Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր

Ադրբեջանն ինչ անում է՝ Հայաստանի ոչ հայկական իշխանությունների թեթեւ ձեռքի թույլտվությամբ է. ադրբեջանագետ

Ներքաղաքական

Ադրբեջանական ագրեսիան օր օրի ավելանում է, թշնամին հայկական հողում հաստատվում է, նոր բարձունքներ գրավում, այս ընթացքում ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որոք կլինեն հետագա քայլերը, «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնել է ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ:

«ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԻ ՀԱՍՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»

— Պարոն Դավթյան, ի՞նչ է անում Ադրբեջանն այս փուլում, որո՞նք են հիմնական մտադրությունները:

— 2021թ.-ին` Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո, երբ կար հստակ իրենց կողմից առաջադրված նախընտրական ծրագիր, որով խոսվում էր դեօկուպացիայի, Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքից, այսինքն՝ ընդհանուր խոսվում էր հայանպաստ դիրքերից, դրանից հետո կտրուկ փոխվեց ոչ հայկական իշխանությունների դիրքորոշումը Արցախի նկատմամբ: Տարբեր մակարդակներում սկսեցին Արցախի տարբեր օկուպացված հատվածները ոչ հայկական անվանել, խոսվեց, թե դրանք ժամանակին օկուպացվել են Հայաստանի կողմից, շատ պատգամավորներ հարցականի տակ դրեցին Արցախի ինքնիշխան լինելու եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Խոսվեց, որ Ադրբեջանի հետ պետք է խաղաղության գնալ, այն էլ այն պայմաններում, երբ հայկական կողմը չէր առաջարկում այնպիսի տարբերակ, որով հնարավորություն կտար ոչ միայն Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանը, այլեւ՝ անվտանգության ապահովմանը: Ըստ էության, Ադրբեջանն ինչ որ հիմա անում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ Հայաստանի ոչ հայկական իշխանությունների թեթեւ ձեռքի թույլտվությամբ է: Ադրբեջանի նպատակն է ընդհանուր վերջնակետի հասցնել Հայաստանի պետականության գոյությունը, այստեղ ունենալ 1000-ից 2000 հայ, որոնց մատով ցույց կտա ու կասի` Ադրբեջանն ունի փոքրամասնություն հայի տեսքով, եւ իրենց իրավունքները ապահովված են: Ադրբեջանի ամբողջ պետական քարոզչությունն այս 30 տարվա ընթացքում իրենց հանրությանը մատուցել է ապատեղեկատվություն, մասնավորապես, որ ոչ միայն Արցախը ամբողջությամբ մաս է կազմում Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի տարբեր մարզերը, մասնավորապես՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Արարատի մարզը: Այսինքն՝ իրենք պարբերաբար խոսել են, որ դրանք ժամանակին ապօրինաբար Խորհրդային Միությունը պոկել տվել է հայերին, եւ հիմա իրենք իրականացնում են իրենց «պատմական արդարության» վերականգնման թե՛ քաղաքական, թե՛ ռազմական պրոցեսը: Եվ, ինչու ոչ, այդ ամենն իրականացվում է Հայաստանի ոչ հայկական իշխանությունների թույլտվությամբ: Կա կոնկրետ ագրեսոր պետություն, որի անունն է Ադրբեջան, ու իր հետ ոչ թե փորձում են հնարավոր լավ տարբերակ գտնել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Ադրբեջանը լեզուն չերկարացնի Հայաստանի տարածքների ու Արցախի նկատմամբ, ընդհակառակը, անտեսում ու ներկայացնում են անպայման խաղաղություն ստորագրելու հանգամանքը: Ադրբեջանը սա նկատում է, որ թույլ են տալիս իրեն օկուպացնել տարածք, թույլ են տալիս տարբեր մակարդակներում հայտարարություններ, թե Հայաստանի շատ տարածքներ ադրբեջանական է, փաստացի ընդունում են Ադրբեջանի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական օրակարգը: Սա է խաղաղության տխրահռչակ պայմանագիրը, որով Հայաստանը` որպես պետություն եւ սուբյեկտայնություն, այլեւս կդադարի գոյություն ունենալ, որի մեջ մտնում է նաեւ Արցախի կորուստը` հետագա ավելի աղետալի իրականությունը եւս, մասնավորապես, այսպես ասած՝ ադրբեջանցիների փախստականների վերադարձը Հայաստան, անկլավների խնդիրը: Համոզված եմ, որ ինչքան էլ մեզ մատուցում են եւ ասում, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, շատ հավանական է, որ հիմա էլ կպարզվի, որ դա էլ ինչ-ինչ պայմաններով համաձայնել են, որպեսզի Ադրբեջանը ճանապարհը օգտագործի` որպես իր տարածք:

«ԿԱ ՑԵՂԱՍՊԱՆՎԵԼՈՒ ՈՒ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

— Ադրբեջանի «լեզուն այնքան է երկարել», որ օր օրի հաստատվում են մեր հողում, որտե՞ղ են Հայաստանի ու Արցախի ղեկավարները, ինչո՞ւ է զրո արձագանք:

— Հայաստանի հասարակության տարբեր հատվածներում կա ցեղասպանվելու ու նոր ագրեսիայի հավանականություն, դրա մասին նաեւ իշխանություններն են հայտարարում: Եվ երբ պետության ղեկավարն իրականացնում է նման քաղաքականություն եւ դրա հետ մեկտեղ պառակտում է Հայաստանի հասարակութանը, արցախահայությանը ներկայացնում են ոչ հայեր, անընդհատ ղարաբաղցի-հայաստանցի տարբերություն են շեշտադրում պրոիշխանական քարոզչական դաշտում, ես այլ բան չեմ տեսնում, քան այն, որ դիտավորություն կա այստեղ: Մի կողմից` թմրեցնում են հասարակությանը 30 տարվա կեղծ թեզերով, մյուս կողմից` իրենք են իրականացնում թալանի պրոցեսը, բազմապիսի կոռուպցիոն դեպքերի մասին է բարձրաձայնվում, կան տարածքներ կորսված, որ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել, այսինքն՝ արյունատար տարածքներ, որոնք  էական մեծ նշանակություն ունեին: Եվ այս ամբողջ պրոցեսներից հետո ադրբեջանական դիրքերից խոսում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ շատ-շատ ՔՊ-ականներ:

— Իսկ որտե՞ղ են մեր դիվանագիտությունը  եւ միջազգային կառույցները:

— Արդեն մոտ երկու տարի գործում է ուժի սկզբունքն իրավունքի դաշտում. ով ուժեղ է՝ ինքը թելադրում է իրավունքը: Ըստ էության, իրավունքը մեռել է, ուժն է թելադրում, ով ունի ավելի մեծ շահեր դիտարկված, նա էլ առաջ է մղում իր արտաքին քաղաքականությունը: Մեր դիվանագիտությունը վաղուց գոյություն չունի, մեր դիվանագիտությունը ոտքի վրա մաշվող քայլերի հաջոդականությունն է: Եթե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նպատակ կա, ապա դա իրականացվում է տգեղ ու անգրագետ ձեւով, բացի այդ, առանց որեւէ երաշխիքի, որ դու, հրաժարվելով քո դարավոր դաշնակցից, այսինքն՝ Ռուսաստանից, ինչ անվտանգության ալտերնատիվ ես առաջարկում քո հասարակությանը, եթե դու (իշխանությունը) ամեն օր խոսում ես ռազմական ագրեսիայի մասին: Այս պրոցեսները ինձ թույլ չեն տալիս ենթադրելու այն, որ Հայաստանի իշխանությունը նպատակ ունի իրականացնելու արտաքին քաղաքականություն, կամ ապահովելու Հայաստանի ու Արցախի հայերի ազատ կամքի արտահայտման հետ մեկտեղ նաեւ միմյանց ապագան Հայաստանում տեսնելու կամքի ապահովումը:

«ՀԵՆՑ ՕՐԵՐԸ ՏԱՔԱՆԱՆ, ՄԵՆՔ ԱՅԴ ԿԵՂԾ ԹԵԶԵՐԻ ԴԱԺԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿՏԵՍՆԵՆՔ»

— Այս իրավիճակում որքանո՞վ է մեծ պատերազմի հավանականությունը:

— Պատերազմի հավանականությունը բավականին բարձր է: Ես չեմ հավատում, որ ինչպես իշխանական քարոզչությունն է իրականացնում, իբր Ադրբեջանը վախեցնում է Հայաստանին, զորքերի կուտակում կա, բայց մեծ պատերազմ չի սպասվում: Կարծում եմ, հենց օրերը տաքանան, մենք այդ կեղծ թեզերի դաժան հետեւանքները կտեսնենք: Ադրբեջանը չի կարող չօգտվել ներկայիս իրավիճակից, երբ տեսնում է, որ Հայաստանում անողնաշար իշխանություն կա, կա իրենց «պռոեկտները» կատարող կառավարություն: Ու չկան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են ՀՀ պետական ու ազգային շահը ապահովել, հետեւաբար իրենք ճնշելու են ե՛ւ ռազմական ագրեսիայով, ե՛ւ տարբեր արտաքին քաղաքական հարթակներում տարբեր դաշնակիցներ ձեռք բերելով, որը հնարավորություն կտա Հայաստանի վրա հավելյալ ճնշում ապահովել: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան բավականին բարձր է, որովհետեւ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նկատմամբ ունենալ այնպիսի տարածքային առավելություններ, որ Հայաստանը ուզի-չուզի Ադրբեջանի պահանջների դիրքերից խոսի: Օրինակ՝ վերահսկողություն հաստատի այնպիսի տարածքների վրա, որոնք Հայաստանի տնտեսության վրա կոնկրետ մեծ ու ցավալի հետեւանք կթողնեն: Եղանակային պայմանները լավ լինելու պարագայում անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերը, որպես այդպիսին լինելու են, բայց լայնածավալ պատերազմի համար մի փոքր փոփոխություններ են պետք, որպեսզի Ադրբեջանը անկաշկանդ իրականացնի այն: Ադրբեջանը 2022թ. սեպտեմբերի հարձակումից  հետո` մարսեց այդ ագրեսիան, Հայաստանը նստեց բանակցությունների Ադրբեջանի հիմնակարգով: Այսինքն՝ Ադրբեջանը հասկացավ, որ ուժի կիրառմամբ միայն Հայաստանին հնարավոր է բերել բանակցային սեղան: Ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանի խոսքը 2022թ.-ի էսկալացիայից հետո փոխվեց էլ ավելի պրոադրբեջանականի, խոսվեց անպայման պայմանագիր ստորագրելու մասին, խոսվեց, որ այլ տարբերակ չկա, քան խաղաղությունը, այսինքն՝ թշնամու դիրքորոշումի հայտնման պրոցես սկսվեց: Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հասարակության մոտ իմունիտետը կոտրել եւ ամեն անգամ փոքր էսկալացիաներով մեծ զոհեր ու վնասներ պատճառել, ունենալ հոգեբանական ճնշման ղեկ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top