Փաշինյանի հիմնական քայքայիչ գործողությունները բարոյահոգեբանական, արժեհամակարգային դաշտում են. Արմեն Աշոտյան
Թեմա
• Այս իշխանությունը բերեց այնպիսի արյունալի պատերազմ, որը հայ ժողովրդի ինքնության սրտում դաշույն դարձավ:
• Ալիևը շատ դաժան բան ասեց՝ մենք ջախջախել ենք հայերի գաղափարախոսությունը:
• 30 տարի Հայաստանի Հանրապետություն էինք ստեղծում և հայ ժողովրդի ինքնության մաս էր Արցախը, արցախյան ազատամարտը:
• 30 տարում ստեղծված ինքնության բաղադրիչ հանդիսացող համակարգը փլուզվեց և դա այսօր շատ ավելի վատ հետևանքների է բերում, քան ՝ տարածքային կորուստները:
• Հայն իրեն չի գտնում, անկախ բնակության վայրից:
• Ո՞վ է հայը, ու՞ր է այն իրական հպարտ հայը:
• 2018-ի իշխանազավթումից հետո այս իշխանությունն անմիջապես սկսեց հակաարցախյան քաղաքականությունը, ինքնությունը էրոզիայի ենթարկելու, քայքայելու, իջեցնելու, արժեզրկելու գործընթացը:
• Հիշեք Սասուն Միքայելյանի տխրահռչակ հայտարարությունները ՝ թավշյա հեղափոխությունը ավելի կարևոր է, քան ՝ արցախյան ազատամարտը, Բակո Սահակյանին մարզպետ անվանելը...
• Ազգային ինքնության, նկարագրի 3 հենասյուն ունենք.
1. հավատք,
2. ցեղասպանություն,
3. Արցախ:
• Փաշինյանի հիմնական քայքայիչ գործողությունները բարոյահոգեբանական, արժեհամակարգային դաշտում են: