Iravunk.com | Երկրի հակառակ կողմի չարորակ նորմալությունը. Արփինե Քոչարյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Ֆարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) 2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում է Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով

Երկրի հակառակ կողմի չարորակ նորմալությունը. Արփինե Քոչարյան

Հրապարակախոսություն

Մտածե՞լ եք, թե ինչպես հաղթանակած ժողովրդից «վերածվեցինք դասալիքների», «ոչ մի թիզականներից»՝ «Արցախը տվող և հանգիստ ապրողների», ամենահին ու խելացի ազգից` վայրի, անկիրթ «ցեղի», որն «արժանի չէ պետություն ունենալու»։ Երբվանի՞ց զինվորի մահն ու ՀՀ քաղաքացու գերեվարումը դարձան սովորական երևույթներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք հանդուրժեցինք Արցախի պաշարումն ու արցախցիների բռնի տեղահանությունը:

Մենք հասկանում ենք, որ այս ամենը նորմալ չէ, բայց այնուամենայնիվ արդեն երրորդ տարին է՝ ապրում ենք հարմարվելով նոր իրականությանը և ընդունելով խաղի նոր կանոնները:

Մասնագետները այս երևույթն անվանում են «չարորակ նորմալություն» (malignant normality):

Չարորակ նորմալությունում ճշմարտության և ստի միջև սահմանն անհետանում է՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ հասարակության համար նախկինում անընդունելի երևույթներն, ինչպիսիք են, օրինակ, սուտը, դավաճանությունը կամ սպանությունը, սկսվում են ընկալվել որպես նորմալ, անվիճելի և փոփոխության ոչ ենթակա իրականություն:

Տերմինն ի սկզբանե ստեղծել է ամերիկացի հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը՝ նացիստական ռեժիմի հետ գերմանացի բժիշկների համագործակցությունը բացատրելու համար: Բայց այս ֆենոմենը բնավ չի սահմանափակվում նացիստական Գերմանիայով և բավականին տարածված է տարբեր հանրույթներում, որտեղ նպատակ կա փոխել մարդկանց իրականության ընկալումը՝ սկսած տարբեր ավտորիտար ռեժիմներից, վերջացրած տոտալիտար աղանդներով և նույնիսկ հսկա կորպորացիաներով: Օրինակ՝ իր գրքի հրապարակումից տարիներ անց հեղինակը նույն տերմինով էր նկարագրում Իրաքում ամերիկյան բժիշկների և հոգեբանների մասնակցությունը բանտարկյալների կտտանքներին։

Չարորակ նորմալությունը կարող է ունենալ կոնկրետ պատասխանատու՝ չարորակ նարցիս։ Որպես այդպիսիք հոգեբանները նշում են, օրինակ՝ Հիտլերին, Ստալինին, Սադդամին և անգամ Թրամփին:

Չարորակ նարցիսին մասնագետները բնութագրում են որպես մեծամիտ, անխիղճ անձնավորություն, որը երբեք չի ընդունում իր սխալները և չի վերցնում պատասխանատվություն որևէ բանի համար, փոխարենը մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ: Խաբեությամբ և մանիպուլյացիաներով նա պատրաստ է խախտել բոլոր սոցիալական նորմերը և պառակտել հասարակությունը՝ սերմանելով թշնամանք տարբեր խմբերի միջև:

Չարորակ նորմալություն հաստատելու համար նարցիսին անհրաժեշտ է տեղեկատվական դաշտում գերիշխանություն, որի շնորհիվ նա՝ ազդելով հանրային կարծիքի վրա, աստիճանաբար խեղաթյուրում է իրականությունը՝ փոխելով նորմերը, կոլեկտիվ հիշողությունը և, ի վերջո, մարդկանց ինքնությունը:

Սկզբում մարդիկ կարող են չընդունել իրենց պարտադրված այդ նոր նորմերը։ Այնուամենայնիվ, չարորակ նորմալությունն ամրապնդվում է հզոր քարոզչամեքենայի միջոցով. լրատվամիջոցները, քաղաքական մեկնաբանները և նույնիսկ դերասաններն ու բլոգերները քարոզում են «նոր իրականությունը»՝ դարձնելով այն միակն իրենց լսարանի համար: Համատարած սուտն ու ահաբեկումը ստեղծում են համոզմունք, որ չարորակ նորմալությունն ամենազոր է:

Համագործակցություն

Իրենց հերթին այն մարդիկ, որոնք իրականության հետ կապը դեռ չեն կորցրել, այլընտրանք չունենալով՝ ժամանակի ընթացքում հարմարվում և ընդունում են նոր սոցիալական կարգը՝ սկսելով համարել այն լեգիտիմ:

Սովորաբար, հասարակական գործունեություն ծավալող մասնագետները՝ իրավաբանները, բժիշկները, ուսուցիչները և այլք, ունեն մեծ ներդրում ընդունված նորմերի և բարքերի պահպանման մեջ, ինչը չափազանց կարևոր է առողջ միջավայր ունենալու համար: Երբ նորմալությունը դառնում է չարորակ, այդ նույն մասնագետների մի մասը սկսում է ծառայել ի նպաստ նոր նորմալության: Այդպիսի հանրային գործիչներն անհրաժեշտ են չարորակ նորմալությունը ամրապնդելու և ուրիշներին դրա մեջ ներքաշելու համար:

Այսպիսով նոր կարգերը չքննադատող, «իրենց տեղում իրենց գործը լավ անող» մասնագետները կամա թե ակամա ծառայում են ռեժիմին և նրա կողմից ստեղծված «այլընտրանքային» նորմալությանը: Օրինակ, համակենտրոնացման ճամբարներում աշխատող բժիշկները պարտաճանաչ կատարում էին իրենց առջև դրված առաջադրանքներն՝ առանց կասկածի տակ դնելու դրանց բարոյական կողմը։

Ինչպե՞ս դիմադրել

Մտքերի ազատ փոխանակումը մարդկանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց վերապրածն ու զարգացնել քննական մտածողությունը։ Հենց այդ պատճառով ազատ խոսքը դառնում է չարորակ նորմալության առաջին թիրախը:

Սուտն ու մանիպուլյացիան ստիպում են մարդկանց կորցնել իրականության հետ կապը և ստեղծում են նորմալության պատրանք: Պրոպագանդայի զոհերը ոչ միայն արդարացնում են մեղավորներին և նրանց հանցանքները, այլև պախարակում են այն անձանց, որոնք համարձակվում են դատապարտել հանցագործներին և նրանց արարքները:

Այնուամենայնիվ, դիմադրել հնարավոր է։

Նախ՝ պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը նորմալ չէ, ինչը կօգնի գոնե մասամբ պաշտպանվել չարորակ նորմալությունից, այդ պատրանքը ստեղծողներից և սնուցողներից:

Երկրորդը՝ կարևոր է բարձրաձայնել, թե ինչպես է իշխանությունը նորմալացնում մեզ համար անընդունելի երևույթները, դիմակայել դրան և չընկնել ապատիայի մեջ, քանզի անտարբերությունը հենց այն է, ինչին ձգտում են չարորակ նորմալություն ստեղծող նարցիսները:

Դիմադրության հաջողությունը կախված է իրավիճակին ճիշտ գնահատական տալու ունակությունից, սեփական ողջամտությունը պահպանելու ցանկությունից ու պայքարելու պատրաստակամությունից, նույնիսկ երբ հանրային ճնշումն անհաղթահարելի է թվում:

Շատերը պատրաստ են հարմարվել և դիմանալ, մինչև արտաքին միջամտություն չլինի, և հանգամանքները չփոխվեն: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դիմադրության այլընտրանքը սեփական ինքնությունից, համոզմունքներից և բարոյական նորմերից հրաժարվելն է:

Այն ամենն, ինչը մեզ փորձում են պարտադրել՝ պայքարից և ազգային երազանքներից հրաժարվելը, պետությանն արժանի չլինելը, Արցախի կորուստի հետ համակերպվելը, թուրքերի և ադրբեջանցիների հետ քիրվայությունը և, ամենակարևորը, այդ ամենի այլընտրանքի բացակայությունը, պատրանք է և թշնամական պրոպագանդա:

Սկզբնաղբյուրը` «Քաղաքական հայ»

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, Stable Diffusion 2.1



Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода