ԻՆՉՊԵՍ ԷՐ ԳԱՐՇԱՀՈՏՈՒՄ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆ
Վերլուծություն
Ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 13 զինծառայողների աճյուններ: Տղերքը զոհվել էին դեռեւս սեպտեմբերի 13-14-ին դարավոր ոսոխի ագրեսիային դիմակայելիս: Կռիվ են տվել Հայրենիքի պաշտպանության համար, մեզ համար... Սակայն ՔՊ-ական իշխանություններն ավելի մեծ ու եռանդուն ջանք են գործադրել Երեւանի «տոնական» լուսավորության ուղղությամբ, քան տղաների աճյունները ժամանակին վերադարձնելու եւ հիշատակը հարգելու համար: Զի «տոնական» պճնանքը ժեխահաճո է, իսկ Հայրենիքի զինվորների մասունքները` ոչ: Իսկ նիկոլիզմի կարևորագույն հիմքերից մեկը պոպուլիզմն է, ամբոխահաճությունը:
ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ՇՈՒՌ ԵԿԱՎ
Նժդեհն ասում էր` անկախ հայրենիքները նահատակների աճյունից են բարձրանում: Սրանք նույնիսկ ի վիճակի չեն ըմբռնել այդ ճշմարտությունը, զի սրանց համար նահատակների աճյունները ենթակա են անհայտ նկուղում կարտոֆիլի պարկերի մեջ նեխելու: Սրանց համար անհասկանալի են և՛ սրբությունը, և՛ Հայրենիքի համար նահատակվելը, և՛ Անկախ Հայրենիքն ինքնին: Բացարձակ իշխանություն և դրա բերած հաճույքները` ահա՛ գերագույն արժեքը: «Մի քանի հազար զոհ կտան, կխելոքանան»,- ահա՛ սրանց հավատո հանգանակը:
Դեռ կասկածողներ կան, որ Նիկոլը բռնապետ է, քանզի կարծես թե համատարած բռնություն չկա: Սակայն բռնի ուժով դիկտատուրաները հիմնականում մնացին 19-20-րդ դարերում: 21-րդ դարի դիկտատուրաները, որոնք կոչվում են սպին-դիկտատուրաներ, հիմնականում հիմնված են ամենօրյա զանգվածային ստի, պոպուլիզմի և անբարոյականացման վրա: Սպին-դիկտատուրաները ժեխակենտրոն են և ենթադրում են էլիտար շերտի ծայրահեղ թուլացում և վարկաբեկում: Ահա հատված մեր սպին-դիկտատորի «Երկրի հակառակ կողմը» պղծագրքից. «Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը` այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»: Սա հենց գլխանց ունեցած համատարած անբարոյականացման ծրագիր է, որը շատ լավ բացատրում է, թե ինչու ինքն ու Էռատոն ամեն կերպ խրախուսում են զոհվածների հարազատների կողմից իրենց նահատակի արյունը վաճառելը, և ընդհակառակը` ենիչերի-ոստիկաններով ջարդելը և դատի տալը զոհվածների այն հարազատներին, ովքեր արգելում էին կապիտուլյանտ դավաճան հողատուին մոտիկ գալ իրենց հարազատների սրբացած շիրիմներին: Արժանապատվությունը պատժելի և հետապնդելի արարք է, իսկ անբարոյականությունը, անսուրբ ու պիղծ լինելը` խրախուսելի այս գարշահոտ դիկտատուրայի համար:
Մյուս կարևոր բաղադրիչը աբսուրդի թագավորության ստեղծումն է, ինչին ծառայեցվում է իրավական համակարգի այնպիսի աղճատումը, որ գոյություն չունենան հետապնդումից պաշտպանող կանխատեսելի կանոններ, բացի բացարձակ վիժվածք լինելուց: Վերջին ցցուն օրինակը` ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննությունների կանչելն այն բանի համար, որ ծննդյան վկայականում նշված է մեր Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը: ՀՀԿ ԳՄ-ն իր հայտարարությունում մասնավորապես արձանագրում է. «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Իրավիճակն էլ ավելի սյուրռեալիստական է դառնում, երբ պարզվում է, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից»: Եվ, ի դեպ, դրանով զբաղվել է... ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը: Հույժ «լուրջ» իրավապահ մարմինները երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների բացահայտման, դիմակայման հետ կապված գործառույթները, օրինականության պահպանման եւ արդարության վերականգնման պարտավորությունը կատարելու փոխարեն, ջանասիրաբար զբաղվում են մի հարցով, որն ամբողջությամբ հիշեցնում է Նիկոլի կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ «սատանաներ բռնել և բացահայտել»:
ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱՄԻՋՈՑ
Ըստ ՀՀԿ ԳՄ-ի. «Խորապես ցավում ենք այդ համակարգում աշխատող և ուսադիրներ կրող ծառայողների համար, որոնք ստիպված են իրականացնել Նիկոլ Փաշինյանի խելագար քաղաքականությունից բխող հանձնարարականները` դրանք հասցնելով աբսուրդի եւ անհեթեթության տեսակետից` կատարելության»: Կոնկրետ երիտասարդ պատգամավորի պարագայում ՔԿ-ն փորձեց ստի միջոցով «տակից դուրս գալ», իբր խոսքը ոչ թե ծննդականի, այլ շրջանավարտի ատեստատի «կողծման» մասին է, սակայն Աննա Մկրտչյանը ի տես բոլորի հրապարակեց քրգործ հարուցելու մասին որոշումը... Լավ իմացեք` եթե, օրինակ, դպրոցական տարիներից դասընկերոջ տետրից արտագրել եք, կամ դասընկերուհու մազերը քաշել` ձեզանով զբաղվելու է ԱԱԾ-ն...
Սակայն, ինչպես հայտնի է, մշտապես ստելու դեպքում սուտը պետք է բազմացվի երկրաչափական պրոգրեսիայով, և առանց հաշվի առնելու, թե ինչ փողեր դրա վրա կմսխվեն պետական գանձարանից կամ վարկերի հաշվին: Պարզվում է, կապիտուլյանտների խունտան այնքան է վախենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից (դրանով ամբողջովին նույնանալով Նիկոլի «կիրթ և կառուցողական ընկեր Ալիևին), որ առանցքային վկայից «պետքական» ցուցմունք ստանալու դիմաց «ջրվում» են նրա միլիոնավոր դոլարների պարտքերը, ինչը և փաստարված ներկայացրեց փաստաբան Ամրամ Մակինյանը: Օրերս տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական նիստը, որն ավելի շուտ ներկայացում էր հիշեցնում, մտացածին ինչ-որ քրեական գործ, որտեղ վկան մեկ լավ չի լսում, մեկ վատառողջ է և արդեն մոտ 5-6 դատական նիստի չի մասնակցել: Վերջին դատական նիստին ներկայացած առանցքային վկան, որը կրկին մեկ լավ էր լսում, մեկ վատ, դիզվառելիքի շուկայում ներկայացել էր որպես խոշոր խաղացող, սակայն այդ ամենը ուղղակի ոչնչացվեց պաշտպանության կողմից, և փաստաբան Ամրամ Մակինյանը հանրությանը ցույց տվեց և մանրամասն ներկայացրեց Սևան Քոչարյանի ով լինելը, նրա գործունեության մանրամասները, ինչի արդյունքում ակնհայտ է դառնում ողջ դատական գործի թշվառությունը: Այս մասին ուղիղ եթերում պատմեց ՀՀԿ խորհրդի անդամ, «Սերժ Սարգսյանի աջակիցներ» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Միքայել Գրիգորյանը, շարունակելով, որ այս գործում կողմնապահությունը պարզապես ակնհայտ է: Հարցին, թե ինչով է պայմանավորված իշխանության կողմից նման «կենտրոնացումը» ՀՀԿ-ի վրա, բանախոսն ասաց. «Իրենք չեն սիրում ազգանվեր գործիչներին, իրենք չեն սիրում հայաստանանվեր գործիչներին, իրենց համար կարևորը իրենց կեղտոտ և դավաճանական պլանները մինչև վերջ հասցնելը և հասարակության շեղելն է: Միքայել Գրիգորյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի լճացման, առհասարակ կառավարության մարտավարության սնանկությանը և դրա պատճառներին, հանրության հիասթափությանը և այն վտանգներին, որոնք կարող են ծառանալ մեր առջև այս ամենի հետևանքով:
Դե, ելնելով փտախտով ամեն ինչ ապականած այս դիկտատուրայի բնույթից, ակնհայտ է դառնում, որ սրանցից ազատվելու համար դասական քաղաքական գործիքներն ինչպես փողոցում, այնպես էլ խորհրդարանում, բավարար չեն, և օդի ու ջրի պես անհրաժեշտ է հասնել գերակշռության լրատվական դաշտում, ընդ որում` դա ապահովել ցանցային տարբերակով, որպեսզի խունտայի գրաքննության գործիքները չաշխատեն: Եվ կարևոր է նաև ամեն պատասխանատու քաղաքացու կողմից զրո հանդուրժողականությունը նիկոլիզմով վարակված ցանկացած առանձնյակի նկատմամբ: Սպին-բռնապետությանը հաղթելն ավելի հեշտ չէ, քան դասական բռնապետությանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ