Ստիպված եմ կիրակի օրով մխտռել էջս սույն էակով, քանզի այս հարցը դուրս մնաց հանրային ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Թավշյա տեռոր
Ուշադիր լսեք, թե ինչ է ասում նա։
Ինքնաբավարարված տուշկանչիկի հրճվանքով նա հպարտանում է այն տխմարագույն արգումենտով, որ Ադրբեջանն երբ պահանջում է իր «անկլավները», ուրեմն ճանաչում է Հայաստանի սահմանները։
Այսինքն ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները սրանց կողմից լեգիտիմացվում են, ինչ է թե այս դավաճանները չեն կարողանում հիմնավորել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի գոյությունը Ալիեւի հետ բանակցություններում։
Սկզբից GPS-ով հողերը տվեցին, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, «Սեւ լճի 30 %-ի համար» կռիվ չտվեցին, հիմա էլ լծվել են Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհները Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործին։
Այստեղ են ասել. մխրճվեմ քո «սուվերեն տարածքը», Նիկոլ։