր ՔՊ-ական­նե­րի ա­նաս­նա­կան պահ­ված­քի վրա, մինչ­դեռ թուր­քը այս թրքահ­պա­տակ­նե­րի հետ փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ ա­նաղ­մուկ իր սև գործն ա­նում է, և ե­րե­կո­յան չգի­տես, թե ա­ռա­վո­տյան որ­տեղ կհայտն­վի թշնա­մին, ո­րի վրա կրա­կող ու կանգ­նեց­նող չկա: Սա­կայն նույն­քան ա­նաղ­մուկ խո­շոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղեր են խա­ղաց­վում: Օ­րի­նակ, ո՞վ է հի­մա հի­շում, թե ոչ վա­ղուց ին­չու էր Հա­յաս­տան ե­կել բրի­տա­նա­կան MI6 հե­տա­խու­զու­թյան տնօ­րեն Ռի­չարդ Մու­րը և հան­դի­պել կա­պի­տու­լյան­տի հետ...

«ԿԼԱ­ՍԻԿ» ԽԱ­ՄԱ­ՃԻ­ԿԻ ԱԽՔ ԳՈՐ­ԾԵ­ՐԸ

Իսկ ո՞վ է հի­շում տազ ա­րած «կլա­սիկ» Էդ­մո­նին, ո­րը կա­պի­տու­լյան­տի հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով դես­պան է: Եվ հենց հի­մա էլ հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն է կա­տա­րում: Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում և խորհր­դա­րա­նում ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ Մա­րու­քյա­նը ներ­կա­յաց­րել է նա­և Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, «ձե­ռի հետ» էլ` Բեր­ձո­րի մի­ջանց­քի փա­կու­մը և Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի չկա­տա­րու­մը Բաք­վի կող­մից: Ֆեյս­բու­քի իր է­ջում նա մաս­նա­վո­րա­պես գրել է. «Բրի­տա­նա­կան Ջոն Սմիթ (John Smith) հի­մադ­րա­մի ու Ժո­ղովր­դա­վա­րու­թյան և խա­ղա­ղու­թյան կա­ռուց­ման կենտ­րո­նի հրա­վե­րով Օքս­ֆոր­դում և Լոն­դո­նում մաս­նակ­ցե­ցի մեր տա­րա­ծաշր­ջա­նի մար­տահ­րա­վեր­նե­րին նվիր­ված քննար­կում­նե­րին:

Այ­ցե­լու­թյան շրջա­նակ­նե­րում Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան ԱԳՆ-ում հան­դի­պել եմ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցե­րով զբաղ­վող ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի, ո­րոնց հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­րել եմ Ադր­բե­ջա­նի կող­մից Լա­չի­նի մի­ջանց­քի շրջա­փակ­ման, ՄԱԿ-ի ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի ո­րոշ­ման չկա­տար­ման և Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վեր­ջին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ:

Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան խորհր­դա­րա­նում բրի­տա­նա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­ված հան­դիպ­մա­նը ներ­կա­յաց­րել եմ խա­ղա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի և վեր­ջին շրջա­նում Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րը, ինչ­պես նա­և քննարկ­վող հար­ցե­րի շուրջ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դիր­քո­րո­շում­նե­րը»:

Է՞լ ինչ ես ներ­կաց­րել և քննար­կել, MI6-ի Մու­րը քո ե­րե­սին կպնի: Եվ Ադր­բե­ջա­նի հի­միկ­վա լկտի­ու­թյու­նը և Նի­կո­լիդ անձ­նատ­վու­թյու­նը Ռի­չարդ Մու­րի «մո­ռաց­ված» այ­ցի հետ հեչ կապ չու­նե՞ն: Իսկ ԱԽՔ Ար­մեն Գրի­գոր­յա­նը մերձ­բալ­թյան երկր­նե­րում լո­ղափ­նե­րին պառ­կա՞ծ է, թե՞ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ կա­րև­որ ճշտում­ներ է ա­նում, ա­սենք Բլին­քե­նի` Ադր­բե­ջա­նին ընդ­դեմ Ի­րա­նի ամ­րաց­նե­լու «ծի­րին մեջ»:

Հա, մեկ էլ բրի­տա­նա­բույր Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն ի՞նչ էր կորց­րել ԱԺ-ում... Ար­մեն Ա­շո­տյանն ար­ձա­նագ­րում է. «Գու­ցե գրածս off-trend դիտ­վի, բայց հա­վա­տա­ցեք, պա­կաս կա­րե­ւոր հարց չէ: Այ­սօր (ապրի­լի 4-ին-խմբ.) հան­րա­յին եւ քա­ղա­քա­կան այլ քննար­կում­նե­րի քո­ղի ներ­քո ԱԺ-ում Քո­չա­րյան Ան­դո­յի խեղ­կա­տա­կու­թյան հյուրն էր նախ­կին ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը: Կրկնում եմ: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը վեր­ջին պա­տե­րազ­մի 3 հիմ­նա­կան մե­ղա­վոր­նե­րից մեկն է: Սույն ոչն­չու­թյա­նը թվում է, թե մենք մո­ռա­ցել ենք իր նող­կա­լի ծա­ռա­յու­թյու­նը հո­ղա­տո­ւին, ին­չի պատ­ճա­ռով մեր գլխին ե­կավ այդ­պի­սի ա­րյու­նա­լի ու դա­ժան պա­տե­րազմ»: Եվ հարց է ծա­գում` իսկ հի­մա՞ ինչ նող­կա­լի ծա­ռա­յու­թյան է պատ­րաստ­վում սույն դա­վա­ճա­նը, ո­րը «Նի­կո­լի հետ մի­ա­սին Դու­շան­բե­ում Ա­լի­ե­ւին ծա­խել է 2016-ի ապ­րի­լյա­նից հե­տո Վի­են­նա­յի եւ Սանկտ Պե­տեր­բուր­գի մեր դի­վա­նա­գի­տա­կան հաղ­թա­նակ­նե­րը»:

Ա­ԼԵ­ՆԻՆ ՓՈ՞ՒՌՆ ԵՆ ՏԱ­ԼԻՍ

Ashotik 

ԱԺ-ում և ԱԺ-ի շուրջ էլ ՔՊ-նե­րի ծայ­րա­հեղ վակ­խա­նա­լի­ա է, ծայ­րա­հեղ հաբռ­գա­ծու­թյուն: Այդ ա­մեն ին­չը նող­կա­լի է և վրդո­վեց­նող, սա­կայն անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ի­րա­վա­ցի­ո­րեն նշում է. «Ինչ-որ բան ինձ հու­շում է, որ ՔՊ-ական­նե­րի ագ­րե­սիվ պահ­ված­քը սառ­նասր­տո­րեն պլա­նա­վո­րած է, այլ ոչ թե զուտ ա­նաս­նա­կան հաբռ­գա­ծու­թյան պոռթ­կում­նե­րի դրսև­ո­րում է: Չեմ զար­մա­նա, ե­թե մի օր ման­րա­մաս­ներ բա­ցա­հայտ­վեն, թե ոնց են, օ­րի­նակ՝ շա­բա­թը մեկ նստում, «գծում», նրբու­թյուն­նե­րը քննար­կում, դե­րե­րը բաշ­խում ևն»: Ինչ-որ բան ճիշտ է հու­շում, պա­րոն Վրթա­նե­սյան: Զի բա­ցա­ռու­թյամբ լրիվ ի­րենց կորց­րած «ալկաշ­նե­րի» և «նար­կոշ­նե­րի», այդ «անաս­նա­կան հաբռ­գա­ծու­թյու­նը» գրե­թե միշտ սոսկ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի գոր­ծիք է: Նույ­նիսկ կեն­ցա­ղում, իսկ քա­ղա­քա­կան և ին­ֆոր­մա­ցի­ոն դաշ­տում` ա­ռա­վե­լևս, մա­նա­վանդ «քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պոռն­կու­թյուն է» բա­ռա­ցի մարմ­նաց­նող կա­պի­տու­լյան­տա­կան թի­մում: Դա լավ ին­ֆո­աղ­մուկ է և ծխա­ծած­կույթ, հատ­կա­պես այն պա­հե­րին, երբ ազ­գի և պե­տու­թյան հան­դեպ քստմնե­լի ո­ճիր­ներ են կա­տար­վում: Սա­կայն Նի­կո­լի թի­մի դեպ­քում դա ու­նի և «փու­ռը տա­լու» գոր­ծա­ռույթ:

Այս­պես, վաս­տա­կա­վոր «ուղտեղ­ջյուր» Ա­լեն Սի­մո­նյա­նին լրիվ ստա­խոս հա­նեց Նի­կո­լի Ա­շո­տի­կը` հրա­պա­րա­կավ հեր­քե­լով իր դեմ ո­րև­է հար­ձակ­ման առ­կա­յու­թյու­նը: Դա հրա­պա­րակ­վեց Է­րա­տո Ան­նա Հա­կո­բյա­նի կող­մից վե­րահսկ­վող «Հայ­կա­կան ժա­մա­նա­կում»: Այ­սինքն` Ա­լե­նին հար­վա­ծե­լը Ան­նա­յի, կամ Ան­նա­յի և Նի­կո­լի ո­րո­շումն է: Վստա­հա­բար` ան­չափ «հաբռ­գե­լու» «դուխ տվո­ղը» նույն­պես Նի­կոլն է: Իսկ հի­մա` ու­շադ­րու­թյո՛ւն, վա­ղուց­վա­նից չար լե­զու­նե­րը խո­սում են, որ Նի­կո­լի ու Ան­նա­յի «զույգ­վե­լը» ոչ ա­ռանց Լև­ոն Ա­կո­պի­չի ջան­քե­րի է ե­ղել:

Եվ հի­մա Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը Ա­լե­նին «կար­միր քարտ» ցույց տվեց, և դեպ­քե­րի այդ հա­ջոր­դա­կա­նու­թյա­նը ու­շադ­րու­թյուն դարձ­րած քա­ղա­քա­գետ Ռո­բերտ Մար­գա­րյա­նը նշում է. «Քա­ղա­քա­ցու վրա թքե­լով` Ա­լե­նը ինքն ի­րեն դարձ­րեց Նի­կո­լի քա­ցու տակ ընկ­նե­լու ա­մե­նա­լավ թեկ­նա­ծուն»: Ծեր աղ­վե­սը, ո­րը Նի­կո­լի հո­գև­որ հայ­րիկն է, իր գերճշգ­րիտ տեքս­տում մաս­նա­վո­րա­պես նշում է. «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյու­նը ժո­ղովր­դի առ­ջև իր վար­կը վերջ­նա­կա­նա­պես չկորց­նե­լու հա­մար պար­տա­վոր է նա­խա­ձեռ­նել Ա­լեն Սի­մո­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հար­ցը»: Այ­սինքն` Նի­կո­լին ա­սում է, որ փրկվե­լու հա­մար պի­տի փո՞ւռը տա Ա­լե­նին:

ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի դի­տարկ­մամբ. «Ակնհայտ է, որ սրան­ցից յու­րա­քան­չյու­րի փո­րա­ցա­վը ի­րենց տխրառ­չակ իշ­խա­նու­թյու­նը պա­հելն է` սե­փա­կան տե­սա­կի գո­յու­թյան եր­կա­րաձգ­ման հաշ­վար­կով: Սրանց հա­մար չկա ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյուն, պե­տա­կա­նու­թյան գի­տակ­ցում, մար­դու և քա­ղա­քա­ցու նկատ­մամբ հար­գանք, ազ­գա­յին իղ­ձե­րի, նպա­տակ­նե­րի և ար­ժեք­նե­րի նկատ­մամբ տար­րա­կան բա­րո­յա­կա­նու­թյուն և այլն:

Սրանց խորթ է ժո­ղովր­դի հա­մար ո­րև­է մնա­յուն ար­ժեք, գործ, կա­ռույց, գոր­ծո­ղու­թյուն, հե­ղի­նա­կու­թյուն թող­նե­լու հար­ցե­րը: Սրանք բո­րե­նի­նե­րի վարք ու­նեն»: Բո­րե­նու սրանց բնու­թը շատ վառ ե­րև­աց ԱԺ-ում, երբ ե­զա­կի սառ­նասր­տու­թյուն ու­նե­ցող Էդ­գար Ղա­զա­րյանն էր հան­դես գա­լիս:

Սա­կայն այս բո­րե­նի­նե­րը հաս­կա­նում են, որ Նի­կոլն ի­րենց հեր­թով փուռն է տա­լու, Ա­լե­նը վկա: Եվ հնա­րա­վոր է` գե­րա­դա­սեն րո­պե ա­ռաջ ի­րենք հո­շո­տեն Նի­կո­լին: Հո­շո­տե՛ք զմի­մյանս, չհայ և չմարդ մու­տանտ­ներ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ