Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներին ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանին Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել 84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time

ՄՈՒ­ՏԱՆՏ­ՆԵ­ՐԻ «ԴԱ­ՐԱՇՐ­ՋԱ­ՆԸ»

Վերլուծություն

Հու­լի­սի առա­ջին օրը «պա­տա­հա­կա­նո­րեն» հա­մընկ­նում են եր­կու իրա­դար­ձու­թյուն` ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վա­քը և ԱԺ ար­տա­հեր­թը, որին խուն­տան մտա­դիր է պաշ­տո­նանկ անել Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նին և Վա­հե Հա­կո­բյա­նին. «Ազգա­յին ժո­ղո­վի խոր­հուր­դը հա­մա­ձայ­նու­թյուն է տվել  2022 թվա­կա­նի հու­լի­սի 1–ին ժա­մը 11:00–ին, նա­խա­ձեռ­նո­ղի սահ­մա­նած օրա­կար­գով և ժամ­կե­տում Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նստաշր­ջան գու­մա­րե­լուն»:

ՑՈՒ­ՑԱԴ­ՐԱ­ԿԱՆ ԲԵՍՊ­ՐԵ­ԴԵԼ. ԵՆԻ­ՉԵ­ՐԻ­ՆԵ­ՐԻ ԻՆՍ­ՏԻ­ՏՈՒ­ՏԸ

Իսկ իրա­կա­նում խուն­տան ընդ­դի­մա­դիր մի քա­նի գոր­ծիչ­նե­րի վա­ղուց է վերց­րել նշա­նա­ռու­թյան տակ՝ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, որը Փա­շի­նյա­նին հրա­պա­րա­կավ «արա»–ով է դի­մել, Վա­հե Հա­կո­բյա­նը, որը չի ներ­վում սյու­նյաց հայ­հո­յանք­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար եւ հայ­տա­րա­րել է, թե «Նի­կո­լը քա­ղա­քա­կան դի­ակ է», ու էլի մի քա­նի­սը: Բայց կոնկ­րետ այս եր­կու հո­գու մա­սով Նի­կո­լը որո­շում ու­նի նրանց զրկել պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տից` բա­ցա­կա­յու­թյուն­նե­րի պատր­վա­կով, թե­եւ, ԶԼՄ–նե­րի տե­ղե­կու­թյուն­նե­րով, ցու­ցակն այս­քա­նով չի ավարտ­վում, եւ առա­ջի­կա­յում այլ անուն­ներ եւս կլսենք, որոնց պատ­րաստ­վում են ման­դա­տից զրկել` ցու­ցա­կը բաղ­կա­ցած է 10 հո­գուց:

Իսկ տխրահռ­չակ Գ. Ջհան­գի­րյա­նի նկատ­մամբ կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու վե­րա­բե­րյալ վա­րույ­թի հա­րու­ցու­մը մերժ­վել է:

Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի նա­խա­գա­հի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Գ. Ջհան­գի­րյա­նին կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու հար­ցը քննար­կե­լու կա­պակ­ցու­թյամբ ձև­ա­վոր­ված հանձ­նա­խումբը որո­շել է մեր­ժել կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու վե­րա­բե­րյալ վա­րույ­թի հա­րու­ցու­մը: Հանձ­նա­ժո­ղո­վը գտել է, որ մոն­տաժ­ված ձայ­նագ­րու­թյան հի­ման վրա անհ­նար է սկսել դա­տա­վո­րի կամ Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի ան­դա­մի նկատ­մամբ կար­գա­պա­հա­կան վա­րույ­թի հա­րու­ցում: Մինչ­դեռ մի­ջազ­գա­յին փոր­ձը ցույց է տա­լիս, որ մի շարք երկր­նե­րում, դա­տա­վո­րին կա­րող են պատ­ժի են­թար­կել, պար­զա­պես ինչ–որ կող­մի կամ այլ ան­ձի հետ, ոչ ֆոր­մալ հան­դի­պե­լու ու գործ­նա­կան հարց քննար­կե­լու հա­մար: Օրի­նակ` ԱՄՆ–ում, ան­գամ ֆե­դե­րալ գոր­ծա­կալ մար­դուն կա­րող են 3 տա­րով հե­ռաց­նել պաշ­տո­նից, եթե նա հա­մա­ձայն­ի «օգնե­լու» պատր­վա­կով առանձ­նազ­րույց ու­նե­նալ որևէ մե­կի հետ, լսել գան­գա­տը և կապ չու­նի, այդ առանձ­նազ­րույ­ցում նա կհա­մա­ձայն­ի՞, թե՞ կմեր­ժի օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լը: Փաստն ան­գամ, որ նման խո­սակ­ցու­թյուն է կա­յա­ցել, ար­դեն իսկ նրան չե­զո­քաց­նե­լու առիթ ու բա­վա­րար պատ­ճառ է: Բայց ոչ Նի­կոլս­տա­նում, ուր ամեն ինչ որոշ­վում է կա­պի­տու­լյան­տի ձախ ոտ­քի ցան­կու­թյամբ:

Եթե ցու­ցադ­րա­բար կոծ­կում են Արա­գա­ծոտ­նում տե­ղի ու­նե­ցած առանձ­նա­հա­տուկ ցի­նիկ զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյու­նը, ապա նաև չպետք է զար­մա­նալ, որ ցու­ցադ­րա­բար պար­գև­ատր­վում են ցու­ցա­րար­նե­րի հան­դեպ առա­վե­լա­գույն ծանր ոճիր գոր­ծած ենի­չե­րի–ոստի­կան­նե­րին: Մաս­նա­վո­րա­պես՝ մա­մու­լում մի ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն է տեղ գտել այն մա­սին, թե ինչ­պես է Դի­մադ­րու­թյան շարժ­ման ըն­թաց­քում մի ցու­ցա­րա­րի եր­կու մա­տով շնչա­հեղձ արած ոս­տի­կան Ար­թու­րը կա­րիե­րա­յին աճ գրան­ցել: Ոչ մի­այն քրե­ա­կան գործն է փակ­վել՝ հա­րուց­ված կոնկ­րետ այդ դրվա­գով, այ­լև խեղ­դո­ղը «մի գի­շե­րում» դար­ձել է դա­սա­կի հրա­մա­նա­տար, և սա՝ այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից մա­տուց­վել որ­պես ժո­ղովր­դա­վար եր­կիր: Հա­մե­մա­տու­թյան կար­գով հի­շեց­նենք, որ ԱՄՆ–ում հա­ման­ման դեպ­քի պատ­ճա­ռով, երբ սպի­տա­կա­մորթ ոս­տի­կա­նը խեղ­դե­լով սպա­նել էր սև­ա­մոր­թին, որն այն­քան էլ բա­րի վար­քի տեր մե­կը չէր, իսկ ավե­լի ճիշտ` թափթ­փուկ էր, իրա­վա­պա­հին ոչ մի­այն ազա­տել էին աշ­խա­տան­քից, այ­լև դա­տել ամե­նա­դա­ժան կեր­պով:

Մեկ ու­րիշ սահմռ­կե­լի դրվագ, որը ներ­կա­յաց­րել է փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Պարզ­վում է, որ ապ­րի­լի 7–ից մար­դը բան­տում հա­ցա­դուլ է անում, այ­սօր էլ մա­հա­նում է, իսկ բան­տե­րի մո­նի­թո­րին­գի հա­մար տաս­նա­մյակ­նե­րով ճոխ դրա­մաշ­նորհ­ներ ստա­ցող իրա­վա­պաշտ­պան ՀԿնե­րից ծպտուն ան­գամ չենք լսում»: Ավե­լի վաղ լրատ­վա­մի­ջոց­նե­րը հայտ­նել էին, որ քա­ղա­քա­ցի Ա. Մ.–ն 2022 թվա­կա­նի ապ­րի­լի 7–ից «Արմա­վիր» ՔԿՀ հիմ­նար­կում է, և այդ օր­վա­նից էլ հայ­տա­րա­րել է հա­ցա­դուլ: Ա. Մ.–ն հա­ցա­դուլ էր հայ­տա­րա­րել` առանց իր ներ­կա­յու­թյան դա­տա­րա­նի վճիռ կա­յաց­նե­լու և դա­տավճ­ռի հետ հա­մա­ձայն չլի­նե­լու պատ­ճա­ռով:

ԱՅՍ ԱՂԵ­ՏԸ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵԼ ԿԼԻ­ՆԻ՞

Baran

Լրիվ աղ­բա­նո­ցի է վե­րած­վում և սահ­մա­նադ­րա­կան ար­դա­րա­դա­տու­թյու­նը: Ստյո­պիկ Սա­ֆա­րյա­նի քույ­րը (առանց մեկ­նա­բա­նու­թյան) կարգ­վում է ՍԴ դա­տա­վո­րի թեկ­նա­ծու: Իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նի խոս­քով. «Ամեն նոր առա­ջադ­րում կա­րև­որ պաշ­տոն­նե­րում գա­լիս է լրա­ցու­ցիչ ու ավե­լի հիմ­նա­վոր հաս­տա­տե­լու, որ նա ատում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Նա Ալի­և­ից ավե­լի շատ է ատում իմ պե­տու­թյունն ու Հայ­րե­նի­քը: ՍԴ դա­տա­վո­րի պաշ­տո­նում նի­կո­լյան իշ­խա­նու­թյունն առա­ջադ­րել է Սե­դա Սա­ֆա­րյա­նին: Հա­ջորդ իշ­խա­նու­թյու­նը ստիպ­ված կլի­նի լրիվ նոր պե­տու­թյուն կազ­մա­վո­րել, զրո­յից նոր պե­տու­թյուն: Այլ կերպ անհ­նար կլի­նի»:

Կա­տար­վում է այն, որ Դա­տա­խա­զու­թյունն Ան­նա­յի մի­ջո­ցով է՛լ ավե­լի ՔՊ–ացնե­լուն զու­գա­հեռ Նի­կո­լը ՍԴ–ում իր դիր­քերն է ու­ժե­ղաց­նում՝ հա­մա­կարգ մտցնե­լով մի կեր­պա­րի, որի կյան­քի գործն է եղել ու է երկ­րորդ ու եր­րորդ նա­խա­գահ­նե­րի դեմ պայ­քա­րը: Այս տի­կի­նը հայտ­նի է հատ­կա­պես Մար­տի 1–ի գոր­ծի վե­րա­բե­յալ իր կեց­ված­քով: Թե որն է լի­նե­լու Սե­դա­յի բա­նու­գոր­ծի անու­նը ՍԴ–ում, ըստ էու­թյան, պար­զից էլ պարզ է. սա գա­լու է՝ բա­ցա­ռե­լու ցան­կա­ցած հա­կա­իշ­խա­նա­կան ընդվ­զում, վե­րահս­կե­լու ու զե­կու­ցե­լու է իրա­վի­ճա­կի մա­սին իր վե­րա­դա­սին՝ Նի­կո­լին՝ բա­ցա­ռե­լու ինք­նիշ­խա­նու­թյան ցան­կա­ցած նշույլ հա­մա­կար­գում: ՍԴ–ն դառ­նում է ՔՊ–ի մաս­նա­ճյուղ այն­պես, ինչ­պես ողջ դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կարգն ու Հա­յաս­տա­նի  Հան­րա­պե­տու­թյունն ընդ­հան­րա­պես:

Իսկ պրո­ֆե­սի­ո­նալ դա­վա­ճան Վի­գեն Խա­չատ­րյանն էլ լայ­նո­րեն բա­ցեց պղծու­թյան նոր և մեծ պա­տու­հան: Նա ասել է (ներ­կա­յաց­նում ենք առանց խմբագրման). «Մարդ զի­ջում է էն, ինչ որ իրան­նազի­ջել նշա­նա­կու­մա ոչ ինչոր ու­նես քոն­նա, զի­ջես, բայց եթե քո­նը չի, եթե հա­զար ան­գամ ասես՝ իմ­նա, ոչ ոք չի հա­մա­ձայն­վիկա պատ­մա­կան ար­դա­րաւ­թյուն, կա պատ­մա­կան իրո­ղու­թյուն, բայց չի կա­րե­լի իրո­ղու­թյունն առ­հա­մար­հել ու խո­սալ ադա­րու­թյու­նից. դա նշա­նա­կու­մա վտան­գել Ար­ցա­խի գյու­ղերն ու Հան­րա­պե­տու­թյու­նը Հա­յաս­տա­նի»: Նախ­կին պատ­գա­մա­վոր, քա­ղա­քա­գետ Ար­ման Աբո­վյա­նի գնա­հատ­մամբ. «Հա­մոզ­ված եմ, որ այս թրքա­հա­ճո, ադր­բե­ջա­նա­մետ, ստա­հոտ, անգ­րա­գետ և հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րու­թյան հետ­քե­րով ԱՆ­ՊԱՅ­ՄԱՆ պետք է «գնան» հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րը:

Այս պա­րա­գա­յում ես հա­մա­րում եմ, որ այս ան­ձի հա­մար ամեն­աճիշտ քայ­լը կլի­նի նա, որ ին­քը չթաքն­վի ԱԺ պատ­գա­մա­վո­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան «տակ» և ին­քը` իր հո­ժար կամ­քով ներ­կա­յա­նա հա­մա­պա­տաս­խան «տեղ» խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք տա­լու հա­մար` իսկ եթե նա ան­մեղ է ապա պատ­շաճ բա­ցատ­րու­թյուն տա թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված իր այս թրքա­հա­ճո և ադր­բե­ջա­նա­մետ հայ­տա­րու­թյու­նը»:

«Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ար­թուր Ղա­զի­նյանն էլ գրում է. «Որքան էլ որ տա­րօ­րի­նակ թվա, բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում երաշ­խա­վո­րում է Ար­ցա­խի նա­խա­գահ Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը:

Բա­ցատ­րեմ թե ին­չու:

Եթե Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը սպա­սար­կում է «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» փա­շի­նյա­նա­նա­կան օրա­կար­գը և կողմ է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում մնա­լուն, ապա Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը ստա­նում է այդ ուղ­ղու­թյամբ գոր­ծե­լու ինչ­պես ներ­քին, այն­պես էլ ար­տա­քին լե­գի­տի­մու­թյուն»: Պատ­գա­մա­վո­րի հա­մոզ­մամբ` եթե Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը որո­շի, որ չի ցան­կա­նում ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում և այդ ուղ­ղու­թյամբ ձեռ­նար­կի գոր­ծուն քայ­լեր, ապա Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյու­նը կդառ­նա օրե­րի տեխ­նի­կա­կան խնդիր:

Բայց,մեղմ ասած, խնդիրն այն­քան էլ տեխ­նի­կա­կան չէ: Թրքահ­պա­տակ կա­պի­տու­լյան­տը ցու­ցադ­րա­բար բու­ծում է 21–րդ դա­րի ենի­չե­րի­նե­րի (ի դեմս պար­գև­ատր­վող ոճ­րա­գործ սա­դիստ ոս­տի­կան­նե­րի) և «հա­մի­դի­ե­նե­րի» (ի դեմս Արա­գա­ծոտ­նի ՔՊ–ական բան­դա­յի), բա­ցա­հայտ ակ­նար­կե­լով` պայ­քա­րե­լու է իր իշ­խա­նու­թյան հա­մար մին­չև վեր­ջին հա­յը և մին­չև Հա­յոց հո­ղի վեր­ջին կտո­րը: Առա­վել ռե­ալ է Ար­մեն Աշո­տյա­նի գնա­հա­տա­կա­նը. «Գու­ցե այս պա­հին սրի­կա­յին մեր երկ­րի ճա­կա­տագ­րի հետ խա­ղա­լուց քշող մարդ­կանց քա­նա­կը բա­վա­րար չէ:

Բայց վստա­հա­բար երկ­րի փլուզ­ման հա­մար թիվ մեկ մե­ղա­վո­րի կյան­քը դժոխ­քի վե­րա­ծե­լու հա­մար հայ­րե­նա­տեր եւ բաց­ված աչ­քե­րով մարդ­կանց քա­նա­կը լի­ո­վին բա­վա­րար է:

Դու հան­գիստ չես ապ­րե­լու, հան­գիստ չես շնչե­լու, հան­գիստ չես աշ­խա­տե­լու:

Ամե­նու­րեք քեզ հե­տապն­դե­լու են զոհ­ված­նե­րի հո­գի­նե­րը, գե­րե­վար­ված­նե­րը ճա­կա­տագ­րե­րը, գե­րեզ­ման չու­նե­ցող­նե­րի ուր­վա­կան­նե­րը, գե­րեզ­ման կորց­րած­նե­րի անեծք­նե­րը եւ հա­րյուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի վրե­ժը:

Եւ ար­դա­րու­թյու­նը, որ­քան էլ ու­շա­նա, մեկ է, վե­րա­կանգն­վե­լու է»:

Իսկ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի լա­վա­տե­սու­թյունն այն­քան էլ չենք կի­սում, բայց հոր­դո­րում ենք քա­ղա­քա­ցի­նե­րին առանց նա­զու­տու­զի գալ հրա­պա­րակ, մաս­նակ­ցել ակ­ցի­ա­նե­րի: «Այս ըն­թաց­քում մենք անում ենք աշ­խա­տանք, որը հա­սա­րա­կու­թյան աչ­քին տե­սա­նե­լի չէ: Մենք շատ պարզ մարդ­կանց ասել ենք, որ փո­ղո­ցա­յին 24–ժա­մյա ակ­ցի­ա­նե­րի ին­տեն­սի­վու­թյու­նը փոքրինչ քչաց­նում ենք, բայց այդ ժա­մա­նակն օգ­տա­գոր­ծում ենք շար­ժումն ընդ­լայ­նե­լու, կազ­մա­կեր­պա­կան, քա­ղա­քա­կան և մնա­ցած հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար»,– ասել է Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը՝ վստա­հեց­նե­լով, որ պայ­քա­րը շա­րու­նակ­վե­լու է նոր թա­փով: «Շար­ժու­մը նոր թափ է ստա­նա­լու: Կգա ժա­մա­նա­կը, կտես­նեք: Ոչ թե պետք է մարդ­կանց ամեն օր ասենք՝ այս ամե­նը շա­րու­նակ­վում է, այլ պար­տա­վոր ենք իրոք գի­շերցե­րեկ աշ­խա­տել և աշ­խա­տան­քով ցույց տալ ար­դյուն­քը»,– ասել է Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը: Գլխա­վոր խնդի­րը, նրա խոս­քով, ոչ թե ժա­մա­նա­կա­վոր հա­ջո­ղու­թյունն է, այլ շարժ­ման վերջ­նա­կան ար­դյուն­քը. «Մենք ըն­թաց­քում ըն­դու­նել ենք ցա­վոտ որո­շում­ներ, որոնք, հնա­րա­վոր է, շատ մարդ­կանց հա­մար այդ պա­հին հաս­կա­նա­լի չեն եղել, որով­հե­տև շատ փա­կագ­ծեր հնա­րա­վոր չի լի­նում մին­չև վերջ բա­ցել, բայց մենք պա­տաս­խա­նա­տու ենք շարժ­ման հա­ջո­ղու­թյան ու վերջ­նար­դյուն­քի հա­մար»:

Մի­գու­ցե ընդ­դի­մա­դիր­նե­րի առա­ջար­կա­ծը լա­վա­գույ­նը չէ, սխալ­նե­րը շատ են, բայց «չհա­վան գի­տու­նի­կի» կեց­ված­քով ոչինչ չա­նե­լը հա­զա­րա­պա­տիկ վատ­թար է, դա հա­վա­սար է հան­ցակ­ցու­թյան: Ոչինչ չա­նո­ղը Կաս­կա­դի սրճա­րա­նում մի օր կտես­նի, որ շուրջ­բո­լո­րը թուր­քե­րեն են խո­սում` «Երև­ան բի­զիմ­դիր»:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Բաժանորդագրվելով մեր Տելեգրամ ալիքին` Հ. Գալաջյանի վերլուծությունները կարդացե՛ք 5 ժամ շուտ, քան այն հրապարակվում է կայքում

Իսկ 10 ժամ շուտ այն կարող եք կարդալ «ԻՐԱՎՈՒՆՔ»–ի տպագիր համարում:






Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top