Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներ Թույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարար Օչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ) Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին Մշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Կենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում «Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմում

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ


ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը կառավարության նիստից հետո առիթ ունեցանք զրուցելու ՀՅԴ-ական ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարարը գործադիրում վերոնշյալ պորտֆելը ստանձնում է արդեն 4-րդ անգամ, քանի որ այս պաշտոնին է եղել 1998-1999թթ.-ին, հետո` 2001-2003թթ.-ին, ապա` 2006-2008թթ.-ին: Ի դեպ, վերջին վերանշանակումը տեւել է ընդամենը երկու ամիս: Իր պաշտոնավարման տարիների ու առաջիկա ծրագրերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞

 

Պարոն նախարար, Ձեր պաշտոնավարման տարիները հիշատակվում են` որպես ուսուցիչների օպտիմալացման ծրագրի իրականացման տարիներ: Արդյո՞ք եկել եք շարունակելու այն:

– Օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, որովհետեւ ծրագիրն ամբողջ գործունեության ընթացքում է իրականացվել: «Օպտիմալացում» բառը ժողովրդի մոտ մի քիչ արդարաբար բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման եւ համապատասխանեցման ծրագիր` ներկրթական եւ որակային: Այն սկսվել է դեռ ինձնից էլ առաջ` 1997 թվականից: Այդ համապատասխանեցումը միջազգային համակարգերի համապատասխանությունն է, առանց որի որեւէ երկիր չի կարող առաջ գնալ: Հիմա այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը` չի հաջողվել, սա է խնդիրը: Բայց մեզ համար առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի դպրոցի ուսուցիչը: Միանշանակ, պիտի փորձենք բյուրոկրատական քաշքշուկներից ազատել ուսուցչին եւ թողնել, որ զբաղվի կրթության որակով:

 

«ԵԹԵ ԱՅԴ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԽԱԽՏՈՒՄ ՆԿԱՏԵՔ, ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ»


Իսկ նախարարությունում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, մասնավորապես` ՀՀԿ-ական կադրերը կփոխարինվե՞ն դաշնակցականներով:

– Կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար նախեւառաջ չափող միավոր է նրա պրոֆեսիոնալիզմը: Ուզում եմ հստակ հայտարարել, որ այլ չափման միավոր կրթության համակարգում իմ գործունեության ժամանակ չի եղել եւ չի լինի: Մարդն իր պաշտոնին պետք է բավարարի իր կարողություններով, նվիրվածությամբ, փորձառությամբ: Եվ եթե երիտասարդ է, ժամանակ է պետք, խնդիր չկա, բայց պիտի ճիշտ կադր լինի ճիշտ տեղում, ու այս դեպքում ինձ համար ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Սա միանշանակ սկզբունք է ինձ համար, եւ եթե այդ սկզբունքից որեւէ տեղ խախտում կնկատեք, պատասխան կտամ:

Ի դեպ, պատասխանատվության մասին. Ձեր նախորդ պաշտոնավարման տարիներին եղե՞լ են սխալներ ու բացթողումներ:

– Չէի ասի սխալներ, բայց յուրաքանչյուր անգամ մեկ կամ երկու տարի եմ պաշտոնավարել ու այդ իմաստով քայլեր կատարվել են, բայց արդյունքի համար ժամանակ է պետք, որ ներկայացնես եւ պատասխան տաս: Այս անգամ վիճակն այնպիսին է, որ արդեն իսկ ունենք արդյունք: Ի վերջո, կրթական համակարգը բավականին կայացած է եւ, երեւի թե, այս նոր ժամանակաշրջանի համար հիմնական խնդիրը պետք է լինի որակի ապահովումը:

 

ՀՅԴ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ ՉԻ՞ ԳՆԱՑԵԼ


Որո՞նք եք համարում ոլորտի այն կարեւորագույն խնդիրները, ինչի լուծմանը առաջինը ձեռնամուխ կլինեք:

– Կրթական համակարգից դուրս չեմ եղել, որովհետեւ այս ողջ տարիների ընթացքում` 7-8 տարի, դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում: Բայց եթե ինձ տաք երկու շաբաթ ժամանակ, մեծ մամլո ասուլիսով բոլոր հարցերին կպատասխպանեմ: Իսկ գաղտնիք չէ, որ այն հարցերը, որոնք դուք ուղղելու եք, մեզ ուղեկցում են շուրջ 10-20 տարի: Կրթության եւ գիտության նախարարության համակարգը բավականին մեծ է, ճյուղավորված, եւ ձեր հարցերին մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել: Այդուհանդերձ, իբրեւ համալսարանի դասախոս եւ կրթությունը ներսից ճանաչող մարդ` պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, ժամանակն է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի խնդիրների վրա: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի հասկանամ` ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո շատ թափանցիկ, հստակ կներկայացնենք Ձեզ:

Լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ում ԿԳ նախարարի հավանական թեկնածուներն են Լիլիթ Գալստյանը եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը էլի Ձեր թեկնածության վրա կանգ առավ:

– Կարծեմ Գերագույն մարմնի մեր ներկայացուցիչները պատասխանել են այդ հարցին, որ Դաշնակցությունը հարմար է գտել ինձ ներկայացնելու: Միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել եւ չի ընթանա: Իհարկե քննարկվել են տարբերակներ, որովհետեւ մենք ունենք լավ կադրային բազա` հատկապես կրթության բնագավառում: Եվ այս առումով կարող եմ, բացի Լիլիթ Գալստյանից, ով իմ մտերիմն է, որին շատ սիրում ու հարգում եմ, նշել եւս 5-6 անուն, որոնք կարող էին այս պաշտոնը զբաղեցնել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներԹույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարարՕչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ)Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ ՍրբազանԻրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանինՄշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համարՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերիՍուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կամփոփի անցնող շաբաթըԳյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականությունՉինական զոնդը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода