ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս

Արժանապատիվ պայքար` մեզ համար, դավաճանների համար` դատաստան. Աննա Մկրտչյան

Տեսանյութեր

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել եւ առաջարկել էին, որ դեկտեմբերի 14-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկվեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրենց առաջարկած հայտարարության տեքստը: Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժել էր նախաձեռնությունն ու ներկայացրել իրենը: Արդյունքում ընդդիմությունը չմասնակցեց ՔՊ-ականների հայտարարության նախագծի քննարկմանը, իշխանությունն էլ միայնակ 57 կողմ ձայնով ընդունեց Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությունը: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Փաստորեն, ստացվեց այնպես, որ ընդդիմությունն արտահերթ նիստ հրավիրեց, բայց ՔՊ-ականները միայն մասնակցեցին, իրենց ուզած հայտարարությունն էլ ընդունեցի՞ն:

— Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները` «Պատիվ ունեմ»-ը եւ «Հայաստան»-ը ստեղծված իրավիճակից անմիջապես հետո նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի իմաստն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունից, վերջիվերջո, հնչի հասցեական արձագանք` ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսորներին ու ղեկավարներին, ովքեր ուղղակի պատերազմական հանցագործներ են: Մեր նպատակն էր, որպեսզի լինի կոնկրետ հասցեական գնահատական, թե  ինչ են անում եւ ինչպես են հիմա 120 հազար ՀՀ եւ Արցախի հանրապետության քաղաղաքացիների ենթարկում տեռորի: Սա, պարզապես, հումանիտար աղետ չէ, այսօր մարդկանց պահում են գերության մեջ: Բայց մեր առաջարկը, բնականաբար, մերժվեց, որովհետեւ իրենք պետք է ընդունեին մի տեքստ, որտեղ Թուրքիային եւ Ադրբեջանին որեւէ արձագանք եւ անդրադարձ չեն անում:

Իսկ Դուք հույս ունեի՞ք եւ կարծում էիք, թե գնալո՞ւ են այդ քայլին ու հասցեական դատապարտող հայտարարություն ընդունե՞ն:

— Նրանցից շատ վաղուց ոչ մի հույս չկա, որովհետեւ մեր կյանքի ճանապարհները, ապրելու իրավունքը օտարել եւ փակել են այսօր այնպես, ինչպես այստեղ նստած անհայրենիք Նիկոլը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, մի քանի ամիս առաջ հայաթափեց Ջերմուկը` մի քանի հարյուր մարդ սպանելով: Հիմա էլ Լաչինի միջանցքն են փակել… Հույսը հետեւյալն էր, որ նույնիսկ իրենց մեջ քաջություն չեն գտնելու իրենք դառնան Թուրքիայի ու Ադրբեջանի դատապարտողը, գոնե որեւէ կերպ չխոչընդոտեն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնել: Ցավոք, իրենց տերերն ավելի ուժեղ են գտնվում: Այդ թուրք-ադրբեջանցիները, ովքեր իրենց բերել են այստեղ իշխանության` օկուպացնելով Հայաստանի Հանրապետությանը, տվել են շատ հստակ հրահանգ` մեր անունները չտաք: Անգամ այն անօրինական փաստաթուղթը, որը որեւէ իրավական հիմք չունի ՀՀ ներպետական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից, խոսքը` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, իր մեջ ներառում է կետ, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեն: Բայց այստեղ նստած անհայրենիք կապիտուլյանտն ասում էր, թե` դե ոչինչ, մի քանի ամիս էլ կսպասեն: Ու այդ «դե ոչինչ»-ը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր Բաքվի բանտերում նստած տանջամահ են արվում: Փոխանակ րոպե շուտ այդ մարդկանց բերի Հայաստան, ասում էր` նախ ես ընտրվեմ, հետո կտեսնենք ինչ է լինում: Այդ մարդը ընդամենն այս ժամանակահատվածում` 2022 թվականին, պետք է ներկայացներ այլընտրանքային ճանապարհի կառուցման նախագիծը, բայց դրա փոխարեն ամիսներ առաջ հանձնեց Բերձորն ու Աղավնոն: Այս ամենի ուղիղ մեղավորը նա է: 

Բայց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իշխանական պատգամավորները հերթական հակառուսական տրամադրություններն էին գեներացնում` ասելով, թե պատասխանատվությունը ռուս խաղաղապահների տիրույթում է: ՀՀ իշխանությունն այս իրավիճակում որեւէ անելիք չունի՞:

— Այդտեղ են նույնիսկ ստում, իրենք չեն մեղադրում ռուսներին, իրենցից ավելի ռուսամետ իշխանություն Հայաստանը չի ունեցել: Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է եւ լիզում Պուտինի կոշիկները, այդ ժամանակ այստեղ ՀՀ քաղաքացիները եւ ընդդիմությունը բազմաթիվ հարցեր են բարձրաձայնում: Իր համար բացարձակ տարբերություն չկա Վլադիմիր Պուտինի կոշիկները կլիզի, Ժոզեպ Բոռելի, թե` Շառլ Միշելի, միայն թե իր իշխանությունը պահելու խնդիրը լուծի: Իրենք չեն պատրաստվում ՌԴ-ի հետ բանակցությունների մեջ մտնել` հասկանալու համար, որ իրապես պարտավորություններ կան, պատրաստվո՞ւմ են կատարել, թե` ոչ: Իրենց խնդիրն այստեղ իշխանություն պահելն է` լինի հակառուսականության տրամաբանության մեջ, ուրեմն` այդպես, իսկ եթե` ոչ, ապա պետք լինի, ռուսներին կգնա օդանավակայանից էլ կհանի ու կդիմավորի: Իրականում Հայաստանի իշխանություն չկա: Հայաստանում իշխանություն լիներ, հաստատ անելիք էլ կլիներ: Հայաստանի իշխանությունն օկուպացված է այս անհայրենիք կապիտուլյանտի կողմից, ով մի շատ կոնկերտ պայման եւ հանձնառություն ունի ստանձնած թուրքերի հետ: Այն է` Հայաստանի պետականության վերջը պետք է տեսնի: Մեզ ապրելու իրավունքից զրկել են, հիմա ուզում են նաեւ մեզ մտածելու եւ գործելու ունակությունից զրկել: Նայեք միլիարդավոր պարգեւավճարներ ստացող Նիկոլի ոստիկաններին: Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր կապ չունեն, իրենք այստեղ պատրաստ են կատարելու Նիկոլ Փաշինյանի ամենաստոր հրահանգը: Նրանց համար Նիկոլից ստացած պարգեւավճարը շատ ավելի թանկ է, քան իրենց Հայրենիքն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ հավաք` Հանրապետության հրապարակում, կառավարության դիմաց: Կարո՞ղ ենք համարել, որ սա փողոցային պայքարի նոր մեկնարկ է, եւ գնալու եք մինչեւ վերջ, թե՞ էլի պայքարը կիսատ է մնալու ու վերադառնալու եք խորհրդարան:

— Ես շատ անկեղծ ասել եմ, թե ինչու եմ գնացել Ազգային ժողով, որովհետեւ միջազգային հանրություն կոչվածը, որը Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցագործությունները` ուղղված մարդու իրավուքների դեմ, կոծկում է, եւ իրենց ցանկությունն է այստեղ ունենալ Նիկոլին, թույլտվություն են տվել նրան, որ հունվարից հետո` իմ նման պատգամավորներին, ովքեր իրենց անհարմար են, զրկեն պատգամավորական մանդատից: Հիմա էլ շատ անկեղծ ասում եմ` գնացել եմ խորհրդարան` իմ բացակայություններն այնտեղ, այսպես ասած, «ջրելու համար»: Հարցնում եք` պայքարը կիսա՞տ է մնալու, ես դավաճանների դեմ պայքարելու փորձառություն եւ հմտություն չունեմ: Մի ճանապարհ ունեմ` արժանապատիվ պայքար մեզ համար, դավաճանների համար` դատաստան: Դրա համար օրեր են պետք, թե` տարիներ, չգիտեմ: Շարունակում եմ մնալ նույն տեղում, նույն պայքարի պատրաստակամությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top