Էդգար Ղազարյանի կարևոր հայտարարությունը (Simonyan Post) ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսին ԿՀՎ-ն հաստատել է իր փոխտնօրենի որդու` ռուսական ուժերի կազմում ՀՌՕ գոտում մահվան մասին լուրը. NBC News «ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹԵԺ ԷՐ, ՀՈՒՅԶԵՐՈՎ ԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՎԵՑ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՓԱՐԻԶԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ինչպես են Հյուսիսային Կորեայի գրոհայինները 3 ժամում ազատագրել Կուրսկի մարզի Պլեխովոն (Տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ ռաունդը լավ է ընթացել. Արախչի Թումանյան փողոցը սարսափելի վիճակում՝ հորդառատ անձրեւի ժամանակ Ձերբակալվել է ՌԴ ԳՇ ներկայացուցիչ, գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողներից մեկը. նա ցուցմունք է տվել (Տեսանյութ) Ռուսական 3 տոննայանոց հզոր ФАБ-3000 ավիառումբը Սումում ոչնչացրել է ուկրաինական ամբողջական հենակետը (Տեսանյութ) Մելանյա Թրամփը հուշել է ամուսնուն ձեռք սեղմել շրջապատի մարդկանց հետ՝ Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ. Express

Տեղի է ունենում պառակտում եւ հանձնում. Թեւան Պողոսյան

Տեսանյութեր

Արցախում առկա իրավիճակի, մասնավորապես` պաշտոնանկությունների եւ նշանակումների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ԱՌԱՋ ՔԱՇԱԾ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԷՐ ՄԻԱՅՆ»

— Թեպետ Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում էր ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Բերձորի միջանցքով` երկու ուղղություններով, բայց ճանապարհը շարունակում է մնալ փակ: Հաագայի դատարանից անդին,կա՞ որեւէ այլ ատյան, որն ի վիճակի է բացել ճանապարհը:

— Մենք նմանատիպ մի երեւույթ, կարծես թե, ունեցել ենք 90-ականներին: Լավագույն լուծումը տվել էր հայկական զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը:

— Ակնարկում եք, որ ճանապարհը կարող է բացվել միայն ռազմակա՞ն ճանապարհով:

— Երբ ասում են` «բաց ճանապարհ», այն ինձ համար երեւույթ է, որը պետք է ունենա բովանդակություն: Այն պետք է նշանակի, որ ցանկացած օրվա ժամին ցանկացած ուղղությամբ, ցանկացած ապրանք եւ ցանկացած մարդաքանակով` առանց որեւէ վտանգային զգացողությունների կարող են գնալ-գալ: Մինչեւ այդ իրավիճակը չկա ձեւավորված, ճանապարհը ցանկացած պարագայում կարող է փակվել`  կա՛մ «կիսաբաց» է կոչվելու, կա՛մ վախի ճանապարհ, կա՛մ վտանգավոր ճանապարհ: Հիմա երբ ասում են` բացել ճանապարհը, դրա տակ ի՞նչ հասկանում: Միակ ժամանակահատվածը, որ ճանապարհը բաց է եղել` առանց որեւէ խնդիրների, եղել է 1992 թվականից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը:

— Ձեր գնահատմամբ` Հաագայի դատարանի հայանպաստ որոշման դիմաց, ի՞նչ զիջման գնաց հայկական կողմը:

— Եթե այդ որոշումը կյանքի չի կոչվելու, ի՞նչ զիջում:

— Ամեն դեպքում, Հաագայի որոշման հրապարակման հետ համընկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը: Սա բացառապես Ալիեւի՞ նախապայմանն էր:

— Ալիեւի առաջ քաշած նախապայմաններում Ռուբեն Վարդանյանի հարցը չէր միայն, այլ կային մի շարք նախապայմաններ: Ռուբեն Վարդանյանն այդ շարքում, երեւի, ընդհանրապես ամենակապչունեցողն է, որովհետեւ խոսել է առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի», ճանապարհի վերահսկողության, սկաներների, հանքը չաշխատեցնելու եւ այլնի մասին: Հազարավոր հարցեր կան, եւ այս առումով միայն մեկ անձով ոչինչ չի փոխվելու: Բացի այդ, երբ քո թշնամին ամիսներ շարունակ ասում է, թե չի բանակցելու, սա այն զինատեսակն է, որից պետք է օգտվես: Հետեւապես, պետք է ամեն ինչ անեին, որ թույլ չտային Ռուբեն Վարդանյանի պարզապես հեռացումը:

«ԻՐԵՆՑ ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՑ ԱԶԱՏՎԵԼ »

— Դրա պատասխանը տվել է ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը` հայտարարելով, թե` «Հիմա լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»:

— Պետք չէ իրենց որեւէ մի արտահայտած թեզը օրակարագային դարձնել, մի՛ կրկնեք: Այն բառերը, որոնք նա արտաբերել է պետք է դիտարկել էմոցիայի, մտքի եւ գաղափարի մեջ: Կարող ես ժպտալով կոպտել եւ կարող ես շատ սառը սրտով կամ առանց միմիկայի փոփոխության` բարեւել, բայց սա չի նշանակում, թե դա է իրական բովանդակությունը:

— Լրագրողներս հոգեբան չենք, մեջբերում ենք այն, ինչ ասում է իշխանական պատգամավորը:

— Իրականում նա ասել է, որ իրենց այսօրվա դրությամբ պետք է Արցախի հարցից ազատվել, որ այլեւս այդ հարցը չլինի Հայաստանում իշխանության որոշումներ կայացնելու աղբյուր, չլինի հայկական օրակարգի մաս:

— Շատ ավելի վատ, եթե սա էր ասածը…

— Մի ամիս առաջ էլ ասում էին` «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»: Նրանց ամբողջ խնդիրը այս թեմայից ձերբազատվելն է: Թուրքերը 1915 թվականին` մի դար առաջ, ասում էին` չկա հայ, չկա հայկական հարցի խնդիր, հիմա նույն խնդիրն են լուծում, ի՞նչ տարբերություն: Մարդիկ ՀՀ քաղաքական օրակարգից հեռացնում են Արցախի հարցը, որ հավերժ իշխանության խնդիր լուծեն կամ հաջորդ ընտրություններին այդ թեման առնվազն չարծարծվի: Իրենց միակ երազանքը սա է:

— Հայաստանյան իշխանության հետ ամեն ինչ պարզ, է, իսկ ի՞նչ է  կատարվում Արցախում:

— Երբ ասում ենք` հայաստանյան իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է, դրանից էլ պետք է հետեւություններ անել Արցախի իրավիճակի մասին: Այս իշխանության ցանկությունն է ճնշումների միջոցով այնպես անել, որ այս թեման, որպես հայկական օրակարգի խնդիր, վերանա, հլու-հնազանդ ընդունեն այն, ինչի մասին արդեն իսկ հրապարակումներ կան, թե ինչ տեքստեր են քննարկվում: Սուսուփուս ընդունելու են Ադրբեջանի գերիշխանությունն Արցախում, հետո էլ ասեն` ենթարկվեք, կմնաք-կմնաք, չե՞ք մնա, ոչինչ: Եվրոպական միության կողմից մեկ անգամ չէ կրկնվել, իրենց մոտեցումը, թե հարմարվեք: 120 հազարն էլ կմնա կդառնա ադրբեջանցի, չե՞ն ուզում, կգան Հայաստանում մի տեղ կտան կամ Եվրոպայում` որպես փախստական կընդունեն, կանցնի, կգնա, միայն թե այս թեմային չխանգարեն:

« ՊԱՇՏՈՆԻՑ ԱՆՀԻՄՆ  ՀԵՌԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԲԵՐՈՒՄ Է ՊԱՌԱԿՏՄԱՆ»

— Ու այս գործընթացին խանգարողը Ռուբեն Վարդանյա՞նն էր, որից շտապեցին ազատվել:

— Արդյո՞ք պետք է Ռուբեն Վարդանյանի վրա այդքան կենտրոնանալ եւ շեշտը դնել, թե միգուցե սա ազգային միտք պետք է դառնա: Հիմա, եթե դիցուք վաղը Դուք լինեք Ռուբեն Վարդանյանի տեղը, եւ ազգային միտք հնչեցնենք, այդ իմաստով հերթական Ռուբեն Վարդանյանն եք դառնալու:

— Իսկ Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կդառնա՞ հերթական Ռուբեն Վարդանյանը:

— Երբ վերցնում եք հիմք հայկական մամուլում առկա տեղեկությունները, որ նրա նշանակմանը Հայաստանի իշխանություններն են «օքեյ» տվել, եւ հերքում էլ չկա, ուրեմն` նա իրենց նույն գծի մեջ է: Այլապես Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս կարող էին «օքեյ» տալ: Այո՛, Գուրգեն Ներսիսյանը մնացել է Արցախում եւ ծառայում է իր հայրենիքին, բայց եթե այս կողմից «օքեյ» են տվել, ուրեմն` մի բան կա պայմանավորված: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները հայկական օրակարգն են ուզում առաջ տանել եւ պայքարում են թշնամու դեմ, որ Արցախի համար ամեն ինչ լավ լինի: Մինչդեռ Արցախը զրկանքներ է կրում, որ մայր Հայաստանի համար լավ լինի: Եթե լիներ այդ պայքարը, այդ դեպքում տարբերություն չէր լինի, թե ում հետ են այդ պայքարը տանելու: Այսօրվա դրությամբ` պաշտոնից հեռացման ցանկացած որոշում, բերում է պառակտման: Իսկ պառակտումն ամենամեծ թշնամին է, երբ ազգային հարցեր լուծելու մեծ մարտահրավերներ ունես: Ազգային միասնութուն է պետք: Իմաստը ո՞րն էր` Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, կոռուպցիայի մե՞ջ է մեղադրվում, օրենքի խախտո՞ւմ է թույլ տվել, այդ ո՞ր հարցն է բերել նման որոշման կայացման: Հանրային ձեւով եթե չեն ասում, ապա ժողովրդի մոտ լինելու են կասկածներ: Միգուցե, այնպիսի բան է եղել, որ պետք չէ՞ ասել, ուրեմն` փակ դռների հետեւում այնպիսի լուծում առաջարկեիք, որ պառակտում չլիներ: Հիմա հերիք չէ` այս մարդուն են սարքելու եսիմ ինչ, թե` վայ մեր հերոսն է, կեսն էլ հակառակն են պնդելու, մի հատ էլ Գուրգեն Ներսիսյանին են նույն դաշտ մտցնելու:

— Կարծում եք` Գուրգեն Ներսիսյանն էլ դառնալու է այս իրավիճակի հակահերո՞սը:

— Դե քանի որ իրեն են համաձայնել հայաստանյան իշխանությունները նշանակել… Այդ մարդը կարող է ամենաազնիվն էլ լինել, բայց արդեն հանրային դաշտում իր հանդեպ ձեւավորվելու են բացասական տրամադրություններ: Հարցնում էիք` ինչ է տեղի ունենում Արցախում, տեղի է ունենում պառակտում եւ հանձնում: Արդյունքը սա է, եւ տարբերություն չկա անձերի միջեւ:

— Այսինքն` գտնում եք, որ արտաքին ճնշում չի՞ եղել` Ռուբեն Վարդանյանին հեռացնելու հետ կապված:

— Անձնական, հայկական ճնշում է եղել, որտե՞ղ տեսաք միջազգային ճնշում: ԱՄՆ-ի համար ի՞նչ տարբերություն ով կլինի պետնախարարը, թե՞ Ռուսաստանի համար է շատ կարեւոր: Խնդիրն այն է, որ ստացվում է` Ալիեւի համար է այս որոշումը կայացվել: Դե եկեք ասենք, որ այս երկրի ղեկավարը Ալիեւն է: Բա էլ ի՞նչ ժողովրդավարության մասին էին խոսում: Ալիե՞ւն է Հայաստանում իշխանություն ստացել: Փաստորեն, ֆիքսենք, որ մենք ժողովրդավար ենք, բայց ով որտեղ կնշանակվի, ով որտեղ կապրի մեր տարածաշրջանում «յան» ազգանունով Ալիեւն է որոշելո՞ւ: Մի հատ թող կողմնորոշվեն: Հակառակը` եթե Ալիեւը դեմ էր կամ վախ ուներ Ռուբեն Վարդանյանից, շեշտն այդտեղ դնեիք:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ 120 ՀԱԶԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

— Արեւմուտքից անանոսավորում են, որ առաջիկայում կայանալու է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, ի՞նչ կարող ենք անկնկալել այս փուլում:

— Ի՞նչ պետք է ակնկալենք, եթե Արեւմուտքի համար կան այլ շահեր` գազ եւ նավթային խնդիրներ ու Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացում: Իրենց համար 120 հազարի ճակատագիր, Հայրենիք, այդպիսի հարցեր գոյություն չունեն: Մինչդեռ մենք, կորցնելով Արցախը, կորցնելու ենք Հայոց պետականության վերջին էջը: Պետք է Արցախն ամեն կերպ պահենք:

— Մենակ կարո՞ղ ենք, ի վերջո, երրորդ տարերակ չկա` կա՛մ գնում ենք արեւմտյան սցենարով, կա՛մ ռուսական:

— Եթե ես ունեմ Արցախը պահելու նպատակ, ես կգտնեմ նրանց, ում հետ կարող եմ պահել: Եթե պետք է մի շաբաթ սրա հետ կպահեմ, մի շաբաթ` մյուսի, պետք է կարողանալ դա անել:

— Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես անում, բոլորին ասում է` այո, ձեզ հետ համաձայն եմ, ու մանեւրելով հասել ենք այս օրվան:

— Միգուցե բոլորին «ոչ» է պետք ասել: Երբ ես ասում եմ մեր շահերը տանել առաջ, չի նշանակում, բոլորին ասել` «այո»: Կարող եմ «ոչ» ասելով էլ իմ շահը տանել առաջ: Բայց դրա համար պետք է ունենանք մեր սեփական ռեսուրսը` ազգային միասնություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Էդգար Ղազարյանի կարևոր հայտարարությունը (Simonyan Post)ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսինԿՀՎ-ն հաստատել է իր փոխտնօրենի որդու` ռուսական ուժերի կազմում ՀՌՕ գոտում մահվան մասին լուրը. NBC News«ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹԵԺ ԷՐ, ՀՈՒՅԶԵՐՈՎ ԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՎԵՑ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՓԱՐԻԶԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻնչպես են Հյուսիսային Կորեայի գրոհայինները 3 ժամում ազատագրել Կուրսկի մարզի Պլեխովոն (Տեսանյութ)ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ ռաունդը լավ է ընթացել. ԱրախչիԹումանյան փողոցը սարսափելի վիճակում՝ հորդառատ անձրեւի ժամանակՁերբակալվել է ՌԴ ԳՇ ներկայացուցիչ, գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողներից մեկը. նա ցուցմունք է տվել (Տեսանյութ)Ռուսական 3 տոննայանոց հզոր ФАБ-3000 ավիառումբը Սումում ոչնչացրել է ուկրաինական ամբողջական հենակետը (Տեսանյութ)Մելանյա Թրամփը հուշել է ամուսնուն ձեռք սեղմել շրջապատի մարդկանց հետ՝ Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ. ExpressՇոկային պատկերներ. սելֆիներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի հետ ցնցել են աշխարհը (տեսանյութ)Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմաններըԱրհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաները աննախադեպ ռիսկեր են ներկայացնում. Չինաստանի նախագահԻնչու է Արմեն Մարությանի թոռնուհին որդու բոլոր ամսականներն առանց ամուսնու նշում. զույգը բաժանվե՞լ էՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի ԳևորիկըԲասկետբոլից դեպի միլիարդներ. Մայքլ Ջորդանը գահակալում է որպես ամենահարուստ մարզիկԹրամփը Զելենսկուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ն տասը օրից կլքի բանակցությունները, եթե հրադադար չհաստատվի. Ուկրաինական աղբյուրՄեր ամբողջ տարածքը երկրաշարժավտանգ է․Ինչ հետեւանքներով է հղի տարածաշրջանային ցնցումներըԱՄՆ-ի հետ բանակցությունների օրը իրանական նավահանգստի նման սարսափելի պայթյունը չի կարող պատահականություն լինել (Տեսանյութ)Ի՞նչ է իրականում տեղի ունենում... Հենրիխ ԴանիելյանԶելենսկու հետ հանդիպումը գլոբալիստների կողմից Թրամփի համար պատրաստված թակարդ էր. Ուկրաինական աղբյուրԱՄՆ-ում նշում են Վարդան Ղուկասյանի ծնունդը: Ղուկասյանի մայրը կտրում է տորթը. տեսանյութԹրամփը մաքսատուրքերի հարցով կբանակցի 18 երկրների հետ․ Արդյոք Հայաստանը ներառված է ցանկում7 հայ մարզիկներ կմասնակցեն պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըԱշխատողը պետք է վստահ լինի, որ խախտված իրավունքի պարագայում իր մեջքին կանգնած է պետությունը․ Հայտնի փաստաբանը աշխատավորների իրավունքների ամենատարածված խախտումների մասինԿիևը նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը մեկ բառովՏարադրամի փոխարժեքներն ապրիլի 26-ինԿուրսկի մարզն ամբողջությամբ ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից (Տեսանյութ)Թրամփը Զելենսկու հետ ընդամենը մի քանի րոպե է անցկացրել Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ (Տեսանյութ, Ֆոտո)Իրանի հարավում տեղի ունեցած հզոր պայթյունի պահը ֆիքսվել է տեսանյութում (Տեսանյութ)Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում (Տեսանյութ)Թուրքիայում զգուշացրել են Ստամբուլում ուժեղ երկրաշարժի հավանականության մասինԱնձրև է հնարավոր նորից․ ինչ սպասել եղանակիցԱպրիլի վերջը յուրահատուկ կլինի. կենդանակերպի որոշ նշաններ մեծ հաջողությունների կհասնենՊայթեցվել է «Կրասուխա» էլեկտրոնային պատերազմի համակարգի հիմնական մշակողըՍրահներից մեկում մերսnւհիները գnւմարի դիմաց կատարել են նաև uեռական բնnւյթի ծառայnւթյուններ. ShamshyanԹրամփը և Զելենսկին են հանդիպել ՎատիկանումՀայոց ցեղասպանությունը՝ ականտես-վերապրողի վկայությամբՎԻԴԵՈ. Հնդկաստանը, պատահաբար, վառելիքի բաքեր է նետել իր քաղաքացիական շրջանների վրա. կադրեր դեպքից վայրիցՍյունիքում երեկ մահացած զինվորը տան միակ զավակն էր Ապրիլի 26-ի հորոսկոպը. Առյուծին՝ զրույց ղեկավարության հետ, Խեցգետնին՝ հանգիստՀռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը. ուղիղԴեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապինՀաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջներըԱնգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին,օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայիԱյս տոնը Քաղաքացու ազատության մասին է․ Փաշինյանի ուղերձըՍպերցյանի գեղեցիկ գոլն ու վրիպումը 11 մետրանոցից (տեսանյութ)2025 թվականը զարմանահրաշ կլինի մարդկանց համար, ում անունները սկսվում են այս տառերով․ Դուք կա՞ք ցանկումԽորհրդանշական փոքրիկ սև զգեստը. Նորաձևության պատմությունՕրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով․ աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top