Բենզինի պաշարի 5 տոկոսն է մնացել, միրգ-բանջարեղեն գտնել անհնար է, ձեթ, շաքարավազ, մակարոն հազվագյուտ խանութներում կան․ Պաշարման 22-րդ օրը Ստեփանակերտում
Հանդիպում
Արդեն 22 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման արդյունքում Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները, այս մասին ներկայացնելով 22-օրյա շրջսափակման մեջ գնտնվող Ստեփանակերտը ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ընդգծելով․
-Եղած պաշարներից կամաց-կամաց տալիս ենք խանութներին, բայց պաշարներն էլ շատ ապրանքների գրեթե սպառվել են՝ ձեթ, շաքարավազ, մակարոն ու նման բաներ մնացել են քիչ խանություններում՝ փոքր քանակությամբ։ Քաղցրավենիք կարելի է ասել գրեթե չկա, միրգ-բանջարեղեն էլ գտնել անհնար է։ Մեքենանների շարժն էլ հնարավորինս սահմանափակվել է, որովհետեւ բենզինի պաշարի հինգ տոկոսն է մնացել, մեքենաները, որպես վառելիք, գազ են օգտագործում, բայց, գիտեք՝ շարժիչները հիմնականում բենզինով են աշխատում։
Հարցին, թե որքա՞ն կբավականացնի եղած պաշարները, քաղաքապետը ասաց․
-Դժվարանում եմ ասել, բայց ղեկավարությունը ամեն ինչ անում է հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու շրջափակումից, բայց, ինչ խոսք իրավիճակ իսկապես դժվար ու անորոշ է։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ