ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս

Պետք չէ ասել՝ կապիտուլացվել ենք, ուրեմն՝ ձեռքներս ծալած նստենք ու ավելի կապիտուլացվենք. Կոստանյան

Ներքաղաքական

Հնդկական մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի, Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր եւ զինամթերք կմատակարարի Հայաստանին: Ըստ հնդկական օրաթերթի` Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ստորագրված գործարքների արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Հանրային հեռուստատեսության եթերում չհերքեց հնդկական մամուլում հրապարակված տեղեկություններն ու հավելեց, որ որեւէ լրացուցիչ բան այս պահին չի ցանկանում ասել: Մինչդեռ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն ուղղակի հայտարարեց, թե զարմացած է Հայաստանին զենք վաճառելու նորությունից: Ի վերջո, ո՞րն է հնդկական այս «կինոյի» մեջ իրականության մասնաբաժինը, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ տեսակետը:

— Պարոն Կոստանյան, իրականում որքանո՞վ են լուրջ Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու մասին լուրերը:

— Ես ծանոթ եմ այն հոդվածին, որը հրապարակվել է հնդկական The Economic Times օրաթերթում: Այն The Wall Street-ից հետո՝ ամենաշատ ընթերցվող անգլալեզու թերթն է՝ տնտեսության վերաբերյալ, ընդ որում՝ ոչ թե Հնդկաստանում, այլ ամբողջ աշխարհում: Այդպիսի միջազգային լուրջ թերթը չէր կարող կեղծ լուր տարածել: Իհարկե, այստեղ որոշակի դիվանագիտական նրբություն կա՝ չբարձրաձայնել ավելին, քան արդեն իսկ հրապարակվել է մամուլում: Իսկ այդ հոդվածում մանրամասն նշվում է զենքերի այն տեսակները՝ հրթիռներ, հակադրոնային համակարգեր, որոնք մատակարարվելու են Հայաստանին: Նույնիսկ ներկայացված է այն մեխանիզմը, թե այդ հակադրոնային համակարգերը կամ հեռահար հրթիռները, որտեղից են հրաման ստանում եւ բարձրանում օդ: Իհարկե, այնտեղ խոսվում է նաեւ հակատանկային համակարգերի մասին եւս, որը Հնդկաստանի ռազմական տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումներն են եւ հնդկական բանակում արդեն իսկ առկա են՝ որպես վերջին նորարարություն: Այնպես որ, այս ամենը հուշում է, որ հին կամ չօգտագործվող զենքեր չեն Հայաստանին մատակարարվելու, այլ ամենանոր ռազմական տեխնոլոգիաներ, որոնք հնդկական բանակում կիրառվում են: Սա չափազանց լուրջ ձեռքբերում է թե՛ Հնդկաստանի, թե՛ Հայաստանի համար:

— Ըստ Ձեզ` ո՞ւմ, այսպես ասած, քավորությամբ է զենք-զինամթերք մատակարարելու մասին հայ-հնդկական պայմանագրերը կյանքի կոչվել:

— Չեմ կարող կոնկրետ անձ նշել, ենթադրում եմ, որ դրանք գաղտնի պայմանավորվածություններ են: Բայց պետք է իրատես լինել եւ արդար ու ասել, որ ներկա իշխանությունները, իրենց բոլոր այլ թերություններով հանդերձ, հետեւողականորեն կարողացել են հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններ ապահովել: Այս առումով հատկանշական էր ՀՀ արտգործնախարարի այցը Հնդկաստան: Բայց մյուս կողմից էլ կարեւոր է ընդգծել Հնդկաստանի կեցվածքը: Նրանք մատնանշում են, որ Հայաստանի եւ հայության հետ ունեն բազմադարյա լավ հարաբերություններ: Հատկապես չեն մոռանում, որ մինչ օրս հայկական ներկայություն կա Հնդկաստանում, մասնավորապես՝ Կալկաթայում: Այնպես որ, այս ամենը երկուստեք գնահատելի է: Ինչ իշխանություն էլ լինի, պետք է գովենք, եթե այսպիսի դրական ձեռքբերում է լինում Հայաստանի համար, որը շահավետ է թե՛ մեր երկրի վարկանիշի բարձրացման, թե՛ բանակի հզորացման եւ թե՛ դիվանագիտության մեջ ապագայում մեր դիրքերի ուժեղացման համար:

— Ի՞նչ է թաքնված այս փուլում Հնդկաստանի ակտիվության ու գլխավոր դերակատարություն ստանձնելու հիմքում:

— Մենք այսօր պետք է հստակորեն գիտակցենք, Հնդկաստանը Չինաստանից հետո Ասիայում ամենախոստումնալից երկներից մեկն է, որն ունի իր դերը թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտների զարգացման մեջ, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների: Հետեւապես, գնահատելի կլինի, որ այս իշխանությունները կամ հաջորդ իշխանությունները հարաբերությունների բարձր մակարդակ կարողանան ապահովել ինչպես մեր դաշնակիցների, այնպես էլ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, ինչը, դժբախտաբար, ուշացավ եւ անտեսվեց: Պետք է պարտվողական մտայնությունից դուրս գանք: Այո՛, կապիտուլիացիայի ենթարկվեցինք, հասկացանք, բայց միակը չենք աշխարհում, որ պարտվել ենք պատերազմում: Ճապոնիան ու Գերմանիան էլ են պարտվել, բայց տեսեք, թե ինչպիսի պետություններ դարձան պարտությունից հետո: Պետք չէ ասել՝ կապիտուլացվել ենք, ուրեմն՝ ձեռքներս ծալած նստենք ու ավելի կապիտուլացվենք, ավելի շատ հող կորցնենք, ավելի զինվորներ զոհաբերենք: Ո՛չ, մենք պետք է մեր մեջքն ուղղենք: Սա արդեն իշխանության եւ ընդդիմության խնդիր չէ, այլ մեր պետականության, արժանապատվության, լինելիության խնդիրն է: Բոլորս միասին պետք է այս դժվարին ժամանակահատվածը կարողանանք հաղթահարել եւ գնալ առաջ, որպեսզի նորից ունենանք մեր հաղթանակները:

— Հիմա, երբ ամենուր գուժում են վրա հասնող երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին, Ձեր կարծիքով՝ կարելի՞ է Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ Հնդկաստանին դիտարկել միասնական ճակատում:

— ԲՐԻՔՍ-ի (հինգ երկրների խումբ, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը) ստեղծումը հենց նպատակ ուներ, որպեսզի միաբեւեռ աշխարհն ավարտվի եւ բազմաբեւեռ կամ երկբեւեռ աշխարհի գոյությունն իրականություն դառնա: Հետաքրքրական է, որ պատերազմական այս ժամանակներում, երբ խորանում ենք իրադարձությունների մեջ, արդեն իսկ երեւում է այդ երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհը: Միաբեւեռ աշխարհի ախոյանի դերը, կարծես թե, ստանձնել է Հնդկաստանը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող պատերազմում Չինաստանը եւ ՌԴ-ն հստակորեն համատեղ են գործում: Թեեւ Չինաստանը ռազմական գործողությունների մեջ չի ներգրավվել Թայվանում, բայց նա կարողացավ զսպել Միացյալ Նահանգների ցանկությունը` Չինաստանին մխրճել պատերազմի մեջ: Համենայնդեպս, Չինաստանը հիմա էլ հստակորեն սատարում է Ռուսաստանին բոլոր առումներով՝ լինի մեդիայում, թե` տնտեսապես: Հնդկաստանը նույնպես այս հարցում կարծում եմ՝ Ուկրաինայի պաշտպանը չէ, բնականաբար, չեզոք էլ չէ: Եթե հետեւեք հնդիկ քաղաքական գործիչներին եւ գիտնականներին, վերլուծաբաններին, այնտեղ հստակ երեւում է, որ նրբորերեն իրենք ավելի սատարում են Ռուսաստանի կեցվածքին: Սակայն այդպես հստակ չեն արտահայտվում, ինչպես Չինաստանը: Բրիքսի վերջին հանդիպումը լրջորեն դրեց այն հիմնաքարը, որ աշխարհը գնում է արդեն բազմաբեւեռ կամ երկբեւեռ իրականության ճանապարհով: Այս առումով Հնդկաստանի արտաքին բազմաբեւեռ քաղաքականությունը կարող է բալանսի բերել իրավիճակը եւ ասիական բազում երկրների համախմբել, որոնք խորքում ո՛չ ամերիկյան ազդեցության տակ են, ո՛չ ռուսական կամ չինական: Նրան ուղղակիորեն չեզոք դիրք են գրավում եւ կարող են այդ երրորդ բեւեռի մաս կազմել: Այնպես որ, եթե ավելի չսրվի իրավիճակը եւ Միացյալ Նահանգները հաշվի նստի իրողության հետ ու հասկանա, որ այսպես չի կարելի շարունակել, կարծում եմ՝ վիճակը կբալանսավորվի եւ երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չի ունենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top