Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Դիմակները նետված են, պարոնա՛յք. Գրիգոր Բալասանյան

Թեմա

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նշել է, որ պետք է պաշտպանել Ադրբեջանին, քանի որ նա երկար սահման ունի Իրանի հետ։ Այդ նպատակով Բլինքենը 700.000 դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման համար, ինչպես նաեւ առաջարկել է ամբողջությամբ չեղյալ հայտարարել 1992թ ընդունված Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը։ Այս հայտարարությունը հանդիպել է սենատոր Բոբ Մենենդեսի դիմադրությանը, թե անկարելի է օգնել եւ զինել ագրեսոր պետությանը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ընդգծում է՝ դիմակները նետված են, պարոնա՛յք:

 «Հիմա արդեն վերջնականապես պարզ է, թե ինչու է ԱՄՆ շահագրգռված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման մեջ։ Ադրբեջանական բանակը պետք է իր ողջ ուշադրությունը դարձնի Իրանին, ըստ որոշ աղբյուրների ցամաքային օպերացիան հենց նրա վրա է դրված՝ միաժամանակ վստահ լինելով, որ հայկական զինված ուժերը չեն հարձակվի իրենց վրա։ Իսկ Հայաստանն ունենալու է այլ դերակատարում։ Նա պետք է ապահովի հայ-իրանական սահմանի փակումը, երբ սկսվեն ռազմական գործողությունները։ Չէ որ դեռեւս 2018թ աշնանը ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ տեսականորեն հայ-իրանական սահմանը կարող է փակվել։ Հիմա պարզ է չէ՞ ինչ է կատարվում: Պարզ է չէ՞ ինչի համար էր շտապ Հայաստան ժամանել Իրանի ԱԳՆ փոխնախարարը։ Կարո՞ղ էր Բլինքենն այս մասին ավելի շուտ հայտարարել: Ո՛չ, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չհայտարարեց, որ մտադիր է ստորագրել, այսպես կոչված, խաղաղության, իսկ իրականում նոր պատերազմի պայմանագիրը», - շեշտել է միջազգայնագետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ