2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

ՏՈՒՆ ՉՈՒ­ՆԵ­ՑՈ­ՂԸ ՈՉՆ­ՉԱՑ­ՆՈՒՄ Է ՀԱ­ՅՈՑ ՏՈՒ­ՆԸ

Վերլուծություն

Հի­շո՞ւմ եք կա­պի­տու­լյան­տի խոս­տո­վա­նու­թյունն ա­սու­լի­սին, որ չի կա­րո­ղա­նում իր տու­նը վա­ճա­ռել: Դա նշա­նա­կում է ող­բա­լի բան` մի ան­շարժ գույ­քի առ­քու­վա­ճառ­քի հարց լու­ծել չկա­րո­ղա­ցո­ղը եր­կիր է ղե­կա­վա­րում: «Մեր­ժիստ» ժո­ղո­վուր­դը 2018-ին ող­բեր­գա­կան սխալ գոր­ծեց` եր­կի­րը վստա­հե­լով Գյում­րի­ից քայ­լե­լով ե­կած ո­ղոր­մե­լի խմբա­կին, ո­րին նույ­նիսկ մի հա­վա­բուն չէր կա­րե­լի վստա­հել: Եվ երկ­րոր­դը` ե­թե խո­սում է տուն վա­ճա­ռե­լու մա­սին, ու­րեմն` հե­ռու չէ այն օ­րը, երբ «թռնե­լու» է:

ՔՊ-Ի ՆԵՐ­ՍՈՒՄ` ԴԱ­ՎԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ՞Ր

Հե­տաքր­քիր լու­րեր են պտտվում հա­մա­ցան­ցում: Այն է` Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նում իշ­խող «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան մի խումբ պատ­գա­մա­վոր­ներ գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րում կու­սա­կից­նե­րի հետ կա­պի­տու­լյան­տին անվս­տա­հու­թյուն հայտ­նե­լու, և նրան հա­ջոր­դիվ պաշ­տո­նանկ ա­նե­լու շուրջ:

Բա­նակ­ցու­թյուն­նե­րի շար­ժիչ ուժն են ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ Ար­սեն Թո­րո­սյա­նը և Խա­չա­տուր Սու­քի­ա­սյա­նը:

Նրանց հիմ­նա­կան փաս­տարկ­նե­րը՝ իր հա­մա­խոհ­նե­րի մեծ մա­սի հա­մար Նի­կո­լը պատ­րաս­տել է կա՛մ բանտ, կա՛մ ու­նեզր­կում: Շատ պատ­գա­մա­վոր­ներ զգում են, որ ի­րենք ոչ թե Փա­շի­նյա­նի գոր­ծըն­կեր­ներն են, այլ նրա պա­տանդ­նե­րը:

Ակ­տի­վո­րեն քննարկ­վում են նա­և նոր կու­սակ­ցու­թյուն ստեղ­ծե­լու Փա­շի­նյա­նի մտադ­րու­թյան մա­սին լու­րե­րը, ներ­կա­յիս պատ­գա­մա­վոր­նե­րը եր­կյու­ղում են, որ դուրս կմնան իշ­խա­նա­կան նո­մենկ­լա­տու­րա­յից:

Ի­հար­կե, ա­ռանց կրա­կի ծուխ չի լի­նում, ու թե­և ա­ռա­ջին մո­տա­վո­րու­թյամբ Ար­սեն Թո­րո­սյա­նի հե­տապնդ­ման մա­սին հրա­պա­րա­կա­յին խո­սակ­ցու­թյունն ու­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ (զի նա ՔՊ-ի սո­րո­սա­կան թև­ի փաս­տա­ցի պա­րագ­լուխն է), սա­կայն ներ­թի­մա­յին հա­կա­սու­թյուն­ներն, ան­շուշտ, ա­վե­լի բազ­մա­շերտ են: Եվ գնա­լով նոր ե­րանգ­ներ են ա­վե­լա­նում: Այս­պես, 44-օրյա պա­տե­րազ­մը հե­տաքն­նող ԱԺ հանձ­նա­ժո­ղով կանչ­ված Օ­նիկ Գաս­պա­րյա­նը, որ հա­մար­վում էր ձեր­բա­կալ­վե­լու թեկ­նա­ծու, անս­պա­սե­լի­ո­րեն մեծ գո­վասան­քի ար­ժա­նա­ցավ տխրահռ­չակ Քո­չա­րյան Ան­դո­նի կող­մից: Շատ բան չեմ կա­րող բա­ցա­հայ­տել, բայց ա­յո, մեր հան­դի­պու­մը ԳՇ նախ­կին պետ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի հետ շա­րու­նակ­վե­լու է` մար­տի 16-ին, ԱԺ-ում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում նշեց Ա. Քո­չա­րյա­նը: «Պա­րոն Գաս­պա­րյա­նի այ­ցե­լու­թյու­նից ա­ռաջ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի հրա­վե­րով ԳՇ ներ­կա պետն էր ե­կել, ո­րը Օ­նիկ Գաս­պա­րյա­նի ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին ե­ղել է կա­րե­ւո­րա­գույն վար­չու­թյուն­նե­րից մե­կի ղե­կա­վա­րը, օ­պե­րա­տիվ վար­չու­թյան պե­տը: Բնա­կա­նա­բար, մենք ու­նենք ցանկ եւ հրա­վի­րե­լու ենք օ­պե­րա­տիվ ի­րա­վի­ճա­կին քաջ տի­րա­պե­տող ա­մե­նա­կա­րե­ւոր ռազ­մա­կան պաշ­տո­նյա­նե­րին: Դրա հա­մար սկսե­ցինք ներ­կա­յիս ԳՇ պե­տով, հա­ջոր­դը պետք է լի­ներ պա­տե­րազ­մի տա­րում բա­նա­կը ղե­կա­վա­րած պաշ­տո­նյան՝ գե­նե­րալ Գաս­պա­րյա­նը: Ի տար­բե­րու­թյուն շատ-շա­տե­րի, Օ­նիկ Գաս­պա­րյանն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց, այ­սօր առն­վազն 6 ժամ հանձ­նա­ժո­ղո­վը լսել է ԳՇ նախ­կին պե­տին: Այն, ինչ ար­ձա­նագ­րե­ցինք, շատ կա­րե­ւոր է բա­նա­կում ե­ղած շատ խնդիր­ներ ա­պա­գա­յում լու­ծե­լու հա­մար»,- ա­սաց Քո­չա­րյա­նը: «Ես ափ­սո­սում եմ, որ Օ­նիկ Գաս­պա­րյա­նը ԳՇ պե­տի պար­տա­կա­նու­թյուն­նե­րին ան­ցավ ա­վե­լի ուշ, քան պետք էր: Ե­թե նա իր պատ­կե­րա­ցում­նե­րով ա­վե­լի շուտ նշա­նակ­ված լի­ներ ԳՇ պետ, մենք բա­նա­կում բա­րե­փո­խում­նե­րի բա­վա­կա­նին մեծ ճա­նա­պարհ ան­ցած կլի­ներ: Օ­նիկ Գաս­պա­րյա­նին չպետք է տա­նե­ին քա­ղա­քա­կան դաշտ: Օ­նիկ Գաս­պա­րյա­նը նույ­նիսկ մեր պար­տու­թյու­նից հե­տո հսկա­յա­կան ա­նե­լիք ու­ներ Զին­ված ու­ժե­րում: Հե­տա­գա­յում Օ­նիկ Գաս­պա­րյա­նը չմտավ քա­ղա­քա­կան հոր­ձա­նու­տի մեջ, պա­հեց իր զին­վո­րա­կա­նի պահ­ված­քը, եւ այ­սօր էլ հա­մոզ­ված եմ, որ նա­խաքն­նա­կան մար­մի­նը Օ­նիկ Գաս­պա­րյա­նի կա­րիքն զգում է: Կար­ծում եմ՝ ին­քը իր գի­տե­լիք­ներն ու ին­ֆոր­մա­ցի­ան կի­սում է նա­խաքն­նա­կան մարմ­նի հետ: Ա­յո, ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման փորձ ե­ղել է: Բայց մեր եր­կի­րը մի հատ է եւ զին­վո­րա­կա­նու­թյու­նը եր­բեք չի կա­րե­լի գրկա­բաց բե­րել ներ­քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րի դաշտ եւ փոր­ձել բա­նակն օգ­տա­գոր­ծել բա­զուկ­նե­րի ցու­ցադ­րու­թյան հա­մար: Բա­նա­կին պետք էր հան­գիստ թող­նել»,- ա­սաց Լև­ոն Ա­կո­պի­չից Նի­կո­լին ժա­ռան­գու­թյուն մնա­ցած սույն վա­տա­համ­բավ պաշ­տո­նյան:

Ծո Օ­նիկ, դա ինչ­պե՞ս հաս­կա­նանք... Ե­թե 2021-ին գա­յիր Բաղ­րա­մյան պո­ղո­տա­յի վրան­նե­րը, ա­պա այն­տե­ղից կվե­րա­դառ­նա­իր վար­չա­պե­տի կար­գա­վի­ճա­կով, եր­կիրն էլ ար­դեն 2 տա­րի պրծած կլի­ներ գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նից: Այդ ին­չո՞ւ ընկր­կե­ցիր 2021-ին, և հի­մա ին­չե՞ր ես «երգել» քննիչ­նե­րի մոտ` ամ­րաց­նե­լու Նի­կո­լի զազ­րե­լի և վտան­գա­վոր խառ­նակ­չու­թյու­նը բա­նա­կում «հին­գե­րորդ շա­րա­սյան» մա­սին, որ հի­մա այդ­քան գո­վա­սան­քի ես ար­ժա­նա­նում ՔՊ-ական այդ տխրահռ­չակ դեմ­քի կող­մից: Այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ ՔՊ-ի առն­վազն մի թև­ը քեզ դի­տար­կում է պո­տեն­ցի­ալ պաշ­տո­նյա, այդ ի՞նչ խա­ղեր են:

«ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ ՇԱ­ՐԱ­ՍՅԱՆ» ՊԱ­ՐԱԳ­ԼՈՒԽՆ Է ԳՈ­ՌՈՒՄ` ԲՌՆԵ՛Ք «ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ ՇԱ­ՐԱ­ՍՅԱ­ՆԸ»

ApagaՄինչ­դեռ կա­պի­տու­լյան­տի պնդու­մը` բա­նա­կում 5-րդ շա­րա­սյան մա­սին բա­նա­կը լրիվ վար­կա­բե­կե­լու մի­ջոց է: Հի­շենք` հա­ջորդ ա­ռա­վոտ հայտն­վե­ցին լու­րե­րը, որ գի­շե­րը կանխ­վեց Ադր­բե­ջա­նի ներ­խու­ժու­մը Հա­յաս­տան: Ո­մանք ա­սում են` կան­խո­ղը Ի­րանն էր, մյուս­նե­րը` թե ՌԴ-ն էր, եր­րորդ­նե­րը` թե ԱՄՆ-ն էր... Չենք խո­րա­նա այդ վար­կած­նե­րի մեջ, սա­կայն մի բան շատ կաս­կա­ծե­լի է` որ Նի­կո­լը այդ­չափ վար­կա­բե­կեց բա­նա­կը են­թադ­րյալ ներ­խու­ժու­մից ժա­մեր ա­ռաջ: Ու նա­և` գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի կա­լա­նա­վո­րու­մը...

Ժա­մա­նա­կին թրքա­բոլ­շև­իկ­նե­րը կա­լա­նա­վո­րե­ցին Սար­դա­րա­պա­տի գե­նե­րալ­ներ Մով­սես Սի­լի­կյա­նին և Թով­մաս Նա­զար­բե­կյա­նին: Իսկ հի­մա Նի­կո­լի դեմ­քով կա­լա­նա­վո­րե­ցին փա­ռա­պանծ գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վին: Ընդ ո­րում, կա­լա­նա­վո­րու­մը տե­ղի ու­նե­ցավ խորհր­դան­շա­կան ամ­սաթ­վին` Լե­նին-Աթա­թուրք հա­յա­ջինջ պակ­տի 102-րդ տա­րե­լի­ցին: Այդ նույն օրն էլ ՔՊ-ն կաս­կա­ծե­լի­ո­րեն գո­վա­բանռց Օ­նիկ Գաս­պա­րյա­նին, այն էլ` քննչա­կան մար­մին­նե­րի ան­պատ­վա­բեր են­թա­տեքս­տով: Ար­դյո՞ք ա­կա­նա­տե­սը չենք Ար­ցա­խը վերջ­նա­կան հանձ­նե­լու և Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյու­նը վե­րաց­նե­լու վեր­ջին ա­րա­րին: Չէ՞ որ կա ոճ­րա­գործ տրա­մա­բա­նու­թյուն` ե­թե չլի­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ա­պա ո՞ր պե­տու­թյան հան­դեպ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար պի­տի դատ­վի Նի­կոլն իր հան­ցա­կից­նե­րով հան­դերձ: Ի դեպ, այդ նույն չա­րա­բաս­տիկ մար­տի 16-ին կա­պի­տու­լյան­տը տե­ղե­կաց­րեց, որ ստա­ցել են Ադր­բե­ջա­նի նոր ա­ռա­ջարկ­նե­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի վե­րա­բե­րյալ, դրանք քննարկ­ման փու­լում են. «Այսպի­սով թև­ա­կո­խել ենք պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի քննարկ­ման չոր­րորդ շրջա­փուլ: Մենք կքննար­կենք ու ա­ռա­ջի­կա­յում կներ­կա­յաց­նենք մեր դի­տար­կում­նե­րը, մենք հա­վա­տա­րիմ ենք ու չենք շեղ­վե­լու խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գից»:

Ա­մեն ինչ ակն­հայտ է, տուն չու­նե­ցած թրքա­հարճ, մու­տանտ Նի­կո­լը այժմ ոչն­չաց­նում է Հա­յոց տու­նը` մեր պե­տու­թյու­նը: Ի դեպ, պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը նա­և փաս­տա­ցի շե­ղող հնարք է հա­մա­րում ներ­կա­յիս կո­ռուպ­ցի­ոն սկան­դալ­նե­րը. «Ինձ հա­մար խնդիրն այն չէ, թե ի՞նչ նոր բնա­կա­րան­ներ, գույք ու հարս­տու­թյուն են ձեռք ­բե­րել և ինչ­պե՞ս: Սա­կայն մի­այն այն հան­գա­ման­քը, որ Հադ­րու­թի, Շու­շի­ի, Աս­կե­րա­նի, Մար­տու­նու, Քա­շա­թա­ղի ու Քար­վա­ճա­ռի մի քա­նի տաս­նյակ բնա­կա­վայ­րե­րի շուրջ 15500 ըն­տա­նիք­նե­րի թո­ղել են ան­տուն ու դա­վա­դիր մի­տու­մով զրկել են ի­րենց հայ­րե­նի բնօր­րա­նից, այ հենց դրա հա­մար ա­մե­նա­դա­ժան պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վե­լու (մնա­ցած ան­նե­րե­լի հան­ցանք­նե­րի մա­սին էլ չեմ խո­սում): Ու Աստ­ված մի ա­րաս­ցե, որ ո­րև­է մե­կի մտքով ան­ցավ ինք­նու­րույն պատ­ժել սրանց (թեհ­լե­րյա­նա­բար):

ՔՊ վեր­նա­խա­վը պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վի ՀՀ դա­տա­րան­նե­րում և բա­ցա­ռա­պես օ­րեն­քի բո­լոր պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, հրա­պա­րա­կա­յին ե­ղա­նա­կով: Սրանց պետք է փոր­ձեն պաշտ­պա­նել երկ­րի լա­վա­գույն փաս­տա­բան­նե­րը, և դա­տեն ա­մե­նա­ա­նա­չառ դա­տա­վոր­նե­րը»: Պա­տա­հա­կան չէ, որ Ար­տակ Զա­քա­րյա­նը թեհ­լե­րյա­նա­կան տար­բե­րա­կին ա­սում է «Աստված մի ա­րաս­ցե», զի Նե­մե­սի­սը պե­տա­կա­նու­թյուն չու­նե­ցող ազ­գի գոր­ծի­քա­կազ­մի բաղ­կա­ցու­ցիչ մասն է: Այ­սինքն` ե­թե բա­նը հա­սավ Նե­մե­սի­սի, դա նշա­նա­կե­լու է, որ չու­նենք պե­տա­կան դա­վա­ճան­նե­րին պատ­ժող պե­տու­թյուն: Իսկ դրա լրջա­գույն սպառ­նա­լի­քը կա, դա­տե­լով ՆԱ­ՏՕ-ՀԱՊԿ անս­քող մրցակ­ցու­թյու­նից հենց մեր տա­րած­քում, այս թրքահ­պա­տակ­նե­րը Հա­յաս­տա­նը ար­դեն դարձ­րել են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­խում­նե­րի թա­տե­րա­բեմ:

Իսկ հի­մա` այն մա­սին, թե ին­չու հենց հի­մա Սերժ Սարգ­սյա­նը դար­ձել է և՛ ան­ձամբ Նի­կո­լի, և՛ խուն­տա­յի ողջ քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ան­նա­խա­դեպ հար­ձա­կում­նե­րի թի­րախ: Մար­տի 14-ին Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նը ըն­դու­նել է Հա­յաս­տա­նի վե­րա­բե­րյալ տա­րե­կան զե­կույ­ցը, ո­րը, բազ­մա­թիվ հար­ցե­րից զատ՝ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ա, Լա­չի­նի մի­ջանց­քի փա­կում և այլն, ևս մեկ կա­րև­որ ար­ձա­նագ­րում է պա­րու­նա­կում, ո­րը այս թրքահ­պա­տակ­նե­րի աչ­քի փուշն է: Խոսքն այն մա­սին է, որ զե­կույ­ցի ա­ռա­ջին հոդ­վա­ծում նշված է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը պետք է լուծ­վի ե­րեք հիմ­նա­րար սկզբունք­նե­րի, այդ թվում՝ ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման սկզբուն­քի հի­ման վրա: Եվ հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ այս­պի­սի ձև­ա­կեր­պում «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք», չի ե­ղել զե­կույ­ցի նախ­նա­կան՝ սև­ա­գիր տար­բե­րա­կում: Եվ այն հայտն­վել է զե­կույ­ցի վերջ­նա­կան տեքս­տում ՀՀԿ-ի ջան­քե­րով, երբ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր, Հա­յաս­տա­նի հար­ցե­րով հիմ­նա­կան զե­կու­ցող, զե­կույ­ցի հե­ղի­նակ, բուլ­ղա­րա­ցի պատ­գա­մա­վոր Անդ­րեյ Կո­վա­չև­ը 2022թ. հոկ­տեմ­բե­րին ե­կել էր Հա­յաս­տան և, մինչ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ շփվե­լը, հան­դի­պել էր ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի հետ: Հենց այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ քննարկ­վել էր Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը Եվ­րո­պա­կան հեր­թա­կան կա­րև­որ փաս­տաթղ­թում ար­ձա­նագ­րե­լու և ամ­րագ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Ա՜խ այդ «նախ­կին­նե­րը», հա խան­գա­րում են Նի­կո­լին մին­չև վերջ կա­տա­րել իր տե­րե­րի թու­րա­նա­կան հանձ­նա­րա­րու­թյու­նը և ընդ­միշտ փա­կել Հա­յոց հար­ցը` «Չկա ազգ և պե­տու­թյուն, չկա պրոբ­լեմ» սկզբուն­քով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված