Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Թուրքիան կհամարձակվի՞ կքանդել Ռուսաստանի եւ Իրանի հետ հին պայմանավորվածությունները

Միջազգային

Կար­ծես թե վեր­ջին օ­րե­րին Նի­կո­լը տա­րօ­րի­նակ ջեր­մու­թյամբ է հա­մակ­վել պար­սիկ­նե­րի հան­դեպ: Մի կող­մից՝ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րին է «10 տա­րի ա­ռաջ կո­րած եղ­բոր» պես ըն­դու­նում, մյուս կող­մից՝ Միր­զոյան Ա­րա­րատն է վա­զում Կա­պան՝ հյու­պա­տո­սա­րան բա­ցե­լու, այն էլ՝ դեռ վերջ­նա­կա­նա­պես չնո­րոգ­ված շեն­քում, ու այս­պես շա­րու­նակ: Ու հենց այն պա­հին, երբ ԱՄՆ-ով եւ Եվ­րո­պա­յով մեկ «շան լափ են թա­փում» պար­սիկ­նե­րի գլխին, թե՝ ին­չու են ռուս­նե­րին «բեզ­պի­լոտ­նիկ­ներ» տա­լիս: Բա էս­քա­նից հե­տո Նի­կո­լը չի՞ մտա­ծում, որ Բլին­քե­նը կա­րող է զան­գել, ա­մո­թանք տալ, թե՝ այս­պե՞ս ես ըն­կե­րու­թյուն ա­նում Իլ­հա­մի հետ...

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՀԱՆ­ԿԱՐ­ԾԱ­ՀԱՍ ՍԵՐՆ ԱՌ Ի­ՐԱՆ

Ու­րեմն, այդ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լը ո­րո­շեց նման ջեր­մու­թյան անց­նել Ի­րա­նի հետ, ո­րը, ի դեպ, այս նույն պա­հին ՌԴ-ի հետ ո­րա­կա­պես նոր մա­կար­դա­կի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի է ան­ցել: Ա­ռա­վել եւս, երբ մի գլուխ խո­սում էր Ա­լի­ե­ւի հետ հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րից, իսկ նույն Ի­րանն այս պա­հին Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րին հե­րիք չէ զո­րա­վար­ժանք­նե­ր է ա­նում, դեռ մի բան էլ Ա­րաք­սը գե­տան­ցե­լու փոր­ձեր է ա­նում: Մի­գու­ցե ի­րա­նա­կան զի­նու­ժի մա­կար­դա՞կը Նի­կո­լին հու­շեց, թե ինքն ի­րա­կա­նում «շատ է սի­րում» պար­սիկ­նե­րին: Ա­ռա­վել եւս, երբ աչ­քի ա­ռաջ է այն փաս­տը, որ ժա­մա­նա­կին ի­րեն այդ­քան սար­սա­փեց­րած թուր­քա­կան «Բայ­րաք­թար­նե­րը» ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի հա­մե­մատ բա­նի պետք չեն: Հնա­րա­վոր է, որ սա էլ է պատ­ճառ­նե­րից մե­կը: Ա­ռա­վել եւս, որ նա­խօ­րե­ին քա­ղա­քա­գետ, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յի գծով հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Սե­մյոն Բաղ­դա­սա­րովն այն­պի­սի փաս­տեր հու­շեց, ո­րոնք չեն կա­րող Նի­կո­լին ա­ռա­վե­լա­գույնս չհե­տաքրք­րել:

Ա­վե­լի կոնկ­րետ՝ Բաղ­դա­սա­րո­վը եր­կու միտք հու­շեց: Նախ, մեկ­նա­բա­նե­լով ՀՀ ԱԽՔ-ի մաս­նակ­ցու­թյամբ Վա­շինգ­տո­նում ձեռքբեր­ված հայտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն ա­զե­րի­նե­րի հետ, ո­րը հե­տո դրվեց Պրա­հա­յի հայտ­նի գոր­ծըն­թա­ցի հիմ­քում, այ­սինքն՝ հան­դի­սա­նում է հայ-ադրբե­ջա­նա­կան՝ ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հիմ­նա­կան ի­մաս­տը, Բաղ­դա­սա­րո­վը եւս մեկ ան­գամ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց՝ Վա­շինգ­տո­նի հռչա­կագ­րի «նպա­տա­կը Ռու­սաս­տա­նի վերջ­նա­կան վտա­րումն է Հա­յաս­տա­նից»: Դա պարզ ակ­նարկ է, որ Նի­կոլն ար­դեն փաս­տաթղ­թա­յին տես­քով է մտել ՌԴ-ի հան­դեպ թշնա­մա­կան նման գոր­ծըն­թա­ցի մեջ, եւ ռու­սա­կան մաս­նա­գի­տա­կան հան­րու­թյու­նը հենց այդ­պես էլ ըն­կա­լում է: Ընդ ո­րում՝ չմո­ռա­նանք, որ պար­սիկ­ներն էլ մի­ա­միտ մար­դիկ չեն եւ պարզ հաս­կա­նում են, որ Ռու­սաս­տա­նին Հա­յաս­տա­նից վտա­ր­ե­լու դեպ­քում ար­դեն Ի­րանն է հայտն­վե­լու ա­րեւմ­տյան ամե­նա­ուղ­ղա­կի եւ մինչ այս չտեսն­ված ծանր հար­վա­ծի տակ: Եվ նրանց հա­յաց­քով եւս Նի­կոլն ար­դեն փաս­տաթղ­թա­յին տես­քով է մտել նման գոր­ծըն­թաց­ի մեջ:

Եվ հենց նշված տրա­մա­բա­նու­թյու­նից էլ բխում է Բաղ­դա­սա­րո­վի հա­ջորդ հայ­տա­րա­րու­թյունը, որն այս միտքն է պա­րու­նա­կում. «Իրա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ չի հան­դուր­ժի Հա­յաս­տա­նի պատ­մա­կան սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը: Հայ­տա­րա­րել են նա­եւ, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում զորք կմտցնեն հա­րա­վա­յին Հա­յաս­տան: Հարցն այն է՝ զորք կու­ղար­կեն Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան խնդրան­քո՞վ, թե` ա­ռանց դրա»:

Սա ար­դեն ոչ թե մի­այն Նի­կո­լի, այլ Ա­լի­ե­ւի ու Էր­դո­ղա­նի հա­մար է ա­ռա­վել քան լուրջ ի­րա­վի­ճակ: Հաշ­վի առ­նե­լով, որ ոչ մի­այն Բաղ­դա­սա­րո­վը, այլ նա­եւ ու­րիշ հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներ, գու­մա­րած՝ ի­րա­նա­կան մա­մուլն է բա­ցա­հայտ խո­սում, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծի ի­րա­կա­նաց­ման ա­ռա­ջին իսկ փոր­ձի դեպ­քում ի­րա­նա­կան բա­նակն ա­ռանց վա­րա­նե­լու կմտնի Սյու­նիք: Ընդ ո­րում, մեկ նրբու­թյուն էլ կա. Ի­րան-Հա­յաս­տան սահ­մանն այս պա­հին ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ է, եւ ե­թե ի­րա­նա­կան ու­ժերն այդ սահ­մա­նով անց­նեն, ա­պա մի­այն ռուս­նե­րի «դաբ­րո­յով»: Եվ, բնա­կա­նա­բար, նման հե­ռան­կա­րը գո­նե չբա­ցա­ռող Նի­կո­լը պետք է որ ինքն ի­րեն հարց տա. ի՞նչ է լի­նե­լու իր հետ, ե­թե ստո­րագ­րի ա­մե­րի­կյան մո­դե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», եւ դրա ար­դյուն­քում ստեղծ­վի մի ի­րա­վի­ճակ, երբ Ի­րանն ու ՌԴ-ն հա­մա­րեն, որ բո­լոր «կար­միր գծե­րը» հատ­ված են, եւ հստակ գոր­ծո­ղու­թյու­ննե­րի դի­մեն: Հե­տե­ւանք­նե­րը դժվար չէ հաշ­վար­կել, եւ այդ վի­ճա­կում մնում է մի­այն «ջերմ սի­րով լցվել Ի­րա­նի հան­դեպ», ինչ­քան էլ որ դա Վա­շինգ­տո­նի կամ Ան­կա­րա­յի դու­րը չգա:

 

ՆԵ­ՐԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԱ­ԿԱՆ «ԲՈՒՆ­ՏԵ­ՐԻ» ՀԵ­ՌԱՆ­ԿԱ­ՐԸ

Բայց, կրկնենք, որ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին այդ բո­լոր հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը հստակ մե­սիջ են նա­եւ Բաք­վի եւ Ան­կա­րա­յի հա­մար, ա­ռա­վել եւս այս ա­մե­նին նա­խոր­դեց նա­եւ Ա­րաք­սը գե­տան­ցե­լու ի­րա­նա­կան ռազ­մա­վարժանքնե­րը: Սա­կայն այս­քա­նով էլ Բաք­վին ուղղ­ված ճնշում­նե­րը չեն սահ­մա­նա­փակ­վում:

Այս­պես, նա­խօ­րե­ին «Wargonzo» հե­ղի­նա­կա­վոր տե­լեգ­րա­մյան ա­լի­քը նման ու­շագ­րավ տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծեց.

«Անկա­խու­թյան հա­մար պայ­քա­րող թա­լիշ մար­տիկ­նե­րի կայ­քը՝ «Tolish Media»-ը, հրա­պա­րա­կել է ա­վար ակ­տի­վիս­տի կո­չը՝ ո­րով նա դի­մում է ռու­սա­կան աշ­խար­հին` ա­ջակ­ցել Ադր­բե­ջա­նի հյու­սիս-արե­ւել­քում եւ հյու­սիս-արեւ­մուտ­քում ապ­րող դաղս­տան­ցի ժո­ղո­վուրդ­նե­րին (լեզ­գի­նե­րին եւ ա­վար­նե­րին):

«Մենք շա­րու­նա­կում ենք պա­հան­ջել, որ ռու­սա­կան աշ­խար­հը, ռուս հայ­րե­նա­սեր­նե­րը, Ադր­բե­ջա­նում հայտն­ված կով­կա­սյան ժո­ղո­վուրդ­նե­րի հետ մի­ա­սին եր­բեք չհնա­զանդ­վեն ա­զե­րի­նե­րին: Ի վեր­ջո, այս պե­տու­թյու­նը ե­րիտ­թուր­քա­կան ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան եւ Տրոց­կու դա­վադ­րու­թյան ար­դյունք է: Մենք պա­հան­ջում ենք, որ ռու­սա­կան կա­ռույց­ներն ու­շադ­րու­թյուն դարձ­նեն Ադր­բե­ջա­նում մեր դիր­քո­րոշ­մա­նը: Որ­պես­զի այն­տեղ դա­դա­րեն կե­ղե­քել դաղս­տան­ցի­նե­րին»:

Հատ­կան­շա­կան է, որ այս կո­չի հրա­պա­րակ­մա­նը զու­գա­հեռ՝ Ի­րա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի հա­րա­վա­յին շրջան­նե­րում ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­լու գոր­ծիք­նե­րից մե­կը հա­մար­վող թա­լիշ հայ­րե­նա­սեր­նե­րի կայ­քում սկսվեց քա­րոզ­չա­կան ար­շավ՝ ի նպաստ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյու­նը Ի­րա­նի ի­րա­վա­սու­թյա­նը փո­խան­ցե­լու»:

Նախ ան­տե­ղյակ­նե­րին հի­շեց­նենք. «դաղս­տան­ցի ժո­ղո­վուրդ­նե­րը» Ադր­բե­ջա­նի հյու­սի­սում՝ ՌԴ հա­րե­ւա­նու­թյամբ բնակ­վող ազ­գու­թյուն­ներն են, ո­րոնց վրա միշտ էլ ռուս­ներն ու­նե­ցել են ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն: Ընդ ո­րում, այդ ազ­գու­թյուն­նե­րը նա­եւ խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում ու մինչ օրս Ադր­բե­ջա­նից ա­ռանձ­նա­նա­լու եւ ՌԴ-ին մի­ա­նա­լու ձգտում­ներ ու­նե­ցել են: Իսկ ա­հա թա­լիշ­նե­րը Արդր­բե­ջա­նի հա­րա­վում բնակ­վող եւ Ի­րա­նի ազ­դե­ցու­թյու­նը կրող շի­ա մահ­մե­դա­կան ազ­գու­թյուն են: Եվ այն, որ ներ­կա­յաց­ված դրվա­գով այդ եր­կու հատված­ներն ինչ-որ հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն են ի­րա­կա­նաց­նում, թե­կու­զեւ փոքր՝ հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­լու տես­քով, ա­պա դա ակ­նար­կում է, որ այդ ա­մե­նի տակ պետք է տես­նել ռուս-իրա­նա­կան ինչ-որ քայլ: Մեծ թե փոքր, այս պա­հին դա չէ հար­ցը, է­ա­կանն այն է, որ նշմար­վում է հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն:

Ար­դյուն­քում, այն տպա­վո­րու­թյունն է, որ մի կող­մից` Ի­րանն է Ա­լի­ե­ւին ակ­նար­կում` «երկրորդ ճա­կատ» բա­ցել նրա դեմ: Իսկ մյուս կող­մից` հյու­սի­սում Ռու­սաս­տա­նը կա­րող է ար­դեն «երրորդ ճա­կատ» բա­ցել: Դեռ մի­այն մե­սի­ջի տես­քով, որն Ա­լի­ե­ւին պետք է որ հու­շի՝ կանգ առ:

 

Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒՄ Ի՞ՆՉ ՊԱՅ­ՔԱՐ Է ՀԱ­ՐԱ­ՎԱ­ՅԻՆ ԿՈՎ­ԿԱ­ՍՈՒՄ

Չնա­յած, այս սպառ­նա­լիք­ներն ա­ռա­ջին հեր­թին Էր­դո­ղա­նին են ուղղ­ված: Բանն այն է, որ Ի­րա­նի այն բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տակ, թե չի հան­դուր­ժի Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ստա­տուս քվո­յի փո­փո­խու­թյուն­նե­րը, կա այս խո­րը ի­մաս­տը: Այս­պես, Հա­րա­վա­յին Կով­կա­սի ներ­կա­յիս ստա­տուս քվոն ձե­ւա­վոր­վել է ոչ թե տա­րա­ծաշր­ջա­նի ներ­քին երկր­նե­րի, այլ հա­րե­ւան ե­րեք տե­րու­թյու­նն­երի՝ ՌԴ-ի, Ի­րա­նի եւ Թուր­քի­ա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի ար­դյուն­քում, նախ՝ ռուս-իրա­նա­կան, ա­պա նա­եւ՝ ռուս-թուր­քա­կան (վեր­ջի­նը Կար­սի պայ­մա­նա­գիրն էր) պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում: Մի­ա­ժա­մա­նակ, դրա­նով լուծ­ված էր նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան հար­ցը, բայց այն­պես, որ ընդ­հա­նուր ստա­տուս քվոն հնա­րա­վո­րինս հա­մա­պա­տաս­խա­նում էր Ի­րա­նի եւ Թուր­քի­ա­յի անվ­տան­գու­թյա­նը:

44-օրյա պա­տե­րազ­մում Թուր­քի­ան զերծ մնաց ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյու­նից, դրա­նով ցույց տա­լով, որ հի­շա­տակ­ված ստա­տուս քվոն փո­խե­լու հայտ չի ներ­կա­յաց­նում: Դրան հա­ջոր­դած ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, այդ թվում՝ դրա շրջա­նակ­նե­րում տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման մե­խա­նիզմ­նե­րը նույն­պես այդ ստա­տուս քվո­յի շրջա­նակ­նե­րում են: Բայց այն պա­հից, երբ Ա­լի­ե­ւը, ակն­հայ­տո­րեն Թուր­քի­ա­յի «դաբ­րո­յով», սկսեց խո­սել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից», դա ար­դեն «Կար­սի պայ­մա­նագ­րով» ֆիքս­ված եւ մինչ այժմ պահ­պան­վող ստա­տուս քվոն փո­խե­լու հայտ էր:

Ար­դյուն­քում, հենց այդ պարզ հար­ցադ­րումն է, որ բաց եւ փակ խո­ղո­վակ­նե­րով մի քա­նի ան­գամ Ի­րա­նից եւ Ռու­սաս­տա­նից հղվում է Թուր­քի­ա­յին: Այն է՝ ե­թե գնում ես ստա­տուս քվոյի փո­փո­խու­թյան, ու­րեմն կա­րող ենք այդ ստա­տուս քվոն հա­մա­րել չգոր­ծող: Ու, բնա­կան է, ա­ռա­ջին հեր­թին հենց «Կար­սի պայ­մա­նա­գի­րը»: Այն, որ «թա­լիշ հայ­րե­նա­սեր­նե­րի կայ­քում սկսվեց քա­րոզ­չա­կան ար­շավ՝ ի նպաստ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյու­նը Ի­րա­նի ի­րա­վա­սու­թյա­նը փո­խան­ցե­լու», հենց դա է նշա­նա­կում. ի վեր­ջո, Նա­խի­ջե­ւա­նը հենց 1921թ.-ի ստա­տուս քվո­յի ար­դյուն­քում է, որ ան­ցավ Ադր­բե­ջա­նին:

Այս­պի­սով, մեր տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րը, խո­շոր հաշ­վով, հենց այս դաշ­տում են, ան­կախ նրա­նից, թե ինչ են խո­սում Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը: Այն է՝ Թուր­քի­ան ե­թե գնում է դեռ պահ­պան­վող ստա­տուս քվո­յի փո­փո­խությ­ան, ա­պա ՌԴ-ն եւ Ի­րա­նը «Կար­սի պայ­մա­նագ­րի» է­ջը հա­մա­րում են փակ­ված եւ ի­րենց հեր­թին են անց­նում նոր ստա­տուս քվո գծե­լու: Վերջ­նար­դյուն­քը ցույց կտա, թե ում ինչ բա­ժին կհաս­նի: Ընդ ո­րում, այս դեպ­քում ցան­կա­ցած սխե­մա, ան­գամ տա­րա­ծաշր­ջա­նում նոր պե­տու­թյուն­ներ (լեզ­գի­ա­կան, թա­լի­շա­կան եւ այլն) հայտն­վե­լու հե­ռան­կա­րը դառ­նում է մի­ան­գա­մայն հա­վա­նա­կան: Ընդ ո­րում, մինչ այդ վերջ­նար­դյուն­քին հաս­նե­լը, ողջ տա­րա­ծաշր­ջա­նով մեկ մեծ բա­նակ­նե­ր են գնա­լու-գա­լու՝ ա­մեն բան ոտ­նա­տակ տա­լով: Ու թե վեր­ջում ի՞նչ կմնա, մեծ հարց է:

Կամ ե­թե Թուր­քի­ան հետ է կանգ­նում ստա­տուս քվոն փո­խե­լու մտադ­րո­ւթյու­նից, ա­պա հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը պետք է վե­րա­դառ­նա ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հար­թու­թյուն: Ո­րո­շողն Էր­դո­ղանն է: Իսկ ո­րո­շե­լու հա­մար Էր­դո­ղա­նին մեկ շատ «պարզ» հար­ցի պա­տաս­խան է պետք՝ ԱՄՆ-ն, ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սո­նա­կան բլո­կը կպահ­պա­նի՞ իր հե­գե­մոնիկ դե­րը, ե­թե ոչ, ի՞նչ բա­լանս է ձե­ւա­վոր­վե­լու, եւ այդ բա­լան­սի պա­րա­գա­յում կա­րո՞ղ է հա­ջո­ղու­թյան շան­սեր ու­նե­նա, ե­թե ՌԴ-ին (Իրա­նի հետ մի­ա­սին) ձեռ­նոց նե­տի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ